Լրահոս
Քաղաքական
14:27
28.03.23
113

Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը գրել է.

«Հաշվի առնելով ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման շուրջ ծավալվող քննարկումը, հարկ եմ համարում ընդգծել.

«Հայաստան» խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ընդառաջելով մի շարք հասարակական նախաձեռնությունների նամակ-դիմումին՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Որոշման հիմքում բացառապես խորհրդարանական ընդդիմության կողմից հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության կարևորումն է:

Հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալից բացի, այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման ևս երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա և, ըստ այդմ կորոշվեր, թե թեկնածուներից ում կառաջադրեինք այդ պաշտոնում:

Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի և միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։