Լրահոս
2022-01-28
-
ՀասարակականՌուսաստանի դեսպանությունը խաղաղ երկինք է մաղթել Հայաստանի ռազմական ղեկավարությանըՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանն ու բոլոր քաղաքացիներին: «Անկախ Հայաստանի զինված ուժերն ու զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի զինվորական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են: Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են»,- նշված է հաղորդագրության մեջ։ Դեսպանությունը նշում է, որ բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։ Դեսպանությունը Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ առողջություն, բարօրություն և խաղաղ երկինք է մաղթել ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին:15:4428.01.22
-
ՀայաստանՀայլուր 15:30 «Հիմա միայն լափեն, գռփեն, չռփեն». քաղաքացիները հզոր ու կայուն բանակ են ուզում15:3028.01.22
-
Հայաստան«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծի տարբեր հատվածներՀայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ և այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի զորամասերում եւ դիրքերում։ «Հայաստան» դաշինքից հայտնում են, որ պատգամավորների մի խումբ էլ այցելել է Արցախ15:3028.01.22
-
ՀասարակականՊՆ ղեկավարը բանակի ու անվտանգության մասին հետո կխոսի. Պապիկյանը պատրաստվում է Քովիդ թեստ հանձնելԲանակի, անվտանգային հարցերի վերաբերյալ լրագրողների հարցերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատասխանել, ասել է՝ դրանց մասին Ազգային ժողովում կխոսի:14:3228.01.22
-
ՀասարակականՀայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովումը իմ կարևորագույն առաջնահերթություններն էին․ Ռոբերտ ՔոչարյանԲանակի մատակարարումը, մարտունակության պահպանումը, Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովումը իմ կարևորագույն առաջնահերթություններն էին մնում նախագահական ժամկետի ամբողջ ընթացքում։ Սրանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն են։ «Ինչպես ցանկացած պատերազմող երկրում՝ մեր բանակն էլ թվակազմով անհամաչափ մեծ էր և էական ազդեցություն ուներ հասարակության վրա։ Բանակը ահռելի կենդանի օրգանիզմ է, որի ներդաշնակ գործունեության համար ամենօրյա ուշադրություն ու մեծ ռեսուրսներ են պահանջվում»։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր նախագահության բոլոր տարիներին բանակի ֆինանսավորումը չի ուշացել և ոչ մի օր․ «Ընթացիկ հարցերը լուծելուց բացի ՝ տասը տարի շարունակ ամեն աշուն երեք օր էի հատկացնում բանակային թեմայի մեջ լիովին խորամուխ լինելուն։ Պաշտպանության նախարարի հետ մեկնում էինք առաջնագիծ, զորամասեր այցելում շփման գծի ամբողջ երկարությամբ՝ Արաքսից մինչև Մռավի լեռնաշղթան Քելբաջարում»։14:0628.01.22
-
ՀայաստանMitsubishi-ն բախվել է ձնակույտին, այնուհետև ծառին. 1 հոգի մահացել է, 3-ը՝ վիրավորներինԱյսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:14:0028.01.22
-
ՀասարակականԱրցախի անվտանգության երբեմնի երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք. Ռոբերտ Քոչարյան«Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում»,- շնորհավորական ուղերձում գրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով՝ դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված և քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։13:5628.01.22
-
ՀասարակականՄեր բանակը յուրաքանչյուրիս հպարտությունն է․ Արման ԹաթոյանՄեր բանակը մեր անկախության և բոլորիս անվտանգութան, ամուր պետականության գլխավոր երաշխիքներից է, յուրաքանչյուրիս հպարտությունը, գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Իսկ բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները: Բանակում պետք է լինի ամուր կարգապահություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա: Մեր զինուժը պետք է լինի ժողովրդավարական այնպիսի վերահսկողության ներքո, որտեղ այս երկու բաղադրիչներն իրար լրացնում են: Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը, այնպես անել, որ բարձր լինի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը: Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով: Պետք է հատուկ ուշադրության ներքո լինեն զինծառայողների ընտանիքները: Անհրաժեշտ է պաշտպանված պահել հաշմանդամություն ստացած, ինչպես նաև կենսաթոշակի անցած զինծառայողների իրավունքները. չպետք է թույլ տալ նրանց որևէ տեսակի մեկուսացում: Պետք է ամեն գնով վերադարձնենք միջազգային բոլոր կանոնների բացահայտ խախտմամբ գերության մեջ պահվող մեր զինծառայողներին, նրանց վերինտեգրենք մեր հասարակություն ու այնպես անենք, որ նման որևէ դեպք տեղի չունենա հետագայում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին, որն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարեագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացման աշխատանքներ։ Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս նվիրական տոնի` Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ոզջ անձնակազմի անունից գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի, նրանց հերոս ընտանիքների առաջ: Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն մեր հզոր Հայաստանի»:13:4728.01.22
-
ՀասարակականՀենրի, կարոտում ենք․ Լևոն Քոչարյանը լուսանկարներ է հրապարակելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «6 տարեկան Հենրին, զինվորական շապիկով: Կարոտում ենք... 2006թ.»։13:3228.01.22
-
ՀասարակականՍպասում է՝ ՊՆ աշխատակազմին վարակի, նոր թեստ հանձնի«Hraparak.am»-ը գրում է․ «Զարմանալի մարդիկ են էս ՔՊ-ականները՝ իշխանության ու երկրի կեսը հիվանդ է, քանի օր է մամուլը գրում է, որ Սուրեն Պապիկյանի մարդաշատ հարսանիքից հետո այդ միջոցառման մասնակիցները մեկը մյուսի հետեւից հիվանդանում են կորոնավիրուսով, իսկ հարսանիքի գլխավոր անձը՝ փեսան պարզվում է, դեռ թեստ էլ չի հանձնել։ Նա այսօր Եռաբլուրում լրագրողներին ասել է․ «Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ախտանիշներ չուներ, բայց թեստ է հանձնել եւ պարզել, որ հիվանդ է, մի շաբաթ առաջ կայացած հարսանիքի մասնակիցների կեսը հիվանդ է՝ փեսան՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ թեստ էլ չի հանձնել։ Սպասում է, որ ՊՆ աշխատակազմին էլ մի լավ վարակի՝ նոր թեստ հանձնի»։13:2728.01.22
-
ՀասարակականՀուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը․ Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ․ «Հայոց բանակի օրվա առթիվ իմ ուղերձը այսօր հնչեցնում եմ հայ զինվորի հաղթական ոգու և հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից: Վայր, որտեղ ամեն խորհրդանիշ իր նշանակությունն ունի, որտեղ ամփոփված են ինչպես Սարդարապատի ճակատամարտի, այնպես էլ Արցախյան ազատագրական պայքարի հերոսների աճյուններ, որտեղ թևածող հայոց քաջազունների անմահ հոգիները ուժ, վճռականություն և անսասան հավատ են ներշնչում Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ յուրաքանչյուրին: Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու: Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին: Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից: Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը: Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ»:13:2428.01.22
-
Հասարակական15 տարեկան Էլենը որոնվում է որպես անհետ կորածՈրոնվում է որպես անհետ կորած 15-ամյա Էլեն Ասատրյանը ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որովում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողները դիմեն ոստիկանության Հրազդանի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 098 63-65-53, 077 01-14-01 հեռախոսահամարներով։13:2128.01.22
-
ՀայաստանՀայկական բանակի 30-րդ տարեդարձն է. պաշտոնյաներն այցելել են ԵռաբլուրԱյսօր հայկական բանակի 30-րդ տարեդարձն է: Առավոտյան Եռաբլուրում են եղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արգործնախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր չի գնացել:13:1528.01.22
-
ՀասարակականՀայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքըՀայկական բանակը 30 տարեկան է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնայանը։ «Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ և կորուստներ: Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի: Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի: Կեցցե՜ն մեր հերոսները Կեցցե՜ Հայոց բանակը Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Սիմոնյանը։13:0328.01.22
-
ՀասարակականԲանակը մեզ տվել է հաղթանակների ոգի. Վիտալի ԲալասանյանԱրցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայոց բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել: «Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի՝ միասնաբար պայքարելով սեփական երկրում ազատ ապրելու անխախտելի իրավունքի իրացման համար։ Հայրենյաց պաշտպանների շարքում առանձնահատուկ է Բանակը, որն ունի փառապանծ մարտական ուղի։ Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ Բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն։ Հայրենիքի համար մղված պայքարի ընթացքում, ցավոք, ունեցել ենք բազմահազար նահատակներ։ Մեր խոնարհումը նրանց արդար հոգիների հիշատակին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք այսօր հիշում հերոսածին մեր մայրերին, նրանց անսահման համբերությանը և նվիրումին։ Հավերժ փա՛ռք ձեզ, հայոց մայրեր։ Հատկապես այսօր մեր գնահատանքն ենք հայտնում նրանց, ովքեր իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը։ Մաղթում եմ բոլորիդ Հայոց երկրի սահմանների անառիկ պահպանություն։ Բարի՛ ծառայություն, շնորհավո՛ր Հայրենյաց պաշտպանի օրը», - ասված է ուղերձում:12:4728.01.22
-
ՀասարակականԻ՞նչ, դուք կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ․ փոխվարչապետԵս բժիշկ չեմ եւ չեմ կարող դիագնոզներ դնել: Ի՞նչ, դուք իսկապես կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ: Վստահեցնում եմ՝ ոչ։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կորոնավիրուսի տարածման թեմայի վերաբերյալ խոսելիս անդրադառնալով լրագրողների դիտարկումներին։ «Ես ինքս թեստ եմ հանձնել ու պատասխանը բացասական է։Դուք հիշում եք, որ ես հիվանդացել եմ, լավացել եմ, փառք Աստծո: Պատվաստվել եմ, կրկին պատվաստվել եմ 4-րդ դեղաչափով: Ես առաջինը պատվաստվել էի «Սպուտնիկով», բայց երկրորդը պատվաստվել եմ այլ պատվաստանյութով: Բժիշկներն ասացին, որ այդպես ավելի ճիշտ է, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս զույգերը փոխել պատվաստվելիս»,- ասաց Գրիգորյանը։ Անդրադառնալով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմային՝ Գրիգորյանը ասաց.«Այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում ու դա հաստատված է հայտարարություններով։ Կարծում եմ՝ սա շատ պոզիտիվ առաջընթաց է: Այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, այդ աշխատանքի արդյունքներով հետագա մեր հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։ Երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է, որովհետև այս փուլում աշխատանքային խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ են ու կոնկրետ նպատակ են հետապնդում։ Դա երկաթգծի կառուցումն է այն հատվածներում, որոնք Հայաստանի Հանրապետությանն են»։12:4428.01.22
-
Հասարակական«Կներես, Ադամ ջա՛ն, իմ հզnր Տղա՛․ Գայանե Անտոնյան«Newsmedia.am»-ը Հшյnց բшնшկի 3օրվա առթիվ զրnւցել է Ապրիլյան քшռօրյա պшտերшզմում զոհված Ադամ Սահակյանի մայրիկի` Գայանե Անտոնյանի հետ: -Տիկին Անտոնյան, ինչպիսի՞ հшյրենիքի մասին էր երազում մերօրյա հшղթшնшկшծ Հերnu Ադամ Սահակյանի մայրիկը` տիկին Գայանեն: -Որպես հшղթшնшկшծ Հերnuի մայր` երազում եմ հшրшտև խшղшղ ու բшրեկեցիկ հшյրենիքի մասին, որպեսզի մեր թոռներն ու ծոռներն ապրեն ու ծաղկեցնեն մեր հшյրենիքը։ -Ինչպիսի՞ բшնшկ էին թողել մեզ Ադամն ու իր шնմшհшցшծ ընկերները, ու ինչպիսին է այն այսօր: -Պшտшսխшնեմ կшրճ` Ադամը և իր զինшկից ընկերները թողել էին մեզ հшղթшնшկшծ բшնшկ… -Եթե հրшշքով Ադամին մի шկնթшրթով տեսնելու հնшրшվnրnւթյուն ունենայիք, ի՞նչ կանեիք, ի՞նչ կաuեիք մեր Հերnuին, Ձեր որդուն: -Ես шմnւր կգրկեի Ադամին ու կшսեի.«Կներես, Ադամ ջա՛ն, իմ հզnր Տղա՛, որ քո шրшծի մեկ տnկnuն шնգшմ ես չկшրողшցш անել քեզ համար… իսկ ամենավերջում կшսեմ.Մինչ հшնդիպում …»: -Տիկին Գայանե, Դուք այն Մայրերի շшրքին եք դшuվում, ով ցшվը шրժшնшպшտվnրեն է տանում, լnւռ, шնտրտnւնջ։ Ինչն՞ է Ձեզ ուժ տվել ու տալիս այդքան մեծ, шնչшփելի ցшվը այդքան լnւռ տանելու համար։ -Դժվшրունում եմ պшտшսխшնել, բայց երևի Ադամս` իր հերnunւթյունը, իր համեստ ու հшմшրձшկ, հզnր , шնսшհմшն սիրված կերպшրը..․ -Եվ վերջում, որպես Հերnuի մայր, ի՞նչ պшտգшմ կհ ղեք մեր uպшներին, այսօր uшհմшնը պшհող մեր զի նվnրներին: -Ես մեր uպшներին և զինվnրներին, որպես Հերnuի Մայր և шռհшսшրшկ որպես Մայր կցшնկшնшյի` զգnնnւթյnւն, шռnղջnւթյուն, հnգшտшրnւթյուն մեկը մյուսի հшնդեպ և թող միշտ իմшնшն, որ մենք шղ nթnւմ ենք իրենց համար ու հպшրտшնում իրենցով։11:5928.01.22