Լրահոս
Իրավական
23:10
31.01.23
102

24-ամյա օտարերկրացին ձերբակալվել է թմրամիջոց գովազդելու կասկածանքով

Img default alt hy

Հունվարի 30-ի երեկոյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Սարյան փողոցում հայտնաբերել, իրացնելու նպատակով թմրամիջոց գովազդելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 24-ամյա մի օտարերկրացու:

Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր գրառումներով թմրամիջոցներ վաճառելու ինքնակպչուն թղթե 485 պատկերներ, որոնց կենտրոնական հատվածում կանեփի տերևի պատկեր էր՝ «QR» կոդով, նաև թափանցիկ և սև պլաստմասե ֆորմաների նմուշներ, որոնց վրա կտրված էր կանեփի նկար, աերոզոլ տեսակի ներկի մետաղական սրվակներ, մարկերներ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: