Լրահոս
Միջազգային
12:50
28.03.23
36

Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ

Միացյալ նահանգներից մտահոգություն է հնչել նաև Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ, կոչ արվել կողմերին բոլոր հարցերը լուծել բանակցությունների միջոցով: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ երկուշաբթի հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև:

Դոնֆրիդը անդրադարձել է շաբաթ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական զինուժի կողմից առաջխաղացմանը: