Լրահոս
Աշխարհ
00:00
29.05.23
1 475

2-ամյա երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից

Img default alt hy

Ուֆայում հետաքննում են իններորդ հարկից ընկած երկու տարեկան տղայի մահվան հանգամանքները, կատարվում է նախաքննական ստուգում, հայտնում է Բաշկիրիայի քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ մայիսի 27-ի երեկոյան երեխան ընկել է պատշգամբի բաց պատուհանից։ Նրա հետ բնակարանում եղել են հարազատները։ Երեխան ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Քննիչները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվում են ականատեսները և երեխայի ընտանիքը, փոխանցում է Shantnews.am-ը։