Լրահոս
Քաղաքական
11:15
06.02.23
273

Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի․ Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ:

Չնայած ստեղծված իրավիճակում Արցախում ներքին վերաբաշխումներ, ռեսուրսների վերադասավորումներ են անում, սակայն իրադրությունը շարունակում է ծանր մնալ:

Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի տալիս:

Այսինքն` մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի:

Համենայնդեպս Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի:
Այն ինչ-որ փուլում միջազգային ընկալման առումով լուրջ խնդիր է դառնալու:

Պատրաստ է՞ Ադրբեջանն այդ պայմաններում շարունակել շրջափակումը` բարդ ընտրության հարց է»։