Լրահոս
Քաղաքական
10:14
14.05.22
39

Ամեն ինչ անում են, որ Վանեցյանը շուտ վերադառնա ակցիաներին

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարդիկ խոշորացույցով հետևում են պայքարին` ով հայտնվեց հարթակում, ով քանի անգամ ելույթ ունեցավ, ով որ մասով էր քայլում, ոստիկաններն ում ինչպես են վերաբերվում: Երեկ երթը սկսվելու ժամանակ մարդիկ նկատել էին, որ Արթուր Վանեցյանը բացակայում է, և հեռուն գնացող հետևություններ էին արել:

Պարզվեց` Վանեցյանը հիվանդացել է, բարձր ջերմությամբ պառկած է տանը, սակայն կինն ու թիմակիցները մասնակցում էին ակցիաներին: Մեզ ասացին` ամեն ինչ անում են, որ արագ ապաքինվի և շարքեր վերադառնա»: