Լրահոս
-
ՔաղաքականՀիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ. Արարատ Միրզոյանը՝ ցուցարարին
Ցուցարարներից Անի Խաչատրյանը նշեց, որ Ամուլսարի հարցով որոշումները ոտնահարում են հեղափոխության գաղափարները, ինչի հետ ԱԺ նախագահը չհամաձայնեց։
11:2412.09.19 -
Հայաստան«Հարցաքննության» կհրավիրվեն քառօրյայի մասնակիցները. Հրապարակ
Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլևս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։
11:1412.09.19 -
ՀայաստանԵղանակը աստիճանաբար տաքանալու է
Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»։
11:0912.09.19
-
ՔաղաքականԳալիք իշխանությունը լինելու է ոչ թե նորը, նորագույնը, այլ հաջորդը. Արփինե Հովհաննիսյան23:4211.09.19
-
ՀայաստանՄի կտակի պատմություն. Հայանիստում քաոս է
Մի կտակի պատմություն, որ իրար է խառնել Արարատի մարզի Հայանիստ գյուղը: Մեզ ահազանգած քաղաքացիները պնդում են, որ իրենց դուրս են հանում մի տնից, որն իրենց պապական ժառանգությունն է: Տնից քշողն էլ՝ իրենց հարազատ հորաքույրն է, որին հաջողվել է, ըստ հակառակ կողմի՝ կեղծ կտակ կազմել: Կտակի պատմությունը՝ հայտնի ստեղծագործության պես քաոսի է վերածել ընտանիքի ու գյուղացիների կյանքը:
23:4011.09.19 -
ՀասարակականԱվելացած գույքահարկը. տատիկ-պապիկները կարող են հանգիստ լինել
Ազգային ժողովում քննարկման հիմնական թեման անշարժ գույքի մասին նոր օրինագիծն էր, որը ենթադրում է գույքահարկի թանկացում: Կադաստրի կոմիտեն առաջարկում է առանձին գույքի ու հողի հարկ վճարելու փոխարեն՝ դրանք միավորել մեկ հարկատեսակի մեջ: Նախագծում հաշվի չառնված կետեր տեսնող պատգամավորներին հետաքրքրել է, թե ինչպե՞ս է փաստացի՝ բարձրացող գույքահարկը վճարելու՝ ասենք՝ Աբովյան փողոցում բնակվող տարեց թոշակառու կինը:
23:3811.09.19 -
Կրթություն և գիտությունՌուբեն Հայրապետյանը պատասխանում է իրեն ուղղված մեղադրանքներին
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Հայրապետյանը պաշտոնը զբաղեցնելիս իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ ու միանվագ դրամական պարգևատրումներ: Հայրապետյանը զարմանալիորեն խուսափում է պարզաբանումներ տալուց: Միայն ֆեյսբուքյան էջում ընկերներին առաջարկել է պատկերացնել չարաշահումների մանրությունը:
23:3711.09.19 -
Արտաքին քաղաքականությունԲոլթոնը հեռացավ. իսկ ու՞ր է «Բոլթոնի պլանը»
Մեր տարածաշրջանում իր օրիգինալ պլաններով հայտնի Բոլթոնի պաշտոնանկությունից, կամ ինչպես ինքն է պնդում՝ հրաժարականից հետո՝ դեռ անորոշություն է: Փորձագետները վաղ են համարում ենթադրությունները, թե հակաիրանական կոշտ քաղաքականություն գծած ճարտարապետի հեռանալուց հետո՝ հնարավոր է ավելի չափավոր մեկը գա:
Իրանի կառավարությունը մեկնաբանելով Բոլթոնի պաշտոնանկությունը, հիշեցրել է, որ Ջոն Բոլթոնը ամիսներ առաջ խոստացել էր, որ 3 ամսից Իրանը չի լինի: Իրենք կանգուն են, իսկ Բոլթոնը հեռացավ:23:3511.09.19 -
ՀայաստանԵրկրաշարժի հետևանքով զոհեր, ավերածություն չկա
Հայաստանում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից ու մոտ 100 հետցնցումներից հետո, սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Երկրաշարժի հետեւանքով, զոհեր եւ ավերածություններ չկան: Վեց բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր Վրաստանին սահմանակից Բավրա գյուղի մոտակայքում: Ցնցումները զգացվել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևանում:
23:2911.09.19 -
ՔաղաքականԱմուլսարը՝ Ազգային Ժողովում
Ազգային ժողովի միջանցքներում էլ շարունակվում է թեժ Ամուլսարի թեման: Այս խնդրի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու համար՝ ամենաանհասանելին լրագրողների համար իշխանական պատգամավորներն են, ու հատկապես փոխխոսնակ Լենա Նազարյանը: Լրագրողներն էլ, հակառակի նման շատ լավ են հիշում ընդդիմադիր Լենա Նազարյանին, որը Ամուլսարի շահագործման ամենակրքոտ հակառակորդներից էր:
Ի դեպ՝ Ամուլսարի գործով նոր քննչական խումբ է ձևավորվել: Քննությունը հանձնվել է Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանին: Ինչպես գիտեք, քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ հիմա ծառայողական քննություն է նշանակված:23:2311.09.19 -
ԱրցախՍտեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը
Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության՝ Արցախ կատարելիք այցի շրջանակում Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում այսօր տեղի է ունեցել բարեկամության ցուցանակի բացման հանդիսավոր արարողությունը:
17:2711.09.19 -
ԱշխարհApple-ը ներկայացրել է նոր iPhone 11-ը
Apple-ը ներկայացրել է նոր iPhone 11` 11 Pro և 11 Pro Max: iPhone 11-ը կունենա երկու տեսախցիկ՝ 12 մեգապիքսելանոց: Այն կունենա Night Mode ռեժիմ, որը թույլ կտա որակյալ նկարահանում անել մութ տարածքներում: Կարող եք ընտրել 7 գույների միջև, վճարելով՝ 700 դոլար: iPhone 11 Pro-ն կունենա հեռուստաօբյեկտիվ ունեցող երեք տեսախցիկ: Վաճառքը կսկսվի սեպտեմբերի 20-ից:
16:5111.09.19 -
ՀայաստանԱԻՆ Սեյսմիկ ծառայությունը հաղորդում է
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Այն նախնական տվյալներով՝ զգացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Սեպտեմբերի 11-ի ժամը 05:00 դրությամբ գրանցվել են 1.0-3.7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցումներ, որոնք համեմատաբար թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:
16:2011.09.19