Լրահոս
Կրթություն և գիտություն
16:27
10.08.22
122

Ագրարայինի ավագ դպրոցի շրջանավարտները չեն դիմում Ագրարային համալսարան

Img default alt hy

«Yerkir.am»-ը գրում է.

«Ագրարային համալսարանի ընդունելության ձախողման պատճառների մասին խոսելիս համալսարանի ղեկավարությունը մատնանշում է բազմաթիվ պատճառներ և մեղավորներ՝ դպրոց, հասարակություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և այլն:

Սակայն մեզ հայտնի դարձավ մի հանգամանք, որ մտածելու տեղիք է տալիս: Դեռևս 1997 թվականից համալսարանի կազմում գործում է հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը կա ավագ դպրոցը: Վարժարանի գործունեության նպատակն է համալսարանի համար դիմորդների ապահովումը:

«Yerkir.am»-ի տվյալներով, վարժարանն այս տարի ունեցել է շուրջ 140 շրջանավարտ, սակայն համալսարան ընդունվել են 7-ը:

Ստացվում է, որ համալսարանի սեփական ավագ դպրոցի շրջանավարտներն անգամ չեն դիմում իրենց իսկ համալսարան, իսկ դիմողներն էլ չեն կարողանում հաղթահարել ընդունելության քննությունների անցողիկ շեմը:

Հիշեցնենք, որ այս տարի ագրարային համալսարանի դիմողների թիվը 189 էր:

Հիշեցնենք, որ համալսարանի ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտորը ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը»: