Լրահոս
Քաղաքական
17:04
24.11.22
47

ԱԱԾ արխիվում ի՞նչ փաստաթուղթ կա, որ հրատապ ռեժիմով պետք է ոչնչացնել. ԱԺ արտահերթ նիստ

ԱԱԾ-ին՝ արխիվները ոչնչացնելու հնարավորություն տալու կառավարության առաջարկը կրքեր է բորբոքել խորհրդարանում:

Ընդդիմությունն անհանգստանում է՝ իսկ եթե գործակալական ցանցերի մասին տեղեկություննե՞ր ոչնչացվեն: «Արխիվում այդ ինչ թուղթ կա, որ հրատապ ռեժիմով պետք է ոչնչացնել»,- ԱԱԾ տնօրենի տեղակալին հարցրել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: