Լրահոս
-
ՔաղաքականՔարոզարշավը չսկսված նախարար Պապիկյանը «Այո»-ի շտաբից տեսաուղերձ հղեց. Լուսինե Մարգարյան20:3115.02.20
-
ԻրավականՀայկ Ասրյանը մահացել է ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից. ՔԿ
Փետրվարի 14-ին` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին Հայտնում է ՀՀ ՔԿ-ն:
13:1115.02.20
-
Քաղաքական«Մութ» ուժեր՝ «լուսավորի» դեմ. ԲՀԿ-ն ոչ «այո» կասի, ոչ էլ «ոչ»
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որոշեց չմասնակցել հանրաքվեի քարոզարշավին: Կուսակցության քաղխորհրդի նիտից հետո հայտարարել են, որ իրենք չեն ուզում մասնակցել սեւի ու սպիտակի պայքարի վերածված այս քաղաքական գործընթացին: Իսկ Լուսավորները՝ կտրուկ դիրքորոշումից հետո, պայքարում են իրենց վարկաբեկող քարոզչության դեմ: Էդմոն Մարուքյանի կարծիքով ընդդիմությունը սիրո պակաս ունի: Ալեն Սիմոնյանը մոռացել էր, որ սիրո տոն է: Մոռանալով, որ իրենք թավշյա ու սիրո հեղափոխություն են արել միանգամից բռնկվեց հնից մնացած պաշտոնյաների մասին լրագրողի հարցից: Միայն դրանից հետո են լրագորղները հիշեցրել ԱԺ փոխխոսնակին, որ այսօր Վալենտինի տոնն է:
23:4214.02.20 -
ԻրավականՍԴ դատավորները կձերբակալվե՞ն. սահմանադրական անվտանգություն
Հանրաքվեից հետո, եթե «այո»ն հաղթի, ապա Հայաստանի հանրապետությունը երեք ամիս առանց Բարձր դատարանի է մնալու: Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գեւորգ Մուրադյանը մտավախություն ունի, որ այդ ընթացքում միջազգային խնդրահարույց պայմանագրեր հնարավոր է անցկացվեն առանց ՍԴ որոշման: Իրավագետները անհանգիստ են՝ ապրիլի 5-ից Հայաստանը դադարելու է լինել իրավական պետություն: Սահմանադրական անվտանգության մարտահրավերներն են քննարկել Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտում:
23:4014.02.20 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանի բանաձեւն ու Ալիեւի լռությունը
Փաշինյանը երեկ Գերմանիայում պատասխանել է մի ադրբեջանցու այն հարցին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետը, երբ ասում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: «Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա»: Այսպես է պատասխանել վարչապետը:
23:3914.02.20 -
Արտաքին քաղաքականությունՄերկելի խոսքն աղավաղվել է. Փաշինյանի ելույթը բողոք է առաջացրել
Միջազգային քննադատություններով ականջները չխլացնելու շատ հետաքրքիր մեթոդ է որդեգրել Նոր Հայաստանի իշխանությունը: Տեքստը բնօրինակից թարգմանելիս պարզապես չեն թարգմանում այն հատվածները, որոնք քննադատություն են պարունակում:
23:3914.02.20 -
Կորոնավիրուս. Աշխարհի բնակչության 2/3-րդը կարող է վարակվել
Չինացի բժիշկները կորոնավիրուսը բուժելու այլընտրանքային միջոց են գտել. Հիվանդներին փոխներարկում են կորոնավիրուսից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այս մեթոդը թույլ է տվել փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդի: Բայց զոհերի թիվը շարունակում է աճել: Մեկ օրում 116 մարդ է մահացել:
23:2714.02.20 -
ԻրավականԴավիթ Սանասարյանի դեմ քրեական գործը չի կարճվի
Դավիթ Սանասարյանի ու մյուսների գործով դատավարությունը կշարունակվի, գործը կարճեկլու միջնորդությունը դատարանը մերժել է: Պաշտպանների հիմնավորումները, թե այն պետք է ԱԱԾ-ն քններ դատախազն անհիմն է որակել: Ինչպես հիշում եք պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
23:2414.02.20 -
ՀասարակականՆերմուծված մեքենաների աղմուկը
Տարեվերջին Մեղրիի անցակետը արդիականացնելու են, համապաստախանեցնելու միջազգային չափանիշներին: Այս մասին այսօր ՊԵԿ նախագահի տեղակալն է հայտնել: Շուշանիկ Ներսիսյանը նաեւ հայտնել է, որ ներմուծած մեքենաները մաքսազերծելու ժամկետը երկարացնելու համար լուծումներ են փնտրում:
23:2314.02.20 -
Քաղաքական«Հանրաքվեի օրակարգը կործանիչ է». ՀՀԿ
Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է:
12:3614.02.20
-
ՀասարակականԹռիչք՝ Տիրոջն ընդառաջ
Այսօր տիրոջն ընդառաջ գնալու օրն է: Տյառնընդառաջի տոնը սկսվել է առավոտյան աղոթքով, երեկոյան բակերում նորապսակների համար խարույկներ են վառվել: Այս առիթով հրաշալի հորդորակ է տարածել Այրվածքաբանության ազգային կենտրոնը: «Հորդորում ենք բարձր չթռչել: Հորդորը շրջանցելու դեպքում հիշե՛ք, որ Կենտրոնը աշխատում է ՇՈՒՐՋՕՐՅԱ և բուժումն ԱՆՎՃԱՐ Է»: Ավանդությունն ասում է՝ բախտավորության նշան է, եթե տերենդեզի կրակից շորի ծայրն այրվում է:
22:0613.02.20