Լրահոս
Առողջապահական
20:37
17.08.22
37

ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն

Img default alt hy

Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն, մարդիկ իրենք պետք է նվազեցնեն վարակվելու վտանգը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ջրծաղիկի դեմ պայքարի  քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։

«Պատվաստումները 100%-ով արդյունավետ չեն, դա մեզ հիշեցնում է, որ պատվաստանյութը համադարման չէ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ռիսկային է համարում, պետք է կրճատի իր սեռական զուգընկերների թիվը և ռիսկային սեռական հարաբերությունները: Պետք է սպասել երկրորդ դեղաչափին, որպեսզի պատվաստանյութը կարողանա օպտիմալ արձագանք տալ»,- ասել է Լյուիսը։

Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը պլաններ է մշակում ուսումնասիրություններ անցկացնելու համար, որոնք երկրները կարող են օգտագործել պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ ստանալու համար: