-
Տարածաշրջան
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
23:5001.07.22 -
Հայաստան
Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգին
23:4001.07.22 -
Քաղաքական
Բերձորը չհանձնելու և կեղծ օրակարգը ԱԺ-ից հանելու պահանջ՝ օրենսդիրի դարպասների մոտ
22:0001.07.22 -
Քաղաքական
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացել են պայմանավորվել Ռուբինյանն ու Քըլըչը
21:4201.07.22 -
Կրթություն և գիտություն
«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25 տոկոսը
21:3701.07.22 -
Հայաստան
Ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջ
21:2601.07.22 -
Տարածաշրջան
Նամակ ռուսաց նախագահին. ի՞նչ է գրել Զելենսկին Պուտինին, եթե ոչինչ չի գրել
21:1001.07.22 -
Քաղաքական
«Նախագահ, փոխնախագահ... բոլորը նվիրում ենք իրենց». «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում էլ պաշտոն չունի
20:5401.07.22
22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 32-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Մասիս քաղաքի՝ 22-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:
Նշենք, որ երիտասարդի՝ «որովայնի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ վերք, ձախ սրունքի միջին երրորդականի կույր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 22-ին՝ ժամը 20:10-ին:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 32 տարեկան:
Նախնական տվյալներով, դեպքի օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում, 32-ամյա տղամարդը, ուրիշին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն ու ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
-
20:39 01.07.22 Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ քրեական վարույթ է սկսվել՝ երկու հոդվածով Կարդալ ավելին
-
17:51 01.07.22 Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրի մարզային վարչության բաժիններում Կարդալ ավելին
-
17:32 01.07.22 Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ ու փայտածուխ են հայտնաբերել Կարդալ ավելին
-
17:26 01.07.22 Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք Կարդալ ավելին