Լրահոս
Իրավական
22:45
13.05.22
134

Անչափահաս երեխայի միայնակ մայրը և Ավետիք Չալաբյանը ձերբակալվել են. ո՞վ է «գաղտնի ձայնագրողը»

«Համացանցում հայտնված ձայնագրության մեջ գումարային առաջարկ անող միակ մարդը Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն է, որը դեռ ազատության մեջ է»: Այս մասին ահազանգում են իրավապաշտպանները:

Հինգշաբթի քննչական կոմիտեն հայտնեց՝ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ձերբակալվել են հանրային գործիչ Ավետիք Չալաբյանն ու Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը: Նրանք կասկածվում են Ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին 2 միլիոն դրամ առաջարկելու համար:

Դրա դիմաց ուսխորհրդի նախագահը, ըստ քննչական կոմիտեի, պետք է երկու հազար ուսանողի ներգրավեր Դիմադրության շարժման հավաքներին: Ձայնագրությունը մանրամասն լսել ու վերլուծել են բազմաթիվ փաստաբաններ, նկատել, որ 3 զրուցակիցներից գումարի մասին հիշատակում է միայն Ագրարայինի ուսխորհրդի նախագահը: Նա, ըստ իրավաբանների, գործուղված էր հենց նման խոսակցություններ վարելու ու ձայնագրելու համար: