Լրահոս
-
ՀասարակականՇաբաթվա հեշթեգեր
Իսկ ինչ օրենք է պետք երիտասարդների հետ խոսելու, նրանց հասկանալու համար, անգամ եթե նրանք քայլելու ամենամոդայիկ պահը չեն ընտրել իրենց քայլն անելու համար: Դաշնակցական երիտասարդներն արդեն երրորդ շաբաթն է՝ Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում: Նախկիններին իրականությունից կտրված լինելու մեջ մեղադրողները իրավիճակին տիրապետու՞մ են: Կամ ինչ վիճակ է իրականում, որ վարչապետ Փաշինյանն իրեն համեմատում է Հիսուսի հետ ու քրիստոնեական հանդուրժողականությամբ պատասխանում Արցախ վերադառնալ ուզող ադրբեջանցու հարցին:
22:3024.11.19
-
Հասարակական«Ղաշանգյ» պատերազմը. արվեստ դարձած աղետ
Հայկական երկրորդ մայրաքաղաքում բացվել է բացառիկ մի ցուցահանդես, որը ներկայացնում է ֆոտոպատմություններ պատերազմ տեսած մարդկանց մասին: Հաղթանակ, ազատություն, անկախություն է բերել Արցախին պատերազմը, նաև խեղել է ճակատագրեր, կիսատ թողել բազմաթիվ երազանքներ: Սրա՛ մասին են պատմում լուսանկարիչ Արեգ Բալայանն ու իրանահայ արվեստագետ Էդիկ Պողոսյանը:
22:3323.11.19 -
ՀայաստանՀայաստանում սկսվում է սոցիալական շարժում
Հայաստանում ավելանում է իշխանության քայլերը խոշորացույցի տակ վերցնող շարժումների թիվը: Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբից հետո, այսօր Երևանում հայտարարվել է ևս մեկ նոր սոցիալական շարժում սկսելու մասին: Հավաքի մասնակիցները ոչ միայն քննադատում են Փաշինյանի կառավարությանը, այլև մտադիր են գծել սոցիալական արդարություն հաստատելու ճանապարհային քարտեզ: Շարժմանը միացել է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Տիգան Ուրիխանյանը:
22:3123.11.19 -
ՍոցիալականԳույքահարկը կարող է տասն անգամ թանկանալ
Ութից տասն անգամ կարող է թանկանալ գույքահարկը: Տնտեսագետները ահազանգում են, որ խորհրդարանում վերջերս ընդունված օրինագիծը գույքի կադաստրային արժեքի սահմանման վերաբերյալ, կանաչ լույս է վառում կառավարության համար, որպեսզի անշարժ գույքի կադաստրային արժեքը որոշի այդ գույքի շուկայականն գնով: Դա նշանակում է, որ , օրինակ, կենտրոնում ապրող թոշակառու տատիկը կարող է նույնքան թանկ վճարել իր բնակվարձի համար, որքան մեծահարուստ մեկը, որ ապրում է շքեղ առանձնատանը:
22:2923.11.19 -
ԱռողջապահականՔաղցկեղ ունեցող հայ երեխաների՝ տիեզերք հասնող երազանքը
Քաղցկեղով հիվանդ հայ երեխաների կտավները կթռչեն տիեզերք: Արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկները հաջորդ շաբաթ Սարյանի գուներով կտավներ կնկարեն տիեզերագնացների համար կարվող հագուստի կտորների վրա: Դրանք ռուս տիեզերագնացները իրենց հետ տիեզերք կտանեն: Այս մասին հայտարարել են Սարյանի տուն-թանգարանում, որտեղ ուրբաթ բացվել է տիեզերքի թեմայով ցուցադրություն: Վաճառված տոմսերի գումարը կփոխանցեն քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
22:2723.11.19 -
ՀասարակականՍեւազգեստ մայրերը կշարունակեն պայքարը
Բանակում զոհված զինվորների մայրերը, որ կառավարությունից փոխհատուցում են պահանջում, հինգշաբթի կվերսկսեն բողոքի ակցիան: Հիշում եք, որ սևասզգեստ մայրերը հանդիպել էին վարչապետ Փաշինյանի հետ, սակայն այդպես էլ չէին լսել իրենց բարձրացրած հարցերի պատասխանները: Որդի կորցրած կանանց հասցեին համացանցային վիրավորանքներին արձագանքել է Մարգարիտա Խաչատրյանը: Նա այսօր միացել է Երևանում մեկնարկած սոցիալական նոր շարժմանը:
22:2623.11.19 -
ԱշխարհԱնվստահությո՞ւն, թե՞ աջակցություն Թրամփին. «սեւ PR»-ի հմայքը
Նախագահական ընտրություններին պատրաստվող Թրամփը իր հեղինակությունը փրկելու խնդիր ունի: Նրա իմպիչմենթի գործով հանրային լսումները այս շաբաթ էկրանների մոտ են հավաքել 14 միլիոն ամերիկացու: Իր դեմ տեղի ունեցողը Միացյալ Նահագների նախագահը համարում է վհուկների որս:
22:2423.11.19 -
ՔաղաքականՑավալի կլինի իմանալ, որ գազի գինը բարձրացել է, բայց այդ ինֆորմացիան պահում են. Հայկ Խալաթյան16:5223.11.19
-
ՔաղաքականԼեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքականապես ոչնչացրեց Նիկոլ Փաշինյանը. Ռուբեն Հակոբյան23:1022.11.19
-
Հասարակական«Վերնատուն». Հայաստանում անձնիշխանության իրական վտանգ կա
Հայաստանում անձնիշխանության իրական վտանգ կա: Արձանագրել է «Վերնատուն» ակումբը՝ ամփոփելով նոյեմբերի 15-ի համաժողովում հնչած ելույթները: Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած հասարակական-քաղաքական ակումբը այսօրվա հայտարարության մեջ ներկայացրել է իր քայլերն ու պահանջները Արցախի, երկրի ներսում հանրային մթնոլորտի և դատաիրավական համակարգի վերաբերյալ:
22:2622.11.19 -
ՀասարակականՆվազագույն աշխատավարձը բարձրանում է, գները՝ նույնպես
Տնտեսական հեղափոխություն խոստացած իշխանության մանր քայլերը կարճատեւ ուրախություն են պարգեւում Հայաստանի հպարտ քաղաքացիներին: Կառավարությունը 13 հազարով ավելացրեց նվազագույն աշխատավարձը: Ողջունելի քայլ է, ասում են քաղաքացիներն ու տնտեսագետները՝ մինչեւ հաշվելը: Հաջորդ տարի առաջին անհրաժեշտության ապրանքը թանկանալու է նոր մաքսային արժեքն է պատճառը: Իսկ այդ գումարը հազիվ թե բավարարի գնաճը զսպելու համար:
22:2422.11.19 -
ՏնտեսականԵրեւանի բյուջեն՝ անհասկանալի ծախսերով
Երևանի քաղաքապետարանի 2020-ի բյուջեի նախագիծը զայրացրել է ավագանու ընդդիմադիր անդամներին Նրանք պնդում են, որ նախագծում շատ են բացթողումները, մոնիթորինգ չկա: Հաջորդ տարի բյուջեի ծախսը կազմելու 116 մլրդ. դրամ, բայց թե կոնկրետ ինչ ծախսեր են լինելու՝ պարզ չէ: Քաղաքային իշխանությունը նաեւ 355 մլն. դրամի հրատապ ծախսեր է պլանավորել: Սա ամենաշատն է բարկացրել ավագանուն՝ 2018-ի համար այդ գումարը 30 մլն. է կազմել:
22:2222.11.19 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը «ոչինչ չասաց»...առայժմ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որ պաշտոնից հեռանալիս իշխանությանը կանգ առնելու կոչ էր արել, նոր անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում անպատասխան թողնելով «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հնչած մի շարք քաղաքական հարցեր: Մի քանի վայրկյան մտածելուց հետո չի պատասխանել անգամ հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ու Արցախի հարցը վտանգված են: Իսկ հարցին, արդյոք ծառայության տնօրեն եղած ժամանակ վարչապետից ստացել է հանձնարարական որը տարակուսելու տեղիք կտար, Վանեցյանը պատասխանել է՝ «Տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել»:
22:2122.11.19 -
ԻրավականՔաղաքացուն խոշտանգելու առերեվույթ դեպքով քննություն է սկսվել
Համացանցում հայտնված ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման տեսագրությունը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Կադրերում, որի տարեթիվն ու ամսաթիվը հայտնի չէ համացանցում հայտնվել է նոյեմբերի 21-ին: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք կորզում քաղաքացուց:
22:1822.11.19 -
ԱշխարհԻրանում իրավիճակը խաղաղվում է
Իրանում ինտերնետը մասամբ վերականգնվել է, ցուցարարներն էլ արդեն նահանջել են: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ Իրանը կարողացավ ինքնակարգավորվել: Թեպետ, այդպես էլ հստակ չէ, թե 7 օր տեւած ակցիաների հետեւանքով քանի զոհ կա:
22:1722.11.19 -
ՀասարակականԼեոնիդ Ազգալդյանը 77 տարեկան է
Լեոնիդ Ազգալդյանն այս՝ տարի մի խումբ ակտիվիստների շնորհիվ դարձավ Արցախի հերոս: Որոշումը անակնկալ էր Ազգալդյանին հերոսի կոչում տալու նախաձեռնության հեղինակների համար: Նրանք դիմել էին՝ հրամանատարին Հայաստանի հերոսի կոչում տալու համար: Այսօր Ազգալդյանի ծննդյան 77-ամյակն է: Հերոսի ընկերներն ու հարազատները ծաղիկներ են դրել նրա կիսանդրու մոտ:
22:1322.11.19