Լրահոս
Միջազգային
12:20
16.06.22
1 243

Ալիևը Հայաստանի կառավարությանը կոչ է արել՝ հրաժարվել Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային պահանջից

Img default alt hy

Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ ստիպելով ադրբեջանական կողմին անել նույնը:  Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

Նրա խոսքով՝ պատմության տեսանկյունից Ադրբեջանն ավելի շատ իրավունք ունի դա անել։  Քանի որ անցած հարյուրամյակի պատմությունը ցույց է տալիս, որ «1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը վերցրեց Ադրբեջանի պատմական մասը ՝ Զանգեզուրը, և միացրեց այն Հայաստանին»։

«Այդ պատճառով, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ինչու մենք չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ պահանջենք:  Այդ տարածքն ամբողջությամբ բնակեցված էր ադրբեջանցիներով», - ընդգծել է նա: 

Ընդ որում, Ալիևը նշել է, որ նման ճանապարհը տանում է փակուղի և Հայաստանի կառավարությանը կոչ է արել՝ հրաժարվել Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային պահանջից: