Լրահոս
Միջազգային
23:40
22.09.22
31

Անհայտ անձինք ռեստորան են կողոպտել Քութայիսի կենտրոնում

Img default alt hy

Անհայտ անձինք ռեստորան են կոպոպտել, որը գտնվում Է Քութայիսի քաղաքի (Իմերեթի) կենտրոնական հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում է Աջարիայի հեռուստատեսությունը:

Ռեստորանի սեփականատիրոջ խոսքով՝ սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շաբաթվա ընթացքում: Նա այն կարծիքին, որ ռեստորանը կողոպտել են անչափահասները, որոնք հաստատություն են թափանցել՝ կոտրելով դուռը:

Առաջին կողոպտման ժամանակ նրանք իրենց հետ տարել են 4 հազար լարի (1,3 հազար դոլար), իսկ երկրորդի ժամանակ գումարը մեծ չի եղել, պատմում են ռեստորանում:

Ռեստորանի սեփականատիրոջ խոսքով՝ Քութայիսի կենտրոնական հրապարակում տեղադրված են բազմաթիվ խցիկներ, սակայն կողապտիչների անձը չի հաջողվել պարզել:

Վրաստանի ԱԳՆ-ում սկսվել Է հետաքննություն, երկու դեպքում Էլ հիշատակվում են անչափահասները, հաղորդել է Sputnik-ը: