Լրահոս
Միջազգային
22:06
29.09.22
34

«Անակոնդայի վերջին օղակը՝ Իրանի շուրջ»». Երևանն «օդում է թողնում» Թեհրանի մեկնած ձեռքը

Հայաստանի իշխանությունից դեռ որևէ արձագանք չկա նախօրեին երկրորդ նախագահի արած աղմկահարույց հայտարարությանը, թե իրանական կողմը Հայաստանի հետ համատեղ զորավարժություն անելու առաջարկ է արել ու պատասխան չի ստացել:

Վերջին էսկալացիայից հետո զորանոցներից դուրս եկած ու հայ-իրանական սահմանին կանգնած իրանական 40 հազարանոց զորքը, ըստ փորձագետների, թուրք-ադրբեջանական հարձակման դեպքում իրավիճակ չի կարող փոխել, եթե հայկական կողմից գոնե դիվանագիտական մակարդակով խնդրանք չլինի: