Լրահոս
-
ԱշխարհԱդրբեջան. Ընդդիմությանը ջարդում են
Մինչ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Ալիևը շիկնում ու ծիծաղը չէր զսպում «միկրոհեղափոխություն» բառը լսելիս, Բաքվում ամենակոպիտ ձևով ցրում էին խայտառակ խախտումներով անցկացված ընտրություններից բողոքողների միկրոցույցերը: Ի դեպ, ընտրությունների հարցում չէ, բայց այ ցույցերը ցրելու հարցում ակնհայտ են Բաքվի իշխանությունների նոր, ստեղծարար մոտեցումները: Եթե առաջ ցուցարարներին ծեծելով-ջարդելով տանում էին ոստիկանություն, որն էլ պատճառ էր դառնում նոր բողոքների, հիմա ցուցարարներին ուղղակի ավտոբուսներով տանում են մի հեռու, ամայի տեղ ու բաց թողնում:
22:2317.02.20 -
ՀասարակականԵվ Աստված տեսավ, որ բարի է
Այսօր աշխարհը տոնում է բարության ինքնաբուխ դրսևորման օրը:
22:2117.02.20 -
ՀասարակականՀետհեղափոխական Հայաստանում մամուլը ճնշված է
«Ժողովրդավարության ու թափանցիկության քողի տակ այսօր ծանր վիճակում է հայտնվել մամուլի աշխատանքը»: փաստում են մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ: Ինչպես գիտեք, արդեն մոտ 2 ամիս է ինչ կալանավորված է մեր հեռուսաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը: Լրատվական դաշտի ներկայացուցիչներին մտահոգում են իրենց մասնագիտությանն ուղղված հետհեղափոխական մարտահրավերները:
22:2017.02.20 -
ՀասարակականՀանրաքվեի քարոզարշավն սկսվեց
Այսօրվանից մեկնարկում է Սահմանադրական մեկ հոդված փոխելու հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը: Այո-ի շտաբը, ինչպես գիտեք, արդեն ձևավորված է, այն ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը, որը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում իր դատվածության փաստը թաքցնելու պատճառով: Նա համոզված էր, որ բարձրացած աղմուկի նպատակը ժողովրդի ուշադրությունը շեղելն է հանրաքվեից: Բայց հանրաքվեի թեմայից շեղվել հնարավոր չէ, հատկապես, որ վարչապետն արդեն հայտարարել է «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ:
22:1217.02.20 -
Իրավական«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ
«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
12:4917.02.20
-
Հասարակական1 հոդված եւ 47 օր
1.5 տարի քաղաքական դաշտը բևեռացնելուց, օրենսդիր ու գործադիր իշխանության վրա ձեռքը դնելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է վերջին՝ դեռ իրենից անկախ՝ դատական իշխանության հարցերը լուծել բայց ժողովրդի միջոցով: Մինչև հանրաքվեի որոշում ընդունելը իշխող քաղաքական թիմը մի քանի օրում խորացրեց սևերի ու սպիտակների մեջ 2 տարի առաջ բացված անդունդը: Հանրաքվեի նշանակման օրը՝ խորհրդարանի սկանդալային նիստին Ալեն Սիմոնյանը ըստ էության բացահայտեց իշխանության հաղթաթուղթը:
22:2816.02.20 -
ԱրցախԽաղաղ օրերի զոհերը | Ինչո՞ւ չեն վերադառնում զինվորները
Մինչ ընտրական կրքերի մեջ է ներքաշվում ամբողջ երկիրը բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին լուրերը շատ ցածր են լսվում լրատվական քաղաքական աղմուկի մեջ: Այս տարեսկզբից այսինքն՝ 1.5 ամսում, բանակում խաղաղ պայմաններում, ոչ հակառակորդի կրակոցից զոհվել է 13 զինծառայող: Այս թվերը վախեցնում են հատկապես, երբ հիշում ես Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ի հայտարարությունը, թե 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Մի կողմ թողնենք բանավեճը, ըստ որի կարծես 2013-ին է եղել պատմական մինիմումը,,, Դա չէ կարևորը, այլ այն, որ երևի պետք չէ կես պատերազմ կես խաղաղություն ապրող մեր երկրի ամենազգայուն հարցի շուրջ հաղթական թվաբանություն հյուսել:
22:2716.02.20 -
ՀասարակականՇաբաթվա հեշթեգերը
Ընդհանրապես բողոքելը նոր Հայաստանում նորաձև չէ, տպավորություն է, թե փողոց փակելու մենաշնորհ կա, որ 2018-ի ապրիլ-մայիսին իրացրել սպառել է Փաշինյանի թիմը: Իսկ հիմա բոլորս լավ ենք ապրում, չէ՞: 2019 թվականին պետական իշխանության մարմիններում բաժանվել է շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար: եթե փորձեք երբևէ որևէ իշխանականի նման բան ասել, կպատասխանի՝ բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր խոսում: Այդպես պատասխանել կարելի է, որովհետև նույնն է անում անգամ վարչապետը: Քաղաքական դիսկուրսի՝ սպառնալից մակարդակն ու շաբաթվա մյուս հեշթեգերը:
22:2616.02.20 -
ՀասարակականԿանգնած գազելներ
Հուսահատության գազելներն ու մահվան վերելակները մեր կյանքից ընդմիշտ հանելու խոստումներով մայրաքաղաքի իշխանության գլուխ դարձած Հայկ Մարությանի հայտարարած տրանսպորտային նոր ցանցի նախագիծը պատրաստ է արդեն մոտ կես տարի: Անցած տարվա հուլիսին քաղաքապետը վստահեցնում էր, որ առնվազն 2 տարուց Երևանը կունենա կարգին Երևանցուն արժանի տրանսպորտ:
22:2416.02.20 -
ՀասարակականԳյուղի եւ սահմանադրության առաջին հանդիպումը
Պոպուլիստների սիրելի պնդումներից մեկն էլ այն է, որ գոյություն ունի ժողովրդի հստակ և միասնական կամք։
22:2216.02.20
-
ՀասարակականՆարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության գործով
Նարեկ Սամսոնյանին սուտ մատնություն անելու համար մեղադրանք է առաջադրվել: Սեւ խավիարի քրեական գործով «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահին այսօր կանչել էին ՀՔԾ: Դուրս գալուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է, որ գործը հարուցվել է մի ցուցմունքի հիման վրա, որն ինքը հրաժարվել է ստորագրել: Ըստ մեղադրանքի սուտ մատնություն է համարվում ոչ թե այն, որ Սամսոնյանը գրել է, թե վարչապոետը 3000 դոլարով իկռա է գնել ընտանիքի համար, այլ, այն, որ վարչապետը հրահանգել է ՊԵԿ-ին զբաղվել ձկնկիթ վաճառող ռեստորանի հարցերով, երբ ռեստորանը խավիարը անկանխիկ վաճառելու համար պահանջել է ոչ թե 3000, այլ 5000 դոլար:
20:4015.02.20 -
ՀասարակականԿարմիր գրքի դեղին էջը. Ծաղկի գաղտնիքը
Տաք եղանակն այս տարի ավելի շուտ Երեւան բերեց այն դեղին ծաղիկների փոքրիկ փունջը, որը մենք ձնծաղիկ ենք անվանում: Պարզվում է, դրանց անունը ՇՏԵՐԲԵՐԳԻԱ ՖԻՇԵՐ է, որն ընդգրկված է անհետացող բույսերի Կարմիր գրքում: Որտեղի՞ց են բերում «դեղին ձնծաղիկները» էկոլոգի ու ծաղիկ վաճառողների խոսքերը չեն համընկնում:
20:3615.02.20 -
ՀասարակականՓակ տարածքներում չծխելը անհնարին չէ
Հաջորդ տարվանից մեր երկրում փակ տարածքներում ծխելը կարգելվի: Ծխախոտը չարիք համարող բժիշկներն իրենց դեմ արշավողներին հորդորում են սպառնալիքների լեզվով չխոսել: Իրենց պայքարը ոչ թե ծխողների դեմ է, այլ հանուն չծխողների է:
20:3415.02.20 -
ԱշխարհՍիրո ուխտ. Կենդանիների սերը հիացրել է մարդկանց
Սիրահարված կենդանիներն այսօր օրիանականցրել են իրենց հարաբերությունները ամուսնացել են: Նրանց սիրո գորովանքներն անտարբեր չեն թողել այգու այցելուներին, որոնք զույգի ամուսնության վկաներն են դարձել:
20:3415.02.20