-
Հասարակական
«Կպատրաստենք ժինգյալով հաց, փախլավա»․ արցախցի էլինան ուզում է հյուրասիրություն անել
14:0004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից
13:4504.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվում Արայիկ Հարությունյանի «փաստաբանը» խոսել է. Շահրամանյանը Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում
13:2004.10.23 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
13:0304.10.23 -
Տնտեսական
ՊԵԿ-ը 2023 թվականին ապահովել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
12:4504.10.23 -
Հայաստան
Հայլուր 12։30 Բաքվում հարցաքննել են Արայիկ Հարությունյանին. Սամվել Շահրամանյանը Ստեփանակերտում է
12:3004.10.23 -
Տնտեսական
ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
12:2004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման. Բաղերի
12:1804.10.23 -
Միջազգային
Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ներ խոցելու մասին
12:0504.10.23 -
Միջազգային
Վենետիկում վթարվել է զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս. կան զոհեր ու վիրավորներ
11:4504.10.23 -
Քաղաքական
ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և մահաբերին հեռացնեն. Ստեփան Դանիելյան
11:3004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է․ Վեդանտ Պատել
11:1804.10.23 -
Քաղաքական
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ-ի առաջնորդների և այլոց ձերբակալությունները․ ՀՀ ԱԳՆ
10:5204.10.23 -
Հասարակական
Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն․ քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել
10:4504.10.23 -
Քաղաքական
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմին
10:3004.10.23
Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Նորիկյան

Անգամ եթե մենք դառը պարտություն ենք կրել 2020թ․ արցախյան աղետալի պատերազմում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը պետք է իրեն պահի այս աստիճան ցինիկ ու լկտի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
«Հայաստանի ու Արցախի և ոչ մի նախագահ երբեք այսպես քամահրանքով ու նվաստացնող շեշտադրումներով չեն խոսել Ադրբեջանի որևէ նախագահի ու իշխանության հասցեին՝ կլիներ դա Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, 3-րդ նախագահ Հեյդար Ալիևը, թե անգամ այսօրվա նախագահ Իլհամ Ալիևը։
Թեև պետք է ընդգծել, որ այդպես խոսելու շատ ավելի հիմնավոր պատճառ և իրավունք են ունեցել։
Կներեք՝ ո՞վ է այս դուրսպրծուկը, որ պետք է այսպես խոսի իմ պետության ու բանակի, իմ երկրի իշխանության ու իմ երկրի որևէ քաղաքական ուժի մասին, անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ վերաբերմունք ունենք նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ։
Ո՞վ է այս ինքնակայացման բարդույթով տառապող մարդը, որ պետք է այսպես պարբերաբար հոխորտա ու մնա անպատասխան։
Այս մարդու պահվածքը խոսում է այդ պետության ու հասարակության՝ խաղաղության, բարի դրացիության, հաշտության ու հարևանության նկատմամբ ունեցած ընկալումների մասին։
․․․Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։
Ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին․ Այո՛, մեզ խաղաղություն է անհրաժեշտ, այո՛, Հայաստանը պետք է հավասարակշռված ու սթափ որոշումներ կայացնի այս բարդ ժամանակահատվածում ու փորձի իրատես քաղաքականության միջոցով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, միաժամանակ կարգավորի Թուրքիայի հետ հարաբերությունները։
Սակայն սա չի նշանակում, որ պետք է մշտապես հանդուրժել Ադրբեջանի նախագահի պարբերական նվաստացումներին ու մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող վարքագծին։
Ես ակնկալում եմ, որ պաշտոնական Երևանը շատ կոնկրետ, հստակ ու համարժեք կարձագանքի Ալիևի բարբաջանքներին։
Պարտություն չի նշանակում ստորացում, նվաստացում ու ազգային արժանապատվության ոտնահարում»,-նշել է նա։
-
13:03 04.10.23 Արմեն Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը Կարդալ ավելին
-
12:08 04.10.23 Դրամի անկման պատճառների մասին Կարդալ ավելին
-
11:30 04.10.23 ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և մահաբերին հեռացնեն. Ստեփան Դանիելյան Կարդալ ավելին
-
11:22 04.10.23 «Հո վամպիր չե՞ք». վերջի մասին խոսակցություններ՝ Հայաստանի Ազգային ժողովում Կարդալ ավելին