Լրահոս

2020-02-26
2020-02-25
  • Իրավական
    Եւս մեկ նախագահ՝ դատարանում. Սերժ Սարգսյանը դիմեց աջակիցներին

    Հայաստանի նորագույն շրջանի համար այս օրը պատմական է: Նույն օրը երկու նախկին նախագահ դատարանի առաջ էր: Բազմաթիվ փորձագետների ուշադրությունից չի վրիպել նաև փաստը, որ նախագահների դատի օրը համընկել է Խոջալուի իրադարձությունների հետ: Այսօր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստն էր: 3-րդ նախագահը համոզված է, որ իր քրեական գործի բուն նպատակը մարդկանց ուշադրությունը շեղելն է կարևորագույն հարցերից, ներառյալ Ղարաբաղյան խնդրից: Դատարանի դահլիճ մտնելուց առաջ Սերժ Սարգսյանը կրկնել է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

    21:25
    25.02.20
    Ավելին
  • Հասարակական
    «Դայակ՝ պետության հաշվին». Ծրագիր՝ ոչ բոլորի համար

    Կառավարության ամենաթմբկահարված որոշումներից մեկը մինչև 2 տարեկան երեխա ունեցող աշխատող մայրերին դայակի գումարի կեսը տրամադրելու ծրագիրը, պարզվում է շատերի համար միայն թղթի վրա է մնացել: Ծրագրից օգտվել ցանկացող բազմաթիվ մայրիկների զբաղվածության կենտրոնները չեն արձագանքում:

    21:24
    25.02.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուս. Իրանում զոհերի թիվն աճում է, Հայաստանում դիմակ չկա

    Մեր հարևան Իրանում զոհերի թիվը ամեն օր ավելանում է: Միայն այսօր 3 մարդ է մահացել: Վարակվածների թիվը հասնում է 100-ի: Կորոնավիրուսով վարակվել է նույնիսկ Իրանի առողջապահության փոխնախարարը: Մեր արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները հայտնում են, որ Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի դեսպանություն է դիմել մեր երկրի 65 քաղաքացի: 

    21:22
    25.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Հոսնի Մուբարաքը կանգնեց պատմության դատարանի առջեւ

    91 տարեկանում մահացել է համաշխարհային պատմության ամենահակասական կերպարներից մեկը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: 3 տասնամյակ երկիրը ղեկավարած Մուբարաքը ցույցերի արդյուքնում 2011-ին հեռացվեց պաշտոնից ու դատապարտվեց ցմահ ազատազրկման: Սակայն, 2017-ին ազատ արձակվեց: Մուբարաքը հաճախ էր կրկնում, որ իրեն դատելու է պատմությունը: Ինքն իրեն ընդամենը հայրենասեր մարդ էր համարում:

    21:21
    25.02.20
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Ծնողն ապտակել է ուսուցչին. Երեւանի 52-րդ դպրոցում լարված են

    Սկանդալ է հասունանում Երևանի թիվ 52 դպրոցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Դպրոցականներից մեկի ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել ու քաշքշել էր ուսուցչին: Ծնողները դիմել են քաղաքապետարան ու նույնիսկ ոստիկանություն՝ հայոց լեզվի ուսուցչուհուն դպրոցից հեռացնելու պահանջով: Դպրոցի անձնակազմը դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել:Նշելով, որ դիմել են պատկան մարմիններին, բայց անհանգիստ են, թե ով պետք է պաշտպանի անշահախնդիր և նվիրումով աշխատող ուսուցչի շահերը և վերականգնի հեղինակությունը: Հայլուրն այսօր եղել է այդ դպրոցում՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր մանրամասները:

    21:20
    25.02.20
    Ավելին
  • Մշակույթ
    Ազնավուրի մեղմ շշուկը

    Ազնավուրի գրքերն այնքան է սիրել հայ ընթերցողը, որ ՆյուՄեգը որոշել շարունակել դրանք թարգմանելու գործը:

    21:19
    25.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հակասահմանադրական կարգավորում եւ սխալ թարգմանության մեղավորը

    Դատական համակարգը բարեփոխելու իր առաջարկները խորհրդարան բերած Արդարադատության նախարարն այսօր ասել է, թե թարգմանիչն է մեղավոր, որ Սահմանադրական դատարան ուղղագրական, քերականական ու իրավական սխալներով փաստաթուղթ էր գնացել: ՍԴ-ի մերժած նախագիծը հիմա նոր թարգմանչի մոտ են ուղարկել: Ի դեպ, այս մասին հայտնի դարձավ երբ Բարձր դատարանը հարցը քննարկեց լրատվամիջոցների համար բաց նիստում: Այսօր էլ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ոստիկանության ծառայողների իրավունքները սահմանափակող երկու կարգավորում:

    21:18
    25.02.20
    Ավելին
  • Հայաստան
    Ապրիլին Հայաստանը կունենա նոր դատական օրենսդրություն

    Նոր իշխանությունը մեղավոր չէ, որ նախկինում կոռուպցիոն դեպքերն անքան շատ են եղել, որ հիմա դրանց հետքերով գնալիս իրենց մեղադրում են քաղաքական հետապնդումների համար: Արդարադատության երիտասարդ նախարարը կոռուպցիան չի հանդուրժում: Ի դեպ, նա այսօր հաստատել է մամուլի տեղեկությունները, որ 6 ամսում ինքը՝ 16 հազար դոլար պարգևավճար է ստացել: Ընդ որում, սա ավելի քիչ է, քան մյուս նախարարների ստացածը ճշգրտել է նախարարը: Բայց Բադասյանին դուր չեն գալիս մամուլի չար ու նախանձ վերնագրերը այդ պարգևավճարների մասին: Անգամ հեգնել է լրատվամիջոցներին, թե դոլարի փոխարեն չինական յուանով կարող էին հաշվել ավելի ազդեցիկ թիվ գրելու համար: Չինական յուանով, կոլումբիական պեսոյով կամ իրաքյան դինարով, միևնույն է թիվը տպավորիչ է, ցանկացած վերնագրում այն աչք էր ծակելու:

    21:17
    25.02.20
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի դեմ քրեական գործը կարճելու միջնորդություն

    Սահմանադրական կարգի տապալման գործով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթներն են այսօր հնչել: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշումը կհայտնի մարտի 3-ի: Ինչպես գիտեք երկրորդ նախագահի կալանքը փոխելու համար անձնական երաշխավորություն են ներկայացնելու Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

    21:14
    25.02.20
    Ավելին