Լրահոս
Արցախ
18:00
16.08.22
115

Աղավնոյում օգոստոսի 20-ին կանջատվեն լույսը, կապը, հնարավոր է՝ նաև ջուրը

Տեղափոխվենք Արցախ: Թեև նախապես հայտարարվել էր, որ Բերձորը, Սուսն ու Աղավանոն հայաթափվելու են օգոստոսի 25-ին, այսօր պարզվել է, որ ժամկետը ևս 5 օր է առաջ բերվել:

Մինչև օգոստոսի 20-ը պետք է դատարկվի գյուղը, որովհետև այդ օրը առավոտյան լույսն ու կապն անջատվելու է, հնարավոր է ջուր էլ չլինի:

Տեղեկությունը հաստատել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը:

Նրա խոսքով՝ Աղավնոյի բնակիչները տեղափոխվում են երեք ուղղությամբ՝ Արցախ, Սյունիք և Երևանի ծայրամասեր, բայց բեռնատարների հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ: