Լրահոս

2019-11-21
2019-11-20
  • Աշխարհ
    Իրան. ներսի բողոք, դրսի հրահրում

    Իրանում իրավիճակը սրվում է: Բենզինի գնի բարձրացման դեմ դուրս եկած բողոքավորների դժգոհության կրակին, ըստ պաշտոնական Թեհրանի, բենզին են լցնում արտաքին ուժերը: 21 քաղաքում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաների զոհերի թվի մասին հարևան Հայաստան շատ իրարամերժ տվյալներ են հասնում:

    22:54
    20.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Ազատագրել Հայաստանի վարչապետին Սորոսի ճիրաններից»

    Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության շենքի դիմաց ամբողջ գիշեր նստացույց արած ուսանողների կողքին է նաև ՎԵՏՕ շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը: Շարժման մասնակիցները Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին աջակցում են ոչ թե նախարարության շենքի, այլ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի առջևից: Նրանք այդտեղ են, որովհետև Հայաստանում հիմնադրամի գործունեությունը քայքայիչ են համարում ու սորոսական ձեռագիր են տեսնում իշխող քաղաքական թիմի շատ գործողություններում;՛ Հիմնադրամի լուծարումը պահանջող ՎԵՏՕ շարժման մասնակիցներն այսօր ազատություն Նիկոլ Փաշինյանին ակցիան են արել:

    22:52
    20.11.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը բարելավել է դիրքերը, բայց ֆոտոշոփով

    Ադրբեջանը ստերով աշխարհը կնվաճեր, եթե չլիներ Գուգլը: Դրա քարտեզների հավելվածով Օրբելի կենտրոնի վերլուծաբանները ապացուցել են, որ Բաքուն ստում է, թե Տավուշի շրջանում բարելավել է դիրքերը:

    22:51
    20.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ցուրտ մանկատան տաք երազանքները

    Գիշերօթիկները փակելու՝ կառավարության սկանդալային որոշման ֆոնին ու ձմռանն ընդառաջ անելանելի վիճակ է նաև ամենահին մանկատներից մեկում: Թռչունյան մասնավոր մանկատան բնակիչների երազանքներն արդեն անթև են: 80 երեխայի ուշքն ու միտքը հիմա միայն այն է, որ ամերիկահայ համայնքի դադարեցրած ֆինանսավորումը վերականգնվի, թե չէ իրենք ու՞ր են գնալու: Միևնույն ժամանակ՝ վարկած կա, որ բարերաները որոշել են փակել մանկատունը, քանի որ այնտեղ երեխաներին ոչ լավ կերակրում, ոչ էլ նորմալ խնամում են:

    22:50
    20.11.19
    Ավելին
  • Իրավական
    Արսեն Բաբայանի կալանավորումն իրավաչափ չի եղել

    Օրենքով գողերի մասին խոսելիս Արսեն Բաբայանին հանկարծ հիշելը իհարկե շատ տարօրինակ է, հատկապես, որ հենց այսօր է վերաքննիչ դատարանն արձանագրել, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի իրավունքները Երևանի առաջին ատյանի դատարանում խախտվել են նրա հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը քննելիս: Վերաքննիչը հիմնավոր է համարել պաշտպանության կողմի ներկայացրած գրեթե բոլոր փաստարկները:

    22:48
    20.11.19
    Ավելին
  • Հասարակական
    4G ցանցում զանգելու հնարավորություն՝ Հայաստանում

    Մի քանի նորություն՝ սմարթֆոնների ու ինտերնետի սիրահարների համար:

    22:44
    20.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Փորձի փոխանակո՞ւմ, թե՞ հարկադիր արձակուրդ. «գնացքների աղմուկը»

    Նոր դժգոհության ալիք է բարձրացել Գյումրիում: Բողոքում են հարավկովկասյան երկաթուղու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները: 30-ից ավելի մեքենավարներ պնդում են, որ երեկ դեպոյի ղեկավարությունն իրենց հարկադրաբար հանգստի է ուղարկել, իսկ փոխարենն աշխատանքի է ընդունել ռուս մեքենավարների: Ընկերությունը հերքում է այս լուրերը:

    22:43
    20.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Ուսանողները դադարեցնում են դասադուլը, բայց չեն նահանջում

    Օրերը ցրտել են, բայց մերձիշխանական շրջանակների այն կանխատեսումը, թե ցրտի հետ ցույցերը կցրվեն մնացել են կախված սառը օդում: Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը շարունակում է սրվել, դասադուլ ու նստացույց հայտարարած ուսանողների շարքերը գնալով խտանում են: Այսօր նրանց են միացել նաև Հյուսիսային համալսարանի ուսանողները: Ինքն իր վիճակն ավելի է բադացրել հենց Արայիկ Հարությունյանը: Նա դասախոսների հետ հանդիպման ժամանակ լուծումներ փնտրելու փոխարեն նորից է սպառնացել ցույցերի առաջամարտիկ դաշնակցականներին արկղերով քրեական գործեր ուղարկել:

    22:42
    20.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ժողովրդից կտրվելու համար նախկիններին մեղադրողները կտրվել են ժողովրդից

    Խորհրդարանի ընդդիմադիր թևը դեռ չգիտի՝ ինչ անել ուսանողների նախարարի պաշտոնանկության գործընթաց սկսելու պահանջի հետ: Արայիկ Հարությունյանի գործողությունների մասին հրապարակային դժգոհություն դեռ միայն ԲՀԿ-ականներից ենք լսել, բայց նրանք որևէ բան անել չեն կարող, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի վերադարձել Մոսկվայից:

    22:39
    20.11.19
    Ավելին
  • Իրավական
    Օրենք՝ «օրենքով գողերի» դեմ, բայց ովքե՞ր են «օրենքով գողերը»

    Խորհրդարանում շարունակում են բուռն քննարկել առաջին ընթերցմամբ ընդունած օրենքի նախագիծը, ըստ որի քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվելու է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով: 

    22:38
    20.11.19
    Ավելին
  • Սոցիալական
    Ջրի գինը քաղաքացիների համար կմնա նույնը

    Այս ձմեռը կանցկացնենք գազի համար նույն սակագինը վճարելով: Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ սակագինը նույնը կմնա առնվազն մինչև ապրիլ, հաջորդ տարվա համար չի փոխվի ջրի գինը:

    22:37
    20.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոշում է կայացվել կալանավորել Սուրիկ Խաչատրյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

    11:30
    20.11.19
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն I Նոյեմբերի 20
    11:10
    20.11.19
    Ավելին