Լրահոս
Հասարակական
21:20
16.09.22
966

39-ամյա հայրը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 7-ամյա աղջկա նկատմամբ

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ զարհուրելի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 10-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով ունեցել է «ռեկտալ արյունահոսություն» ախտորոշում: 

Նշված  կենտրոնից ահազանգել են երեխայի բնակության վայրը սպասարկող տարածքային ոստիկանություն, որտեղից հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայողներին երեխայի 39-ամյա հայրը հայտնել է, որ իր 7-ամյա աղջիկը ունեցել է փորկապություն և զուգարանում կարիքները հոգալու ժամանակ ստացել է մարմնական վնասվածք: 

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, տվյալներ են ստացել, որ երեխան նշված մարմնական վնասվածքը ստացել է իր հոր կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հետևանքով: 

Ոստիկանները հայտնաբերել են երեխայի հորը և նման արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել  ոստիկանության Գեղարքունիքի վարչության երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ նա խոստովանել է արարքը, ինչից հետո  նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչաան վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: