Լրահոս
Սպորտ
23:50
17.08.22
65

15 ամյա գյումրեցի ծանրորդուհին՝ Եվրոպայի չեմպիոն

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական ոսկին նվաճեց: 81կգ քաշային՝ Մ17 աղջիկների մրցապայքարում, գերազանց հանդես եկավ գյումրեցի մարզուհի Էմմա Պողոսյանը, ով 206կգ (91+115) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Էմման նաև նվաճեց փոքր ոսկե և արծաթե մեդալներ:

Հիշեցնենք, որ ևս 4 հայ մարզիկները՝ գյումրեցիներ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, և Սերյոժա Բարսեղյանն ու Վալերիկ Մինասյանը դարձել են այս առաջնության չեմպիոն: