Լրահոս
Պաշտոնական լրահոս
19:59
28.09.22
1 487

Ադրբեջանն ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա հայտնել է, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։