Լրահոս
Հասարակական
17:28
13.05.22
69

7 հերոսի դպրոցը. պատերազմում զոհված տղաների անվան դասարան և հուշաքար

 

Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան համար 27 դպրոցում այսօր 44-օրյա պարերազմում զոհված տղաների անվան դասարան է բացվել, դպրոցի բակում հուշաքար է տեղադրվել։

Հայրենիքի համար անմահացած յոթ տղաների սխրանքները դպրոցի աշակերտները ամփոփել են մեկ հուշագրքում։ Ուսուցիչների խոսքով՝ նրանք ինչպես դպրոցին ու ուսմանն էին հավատարիմ, այնպես էլ հայրենիքին հավատարիմ եղան։