Լրահոս

2019-09-13
2019-09-12
  • Իրավական
    «Մարտի 1»-ի գործը. դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որն այսօր քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան ազատ արձակելու վերաբերյալ, հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։

    23:56
    12.09.19
    Ավելին
  • Հասարակական
    Սևազգեստ մայրերը 7 օր կսպասեն կառավարության պատասխանին

    Ծառայության ընթացքում զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքներում բողոք է հասունանում: Սևազգեստ մայրերը մտածում են անգամ հացադուլ ու նստացույց սկսելու մասին: Պատճառը Կառավարության որոշումն է, որ պետք է բյուջեի ավելցուկային փողը տան ոչ թե իրենց, այլ մարտի մեկի զոհերի ընտանիքներին:

    23:55
    12.09.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը ՀԱՊԿ-ու՞մ. հարցը չի դիտարկվում, բայց դռները բաց են

    Կրքերը թեժանում են հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ռուսաստանը, պարզվում է, դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում: Ադրբեջանը, որ միայն անցած գիշեր կրակել է Արցախի շրջանների ու Հայաստանի 4 մարզի ուղղությամբ: Իսկ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը պնդում է՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա անդամ պետությունները դա կհամարեն ագրեսիա բոլոր անդամ պետությունների դեմ:
     

    23:53
    12.09.19
    Ավելին
  • Հասարակական
    Ցոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ ՊՆ-ի

    Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը, չնայած սահմանադրական դատարանի վճռի շնորհիվ առաջին ատյանի դատարանում հաղթել է պաշտպանության նախարարության դեմ գործը, բայց դատարանի որոշումից դժգոհ է: Նա պահանջում է փոխ-հատուցում ծառայության ընթացքում բոլոր 307 չօգտագործած վճարովի արձակուրդի օրերի համար: 

    23:52
    12.09.19
    Ավելին
  • Արարատ. ի՞նչ է լինում, երբ մարզպետին 1 րոպե ուշ են պատասխանում

    Արարատի մարզպետարանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արման Դերմոյանը պնդում է, որ մարզպետը իրեն ազատել է պաշտոնից՝ գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար:
    Կոկորդիլոսաբուծության մասին հայտարարող սկանդալային մարզպետի դեմ հարուցվող հայցերն արդեն մոտենում են 1 տասնյակին, իսկ նրանից որևէ պարզաբանում ստանալ ուղղակի հնարավոր չէ:

    23:48
    12.09.19
    Ավելին
  • Հայաստան
    Էրեբունիի 4-րդ զանգվածում՝ ինչպես Ռոբինզոնի կղզում

    Իսկ Երևանում թաղամասեր կան, որտեղից աղբը չեն տեղափոխում ոչ թե սաբոտաժ լինել-չլինելու հիմնավորմամբ, այլ որովհետև աղբատար մեքենան պարզապես չի հաղթահարում քանդուքարափ փողոցները: Էրեբունի 4-րդ զանգված տանող ճամփան երեխաներին դպրոցից է հեռացնում, հիվանդներին՝ հիվանդանոցից: 

    23:42
    12.09.19
    Ավելին