Լրահոս
-
ՀայաստանԳորիսեցիները պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին
«Մենք գորիսեցիներս պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին»,- ՀՀ քննչական կոմիտեի դիմաց այսպիսի պահանջ դրեցին գորիսեցիները: Այս պահին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՀՀ քննչական կոմիտեում է:
18:1121.12.20 -
ՀայաստանՔննություն է տարվում՝ պարզելու Գորիս համայնքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու փորձ կատարելու հանգամանքները. ՔԿ
2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
17:5921.12.20 -
ՀայաստանՍյունեցին այսօր մի մեծ դաս տվեց ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներին. Նարեկ Մալյան
«Սյունեցին այսօր մի մեծ դաս տվեց ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներին»,- Քննչական կոմիտեի դիմաց ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար ասաց Նարեկ Մալյանը:
17:5221.12.20 -
ՀայաստանՀայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադավ ծրագրին, ապրելու և արարելու է իր հայրենիքում. Իշխան Սաղաթելյան
Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջև՝ շարունակելով պղծել ամեն նվիրական բան, ջանալով ամեն գնով կոտրել հայրենիքի հանձման դեմ պայքարող տեսակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը:
17:3521.12.20 -
ՀայաստանԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում Համալսարանի բոլոր դասախոսներին միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին
Երևանի պետական համալսարանի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի, բոյկոտել աշխատանքային օրը և միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին: Այս մասին հայտարարությամն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը:
17:2721.12.20 -
ՀայաստանԱմբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է. Տեր Պարգև
Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգևը տեղյակ չէր, որ եկեղեցի են գնացել Փաշինյանի կողմնակիցները և փորձել են իրեն դուրս հրավիրել եկեղեցուց, քահանան չգիտեր նաև արդյո՞ք խուզարկել են իր տունը
16:2221.12.20 -
ՀայաստանԲացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը․ ՀՀ ՄԻՊ
Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
15:0021.12.20 -
ՀասարակականՓաշինյանի աջակիցները գնացել են հոգեւոր հովիվի հետևից, որ եկեղեցուց դուրս հանեն
Համացանցում տեսանյութ է տարածվել, որից պարզ է դառնում, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շարժվում դեպի եկեղեցի, որպեսզի, իրենց խոսքով «հոգևոր հովվին դուրս շպրտեն եկեղեցուց»:
14:3821.12.20 -
Հայաստան«Սգի օրով ուժային գործողությունների չենք գնա, վերադառնում ենք Երևան». Նիկոլ Փաշինյանն ընդհատել է այցը Սյունիքի մարզ
Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
14:1421.12.20 -
Քաղաքական«Մնալու ենք այստեղ այնքան, մինչև Առուշ Առուշանյանն ազատ չարձակվի ու չգա այստեղ»
Սյունեցիները շարունակում են փակ պահել Երևան-Գորիս ճանապարհը, նրանք պնդում են, որ ճանապարը փակ են պահելու այնքան ժամանակ մինչև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ չարձակվի:
13:5121.12.20 -
ՔաղաքականՍիսիանի Սբ Գրիգոր եկեղեցում հոգևոր հովիվը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել և ձեռքով դուրս հրավիրեց
Սիսիանում մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որպեսզի ձեռքը սեղմի, սակայն հոգևոր հովիվը հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան։
13:3821.12.20 -
ՔաղաքականԳորիսի քաղաքապետն այս պահին առևանգված է․ փաստաբաններին չի հաջողվել որևէ տեղեկություն ստանալ․ փոխքաղաքապետ
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Գորսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այս պահին առևանգված է։
13:1221.12.20 -
Քաղաքական«Գալիս եմ ձեր աչքերին նայելու, ձեր հարցերին պատասխանելու». Փաշինյանն ուղիղ եթեր է մտել Սյունիք մեկնելու ճանապարհին
Ես ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ իմ գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում, բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել եւ հույս ունեմ դրանում կհամոզվեք, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումը ամենեւին էլ կրքեր բորբոքելու համար չէ:
09:4821.12.20 -
ՔաղաքականՍյունիք մտնելու համար Նիկոլը գիշերվանից մոտ 2000 ոստիկան ուղարկել է. Նաիրա Զոհրաբյան
Ժողովրդի դեմ պայքարելով ինչքա՞ն ես ձգելու իշխանությունդ
Քիչ առաջ ապօրինի ձերբակալվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Առուշը պատերազմի առաջին օրից մինչեւ վերջին օրը առաջնագծում էր։09:3921.12.20