Լրահոս
Քաղաքական
21:20
05.08.22
52

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները ԼՂ-ի ժողովրդի դեմ. Ռոբերտ Մենենդես

Img default alt hy

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետ կապված:

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են ։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մենենդեսը: