Լրահոս
Քաղաքական
22:30
31.03.23
161

ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջապես չի նկարագրում Սյունիքում ստեղծված իրավիճակի լրջությունը. Վարդանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․

«Մինչ քպ-ականները ԱԺ-ում սադրանքներ են կազմակերպում, «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այցելել են Տեղ գյուղ և փաստում են, որ ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջապես չի նկարագրում Սյունիքում ստեղծված իրավիճակի լրջությունը։

Զուգահեռ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հեռավար հանդիպում են ունեցել Արցախի հանրապետության ԱԺ բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ։

Քննարկման առանցքում է եղել Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, շրջափակման և նոր էսկալացիայի հավանականության պայմաններում հնարավոր անելիքների ու ներդաշնակեցված գործելու հետ կապված հարցեր:

Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հետ կապված անելիքներն առավել համակարգված ներկայացնելու, Արցախում ստեղծված իրավիճակը համակողմանի ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Արցախի դիրքորոշումը միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քաղաքական խորհրդակցությունները:

ՔՊ-ն, իհարկե, չի մասնակցել հանդիպմանը։ Արցախի և Հայաստանի շահերը պաշտպանելն իրենց արգելված է։

Ոչ իշխանական ուժերն, իրենց սահմանափակ ռեսուրսներով, փորձում են ոչ միայն դիմակայել իշխող ուժի պարբերական հարձակումներին, այլև, ըստ էության, տարբեր ճակատներում անում են պետության գործը»։