Լրահոս
-
ՀասարակականՑոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ ՊՆ-ի
Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը, չնայած սահմանադրական դատարանի վճռի շնորհիվ առաջին ատյանի դատարանում հաղթել է պաշտպանության նախարարության դեմ գործը, բայց դատարանի որոշումից դժգոհ է: Նա պահանջում է փոխ-հատուցում ծառայության ընթացքում բոլոր 307 չօգտագործած վճարովի արձակուրդի օրերի համար:
23:5212.09.19 -
Արարատ. ի՞նչ է լինում, երբ մարզպետին 1 րոպե ուշ են պատասխանում
Արարատի մարզպետարանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արման Դերմոյանը պնդում է, որ մարզպետը իրեն ազատել է պաշտոնից՝ գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար:
Կոկորդիլոսաբուծության մասին հայտարարող սկանդալային մարզպետի դեմ հարուցվող հայցերն արդեն մոտենում են 1 տասնյակին, իսկ նրանից որևէ պարզաբանում ստանալ ուղղակի հնարավոր չէ:23:4812.09.19 -
ՀայաստանԷրեբունիի 4-րդ զանգվածում՝ ինչպես Ռոբինզոնի կղզում
Իսկ Երևանում թաղամասեր կան, որտեղից աղբը չեն տեղափոխում ոչ թե սաբոտաժ լինել-չլինելու հիմնավորմամբ, այլ որովհետև աղբատար մեքենան պարզապես չի հաղթահարում քանդուքարափ փողոցները: Էրեբունի 4-րդ զանգված տանող ճամփան երեխաներին դպրոցից է հեռացնում, հիվանդներին՝ հիվանդանոցից:
23:4212.09.19 -
Գյումրեցի ևս մեկ ընտանիք տուն կունենա
Գյումրիում ևս մի ընտանիք է դուրս եկել տնակից; Վիվա Սելլն ու ֆուլեր տնաշինականն են օգնել Սողոյան-Թադևոսյանների ընտանիքին՝ ավարտել նոր տան շինարարությունը:
23:4012.09.19 -
ՀասարակականՀՀ քաղաքացիների բանկային գաղտնիքը երաշխավորված չէ
Որևէ մեկիս բանկային գաղտնիքն այլևս երաշխավորված չէ: Գործադիրն այսօր սկանդալային որոշում է ընդունել՝ եթե պարզվի, որ ֆինանասական հանցագործություն արած մեկը երբևէ օրինակ փող է փոխանցել ձեր հաշվին, իրավապահները կբացեն ոչ միայն նրա, այլ նաև ձեր բանկային հաշիվները:
23:3812.09.19 -
ԻրավականԴատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որն այսօր քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան ազատ արձակելու վերաբերյալ, հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։
18:0312.09.19 -
ՔաղաքականԻշխանությունը փորձում է կոտրել Քոչարյանի, բայց նա չի կոտրվում. Արմեն Բադալյան17:5112.09.19
-
ԻրավականՌոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նրան ազատ արձակելու միջնորդությունները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի ս․թ․ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, ընդգծել են, որ Ռ․ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ։
15:5012.09.19 -
ԻրավականԴատարանը պետք է վերացնի կալանքի որոշումը․ Արթուր Ղազինյան
Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ինձ համար անընդունելի է այն փաստը, որ ՀՀ նախկին նախագահը, անկախ իր անձից, գտնվում է նախնական կալանքի տակ՝ բազմաթիվ պատճառներով։
15:2112.09.19 -
ԻրավականԱյս պահին կարևորն այն է, որ Քոչարյանն ազատ արձակվի. Սեյրան Օհանյան. Politik.am
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է Մարտի 1-ի գործով բուն դատավարությունը, որով որպես մեղադրյալներ, անցնում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
14:3312.09.19 -
ՔաղաքականՀյուպատոսն ազատվել է պաշտոնից՝ Քոչարյանի հետ նկարվելու համար
Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու համար աշխատանքից ազատված Անդորրայում Հայաստանի արդեն նախկին պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանը հերքում է արտգործնախարարության տարածած տեղեկությունը, թե իրեն աշխատանքից ազատելու մասին հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը: Արա Բաղդասարյանը Հայլուրի հետ զրույցում մանրամասներ է պատմել:
14:0612.09.19 -
ՔաղաքականՔոչարյանի խափանման միջոցի հարցը կորոշի ոչ թե դատավորը, այլ՝ քաղաքական բարձր ատյանը. Արմեն Բադալյան
«Սա քաղաքական գործընթաց է, իսկ քաղաքական գործընթացում քաղաքական ուժերն են որոշում այս կամ այն հարցը: Այդ իսկ պատճառով՝ ոչ թե այսօր, կամ այս մի քանի օրվա ընթացքում, դատավորն է որոշելու՝ երկրորդ նախագահի խափանման միջոցը կփոխվի, թե ոչ, այլ որոշվելու է քաղաքական բարձր ատյաններում», կարծում է Արմեն Բադալյանը:
12:4812.09.19