Լրահոս
Հասարակական
23:45
19.11.22
133

19-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Նոյեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Վահե Վարոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 բրիգադան՝ բժիշկ Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ, արձանագրել է հետիոտնի մահը։

Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։