Լրահոս
Հասարակական
10:56
29.10.22
246

Անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Astra-ին և դեպքի վայրից դիմել փախուստի

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է Մասիս քաղաքի բնակիչ 37-ամյա Արարատ Մնացականյանի վարած Opel Astra մակնիշի հետնամասին և դեպքի վայրից դիմել փախուստի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Մնացականյանը հարվածի արդյունքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ 

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժում հետաքննություն է սկսվել, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը վարորդի ինքնությունը պարզելու, ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։