Լրահոս
2022-01-21
-
ՏարածաշրջանՌուսաստան-ԱՄՆ փակ հանդիպում. Կիևում թռուցիկներ են բաժանում՝ ինչ պետք է անել պատերազմի դեպքումՈւկրաինայի շուրջ Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման հավանականությունը մոտենում է անդառնալիության կետին: Ինչպես պատկերավոր ձևակերպում են փորձագետները՝ «կողմերը քայլում են շեղբի վրայով»: Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունը տեղեկություն է տարածել, թե Ուկրաինան Դոնբաս է տեղափոխել «Սմերչ» և «Ուրագան» համազարկային ռեակտիվ կայաններ ու պատրաստվում է հարձակման:20:2321.01.22
-
ՀայաստանՀայլուր 18:30 Պատերազմ գուժող թռուցիկներ՝ Կիևում. ԱՄՆ-ն չի պատասխանել Ռուսաստանի առաջարկներին18:3021.01.22
-
ՀայաստանՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի թեկնածուն ԱԺ ամբիոնից կրկնում է Արման Թաթոյանի՝ տարիներ առաջ ասածներըԱզգային ժողովի այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում ՀՀ ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, թե որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին։ Այս տողերը 2016թ․ փետրվարի 22-ին ասել էր նաև Արման Թաթոյանը՝ ընդգծելով․ «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետևողական, պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ՝ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»։18:2521.01.22
-
ՀայաստանԼոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպքԼոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը: «Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ–֊ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– նշված է հաղորդագրության մեջ:18:0921.01.22
-
ՀայաստանՁեր առաջին գործը, որպես ՀՀ ՄԻՊ, պետք է լինի վարչապետի հայտարարությունները դատապարտելը.Գեղամ ՆազարյանՄենք ականատես եղանք թրաֆիքինգի ցցուն օրինակի, երբ ՀՀ վարչապետը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքն է որոշում, թե ով ինչքան կաշխատի։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հարց ուղղելով ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Հռիփսիմե Գրիգորյանին: «Դուք պատրա՞ստ եք պաշտպանել ՀՀ քաղաքացուն գործատուների ճնշումներից, պատրա՞ստ եք սկսելու նախարարաներից, պարզելու՝ թե ինչու չեն բարձրաձայնում, երբ հրապարակայնորեն իրենց վիրավորում են և պարզապես առանց թաքցնելու ասում՝ թքած օրենքների վրա, ես եմ որոշում՝ ով ինչքան աշխատի»։18:0521.01.22
-
ՀայաստանՈսկեհատցի տղան ծանոթների անունով առցանց ձևակերպել է վարկեր. կանխիկացնելուն օգնել է մայրըԱրմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը մոր հետ, երբեմն էլ միայնակ, խաբեությամբ հափշտակել է ծանոթների անձնագրային ու բանկային քարտի տվյալները, վարկեր ձևակերպել նրանց անուններով, ապա կանխիկացրել վարկերի գումարները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել շուրջ 10 անձի։ Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը, համագործակցելով իր մոր հետ և որոշ դեպքերում գործելով ինքնուրույն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել համագյուղացիների, ծանոթների անձնագրերի և բանկային քարտերի տվյալներն ու առանց նրանց գիտության, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր, որոնք հետագայում կանխիկացրել է»,- նշված է հաղորդագրության մեջ: Իրավապահները պարզել են մեխանիզմը, որով նրան հաջողվել է ստանալ բանկային քարտերի տվյալները։ Եվ այսպես, 27-ամյա երիտասարդի մայրն ասել է, որ արտերկրում ապրող որդին գումար է փոխանցել հիշյալ անձանց պատկանող բանկային քարտերին։ Նրանց խնդրել է իրեն տրամադրել բանկային քարտերը, որից հետո կանխիկացրել է փոխանցված գումարը՝ հափշտակելով քաղաքացիների անվամբ վերցված վարկերի գումարները: Քննությամբ պարզվել է, որ մոր և որդու հանցավոր գործունեության արդյունքում քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 7․173․429 ՀՀ դրամի վնաս: Որպես խափանման միջոց մոր և որդու նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:17:2821.01.22
-
ՀայաստանՈրդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է. նրա նկատմամբ յուրացում կատարելու փաստով քրգործ էր հարուցվել«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը: Վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նա տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել: Պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել, որը դատախազությունը ստացել էր Արարատի մարզպետից, որտեղ հայտնվում է, որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ.-ն 2020-2021թթ․ ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա.-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար: Իր հայտարարությամբ Անուշ Դ.-ն հայտնել է, որ նշված գումարն ինքն է փոխանցել Գայանե Ա.-ին՝ առանց ՊՈԱԿ-ի որևէ աշխատակցի, այդ թվում՝ հաշվապահի իմացության, հետագայում այդ գումարները տնօրինել է ինքը՝ իր ֆինանսական խնդիրների պատճառով: Նա պատրաստակամություն էր հայտնել, որ պատճառված վնասը իր կողմից կվերականգնի: Շամշյանի տեղեկություններով՝ սակայն հունվարի 13-ին Անուշ Դ.-ն այցելում է որդու շիրիմին, ապա կատարում ինքնասպանության փորձ, իսկ հունվարի 15-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահանում է: Պարզվել էր, որ կինը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա: Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:16:5221.01.22
-
ՀայաստանԻշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը․ ՀԺՄՀայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների ելույթներին․ «Մինչ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններն ամենաբարձր մակարդակով մտահոգություններ են հայտնում Հայաստանում խոսքի ու մամուլի ազատության իրավիճակի խիստ վատթարացման կապակցությամբ, ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը։ Իշխանության առանձին ներկայացուցիչներ (հաճախ՝ նաև նախկին լրագրողներ) իրենց անպարկեշտ խոսքով, լրագրողներին պիտակավորելու ցածրարժեք ու գռեհիկ ելույթներով, անցնելով բարեկրթության բոլոր սահմանները, կարծես բացահայտում են իշխանությունների, անձամբ Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքը մամուլի և ընդհանրապես ազատ խոսքի նկատմամբ։ Տևական ժամանակ է՝ իշխանություններն ամենատարբեր հարթակներից ու ամենատարբեր ձևաչափերով տոտալ հարձակում են սկսել Զանգվածային լրատվամիջոցների դեմ, և իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչների ելույթները սոսկ դրա արտահայտությունն են։ Ազատ խոսքն ու մամուլը, բոլոր թերություններով հանդերձ, մնացել են այն եզակի ինստիտուտները, որոնք փորձում են հակակշռել ու զսպել օրեցօր դեպի բռնապետություն գնացող իշխանությանը։ Իշխանությունների այս հակաժողովրդական և հակաժողովրդավարական գործելաոճին երբեմն նպաստում են նաև լրագրողական համայնքում առկա միասնականության և մասնագիտական համերաշխության՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված ցածր մակարդակը, որոշ դեպքերում՝ նաև էթիկայի կանոնները խախտելու որոշ դրսևորումները։ Հայաստանի ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից մամուլի դեմ ուղղված հակաէսթետիկ հայտարարությունները՝ իշխանություններից պահանջելով կարգի հրավիրել թիմակից խոսափողներին և կանխել քաղաքակրթության դեգրադացիան երկրում: Լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, սադրիչ հայտարարություններին և գործողություններին, և նույնիսկ ամենածանր իրավիճակներում հավատարիմ մնալ մասնագիտական բարձր առաքելությանը»։16:4221.01.22
-
ՀայաստանՊոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Ավինյանը«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է ՀԱՊՀ-ի մամուլի ծառայությունը։ Այսօր կայացել է Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը՝ նոր կազմով։ Ավինյանին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է ՀԱՊՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը։ Ավինյանն ընտրվել է միաձայն։16:3321.01.22
-
ՀայաստանՀայաստանի շարժական հոսպիտալը նոր բուժսարքավորումներով է հարստացելԴեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալում էին՝ Հայաստանի շարժական հոսպիտալին հանձնելու բուժսարքավորումներ (ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 639.000 ԱՄՆ դոլար, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Սարքավորումները ներառում էին դեֆիբրիլյատորներ, ռենտգեն սարքավորումներ, վրաններ, գեներատորներ, լույսեր և այլ պարագաներ։ Դեսպան Թրեյսին, ընդգծելով Հայաստանի ռազմաբժշկական անձնակազմի արիությունն ու նվիրվածությունը, համոզմունք հայտնեց, որ այդ սարքավորումները օգտակար կլինեն մարդկային կյանքեր փրկելու ու մարդկանց կյանքը բարելավելու նրանց աշխատանքում։ «Սա Հայաստանի հետ մեր երկարամյա գործընկերության բազմաթիվ դրվագներից մեկն է՝ Հայաստանում քաղաքացիաբժշկական, ռազմաբժշկական և աղետների արձագանքման կարողությունների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում, որոնք իրականացվում են ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կողմից»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։16:2721.01.22
-
ՀայաստանԴաշնակ պապերս Լեռնահայաստան են ազատագրել. Լուսինե ԲադալյանՔՊ-ական պատգամավոր Լւոիսնե Բադալյանն այսր ԱԺ ամբիոնից ասաց, թե ոնց էլ չլինի ձեզանից իրեն գոնե մեկ անգամ հեռուստատեսությամբ տեսած կլինենք․ «1998թ․ մինչև 2018թ․ առանց դադարների և ամեն օր, այդ թվում նաև Երկիր մեդիայում եմ աշխատել։ Էնպես որ այս առումով ոչ թե պետք էր նեղվել, այլ ուղղակի փորձում ենք հակադարձել։ Արթուր Մանուկյանին, մեդիայում աշխատելով անհիշելի ժամանակներից, նրան ճանաչում եմ, ինչպիսի ազդեցություն և ինչպիսի ներաշխարհ ունի Արթուր Մանուկյանը։ Արթուր Մանուկյանի ներաշխարհը, որ բացահայտվեց այս ամբիոնից և որը նրա պատգամավորական գործունեության ընթացքում ծաղրուծանակի էր արժանանում ընդդիմադիր մեդիայի կողմից, որը նրան օր ու արև չէր տալիս։ Եվ նույնիսկ այն լրագրողները չէին ամաչում նրանից, որ չեն հասկացել Մանուկյան Արթուրի պատասխանը։ Այսինքն՝ ամաչելու փոխարեն որ չեն հասկացել պատասխանը, մարդիկ տեռորի էին ենթարկում այս անձնավորությանը, որ այսօր իր ամբողջ ներաշխարհւը բացեց բոլորիս առաջ, և ես վստահ եմ, որ շատ ուրախ ենք՝ ՀՌՀ գնալու է հենց այսպիսի մարդ, որ թեկուզ չունի այդ լիազորությունները, իր մտածելակերպով կկարողանա ինչ-որ բան փոխել։ Ի դեպ, Պարոն Մանուկյանը, որպես ՔՊ անդամ, անաչառության մասին էիք խոսում, ես կարծում եմ մեր կուսակցության բոլոր անդամները կարող են պնդել, որ նույնիսկ լինելով կուսակցության անդամ՝ Արթուր Մանուկյանը շարունակում է մնալ անաչառ և անհաշտ պայքարների մեջ, բոլոր այն քայլերի նկատմամաբ, որոնք գուցե ինչ-որ տեղ իր սկզբունքներին առաջին հայացքից դեմ են եղել։ Մենք ունենք լուրջ, անաչառ, արդար և սկզբունքային մի թեկնածու, որ վստահ ենք, որ մեզ համար դա չենք անում։ Դա անում ենք հանրության և մեդիայի հերթական կյանքի համար։ Պարոն Մանուկյանը շատ լավ ելույթ ունեցավ և շատ բաներ խոսեց։ Հատկապես կոչ արեց լրագրողներին, որպեսզի տեռորի դեմ միանան և պայքարեն։ Ես ուզում եմ կրկնել Արթուր Մանուկյանի հարցը, որը նա տվեց Գեղամ Մանուկյանին․ «Գեղամ ջան, դու ինձ ճանաչում ե՞ս»։ Պատասխանը այո է, որովհետև մենք միասին աշխատել ենք նույն հեռուստաընկերությունում, մենք միասին ծանր ժամանակներ ենք անցել, մենք միասին մեծ հաճույքով գնացել ենք Տիգրանակերտում նոր տարվա գիշեր ենք անցկացրել։ Մրսել ենք, լացել ենք ողջ գիշեր, արել ենք ամեն ինչ, ինչ-որ հնարավոր է։ Գեղամ Մանուկյանը դաշնակցության անդամ լինելով հանդերձ՝ իր երիտթևին, թերևս եթե ինքը չէր ուղարկել, իր գիտությամբ, իմ պատուհանների տակ գոռում էին թուրք։ Վիրավորելով իմ որդիներին, որոնք հիմա գնալու են բանակ։ Այքանով չբավարարվելով՝ գնում էին իմ ծնողների պատուհանների տակ էին գոռում, որ ձեր դուստրը թուրք է, երբ իմ ծնողների պապերը եղել են դաշնակցական, ազգային հերոսներ և Լեռնահայստան են ազատագրել։ Ինձ ահամար սա աբսուրդ է։ Ես առավել քան վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ վաղ թե ուշ կգցի իր տեղը։ Հանրության մի խավ կա, որ ինչ-որ բանի չի հասել, երբ անընդհատ սոցիալական մեդիաներում ես, իմ գործընկերուհիներին գրում են՝ թուրք, փողոցային, մենք դրանից այդպիսին չենք դառնում, մենք մեր ճանապարհով գնալու ենք և տեղ ենք հասնելու։ Երբ խոսում ենք մշակութային միջոցառումների որակի մասին, խնդրում եմ հանրությանը համեմատի մինչև 2018թ․ պետական միջոցառումների որակն ու բովանդակությունը 2018թ․ հետո, և կտեսնի ահռելի տարբերություններ։ Պատճառն այն է, որ մենք այսպիսի մարդկանց ենք ընտրում, որոնք մշակույթը կրում են իրենց մեջ, որոնք մշակույթում ունեցել են մեծագույն հաջողություններ։ Ուզում եմ մի բան ասել։ Մենք 3-4 օր էստեղ քննարկում էինք բանագնացի վերաբերյալ նա գործակալ է , գործակալ չէ։ Պարոն Ռուբինյան եկեք մի օր ամենայն մանրամասնությամբ այս ամբիոնից հանրության, ամբողջ աշխարհի առաջ բացահայտեք Հայաստանի թույլ և ուժեղ կողմերը։ Մի հատ թող հակառակորդը իմանա՝ որտեղից ենք թույլ, որպեսզի իմանա՝ որտեղից հարվածի»։15:5721.01.22
-
ՀայաստանԽորհրդարանական սելֆիՔՊ-ականներ Անդրանիկ Քոչարյանը և Արփի Դավոյանը Ազգային ժողովից սելֆի են հրապարակել։14:5721.01.22
-
ՀայաստանԿենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ. պարզաբանումԿենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին,ասված է կենադանաբանական այգու տարածած պարզաբանման մեջ: «Վերջին ամիսներին կենդանիների՝ կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով՝ չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց»,- ասված է պարզաբանման մեջ:14:5521.01.22
-
ՀայաստանԲանակցությունները ոչ թե հայ-թուրքական են, այլ՝ հայ-թուրք-ադրբեջանական. պատգամավորը հանրությանը դիմադրության կոչ արեցԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ պրոսեցը, որը նախաձեռնել է Թուրքիան ու որում հայտնվել է Հայաստանը, բերելու է ոչ պակաս կատաստրոֆիկ արդյունքների, ինչը տեսանք հայ-ադրբեջանական հարաբերություններում: «Հիմա կիրթ ու կառուցողական է հռչակված Էրդողանը, տարածվում է տեսակետ, որ դրական ու կառուցողական մթնոլորտում է տեղի ունենում հայ-թուրքական գործընթացը ու դա այն պայմաններում, երբ Թուրքիան պաշտոնապես չի թաքցրել իր նպատակները»,- Ազգային ժողովում հայտարարեց պատգամավորը: Թևանյանը նշեց, թե իրենք կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, բայց դեմ են թուրքական նախապայմաններով վարվող այս բանակցային գործընթացին, որը ներկայացնում է Հայաստանը դեպի պարտություն տարած իշխանությունը ու, որը չունի լեգիտիմություն այն առումով, որ բանակցությունները ոչ թե հայ-թուրքական են, այլ՝ հայ-թուրք-ադրբեջանական: «Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանը ևս ներգրավված է լինելու, Ադրբեջանի կարծիքը 100 տոկոս հաշվի է առնվելու գործընթացում»,- նշեց Թևանյանը: Ըստ պատգամավորի՝ ինչպես որ Արցախի Հանրապետության նավը տարան վթարի ու եղավ խայտառակ ողբերգական արդյունքներ, նույն պրոցեսը սպասվում է հիմա Հայաստանի Հանրապետության դեպքում: «Հայաստանը պետք է ունենա նոր բանակցող, ինչը ենթադրում է նոր իշխանություն, նոր թիմ, նոր գաղափարներ ու այս առումով մենք որևէ կերպ չենք կարող աջակցել մի գործընթացի, որը արդեն իսկ կատաստրոֆիկ արդյունքերի բերել է Արցախի հետ կապված հարցում, Հայոց ցեղասպանության հետ կապված հարցում ու դրա հետևանքները դեռ երևալու են»,- ասաց Թևանյանն ու հանրությանը կոչ արեց դիմադրության:14:2121.01.22
-
ՀայաստանՄոսկվան կոչ է անում՝ որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքներըՄոսկվան կոչ է անում՝ որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները, այս մասին ասում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառման միջադեպեր, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այս գործընթացում»,- ընդգծել են նախարարությունից։ Դիվանագիտական առաքելություն իրականացնողները հավելել են, որ Ռուսաստանը նույնպես ակտիվորեն ներգրավված է գերիների վերադարձի գործում։ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 պահվող անձ՝ 127-ը հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։14:1721.01.22
-
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։14:0621.01.22
-
ՀայաստանԱրմինե Ադիբեկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդին. Ռուբեն ՄելիքյանՈրևէ կասկած չկա, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, Երեւանի ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Մեր պատկերացմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդ քրեական գործին «ծանր վիրավորանք» հասցնելու համար 137.1 հոդվածի 2-րդ մասը դառնալու է 137․1 հոդվածի 3-րդ մաս և էապես ավելանալու է տուգանքի չափը՝ մինչև 3 մլն դրամ և նախատեսված է նաև կալանքը՝ որպես պատիժ՝ 1-3 ամիս ժամկետով»,- ասել է նա։ Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է, որ օրենքն ընդունվել է միայն ՔՊ-ի քվեարկությամբ, հենց ՔՊ-ին վիրավորանքներից պաշտպանելու համար։ «Շատ սիմվոլիկ թվով հոդվածը, 37-ը այնտեղ պիտի լիներ, ունի 3 մաս։ Երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության հետ կապված վիրավորանքին, 3-րդ մասը պարբերաբար ծանր վիրավորանք ներկայացնելուն»,- ասել է նա։ Ռուբեն Մելիքյանն ընդգծել է, որ Արմինե Ադիբեկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք չի հասցրել, քանի որ հենց Փաշինյանը իր գրքում խոսել է այդպես, և Արմինե Ադիբեկյանը գրածն է մեջբերել։ «Գուցե ինչ-որ մեկը դիմի մեր իրավապահներին, որպեսզի ծանր վիրավորանքի հոդվածով գործ հարուցվի Իլհամ Ալիևի դեմ․ նա շատ ավելի լուրջ հայտարարություններ է անում, գուցե հարուցվի, գուցե նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի»,- ասել է նա։ Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ վաղ թե ուշ միազգային կառույցները այս իրավիճակին արձագանքելու են, քանի որ գործերի ծավալը մեծ է․ երեկ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ևս հրավիրվել էր իրավապահների կողմից, ընդորում՝ քաղաքական գնահատական տալու համար, քանի որ գրառել էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ազգակործան քաղաքականություն է վարում։ «Սա եվրոպական հայտարարված արժեքների ոչ թե կարմիր, այլ ուլտրակարմիր գծերի հատում է»,- շեշտել է Մելիքյանը։13:5321.01.22