Լրահոս

2022-03-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաքսանենգները մաքսակետերով անցնում են այնպես, ոնց որ հրապարակից մտնեն Տիգրան Մեծ պողոտա. Փաշինյան
    Վերջին տարիներին ականատես ենք լինում դեպքերի, երբ մաքսանենգները մաքսակետերով անցնում են այնպես, կարծես Հանրապետության հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյան։ «Այսինքն սահմանային հատման մաքսանենգ մեխանիզմներ են գործում, ինչի կապակցությամբ մի քանի քրեական գործեր ունենք հարուցվաԾ։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ մենք ամեն ինչ անենք, որ օրինական, պարտաճանաչ արտահանողների և ներմուծողների համար հնարավորինս թեթևացնենք ընթացակարգերը»։
    12:17
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից.Դավիթ Բաբայան
    Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին: Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է: «Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք և դիմանալու ենք՝ անկախ ամեն ինչից», - ընդգծել է Դավիթ Բաբայանը: Ինչ վերաբերում է, մասնավորապես, բնական գազի վերականգնմանը Արցախում՝ Բաբայանը հաղորդել է, որ այդ խնդրի առնչությամբ նորություն դեռ չկա: «Ադրբեջանի իշխանություններն են դիտավորությամբ խափանել արցախահայության գազամատակարարումը՝ այդ թվում քաղաքական նկատառումներով: Եթե չի թողնում վերանորոգենք արդեն ինչքան ժամանակ, հիմա էլ ուղղակի փակել է, ո՞վ է փակել, հո մե՞նք չենք փակում մեր գազը, իրե՛նք են անում», - ասում է նախարարը: Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես մարդասիրական նորմերի դեմ ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ՝ ինչպես մարտի 22-ին գազամատակարարման խափանման հերթական դեպքի կապակցությամբ հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը: «Սա է իրավիճակը: Դժվար է, բնականաբար, բայց դիմանում ենք», - հայտնել արտգործնախարարը:
    12:11
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երասխի հատվածում Ադրբեջանին առաջարկել ենք՝ մենք մի քանի դիրք ետ կքաշվենք իրենց տարածքից․ Փաշինյան
    Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Ի դեպ, վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
    12:00
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին. Նիկոլ Փաշինյան
    Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը ու, հետևաբար, այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»,- ասել է Հայաստանի վարչապետը ր հավելլե, որ Ադրբեջանի քաղաքականությունը, սակայն, խաղաղության օրակարգից շեղելն է:
    11:47
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին փակած Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները ճանապարհը բացել են գիշերը
    Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մարտի 23-ի կեսօրվանից մինչեւ մարտի 24-ի ժամը 04:00-ն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը, բողոքի ակցիա իրականացնողների կողմից ճանապարհը բացվել է միայն իշխանության պատկան մարմինների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո։ «Պայմանավորվել ենք ՀՀ ազգային ժողովի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետի հետ, որ մարտի 24-ի ժամը 14:00-ին մեզ մոտ հատուկ քննարկում է տեղի ունենալու նույն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հուսով, եմ, որ կգտնվի որեւէ հանգուցալուծում»,-ներկայացրեց Դավիթ Մնացականյանը։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչները քվեարկության չեն մասնակցել՝ դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը համայնքների միավորման քաղաքականությանը եւ գործընթացներին։ Իսկ մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երեւան-Սեւան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։
    11:35
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
    Չեմ կասկածում իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես։ Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որովհտև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային այս օրինակը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի։ Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբությունները ուսումնասիրելու»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է անհնար դարձնել արցախահայության ապրելը հայրենիքում։ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը ամենուր թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում․ «Ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը և խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու մասին»։
    11:30
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 2 մարդ
    Մարտի 24-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Կատարվել է 2231 թեստավորում, առողջացել՝ 47 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 401 դեպք, որոնցից 409 635-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2490 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8604 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1673 է. նախորդ օրը արձանագրվել մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 959 560 թեստավորում։
    11:23
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մի քանի պտույտից հետո մեքենան կանգ առավ, դեռ ձորում չեմ հայտնվել. Սոֆյա Հովսեփյան
    Ժողովուրդ Արագածոտնի մարզում մերկասառույց է Երևան ֊Թալին֊Գյումրի ճանապարհին, եթե շատ հրատապ գործեր չունեք խուսափեք օգտվելուց ։ Մի քանի պտույտից հետո մեքենան կանգ առավ, դեռ ձորում չեմ հայտնվել։ Ճ Խուսափեք ճանապարհվելուց , մինչև որոշեն արգելված աղը ցանեն։
    11:08
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խորհուրդ ենք տալիս Ձեր տրամաչափային հետաքրքրություններով չխանգարել ՀՀ ԱԳՆ աշխատանքներին․ պատասխան
    Օրերս Արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցմանը, թե ի՞նչ ճանապարհներով և ո՞ւմ են փոխանցվել Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված հայտնի 5 կետերը, ԱԳՆ-ից ոչինչ չասող պատասխան էին տվել, թե 5 կետերը փոխանցվել են «ՀՀ իշխանություններին» «դիվանագիտական խողովակներով»։ «Oragir.news»-ը ԱԳՆ-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ հարցնելով, թե․ 1․Ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ-ն հասկանում «ՀՀ իշխանություններ» տերմինը, ո՞վ կամ ովքե՞ր են, ԱԳՆ-ի կարծիքով, համարվում «ՀՀ իշխանություններ», ո՞ր պետական մարմինն է «ՀՀ իշխանությունները», կամ ո՞ր պաշտոնատար անձը կամ անձինք։ 2․Ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ-ն հասկանում «Դիվանագիտական խողովակ» հասկացությունը, դա ի՞նչ խողովակ է, ի՞նչ տրամաչափի։ Եթե դա փոխաբերական իմաստով գործածվող հասկացություն է, ապա խնդրում եմ բացատրել, թե ի՞նչ է այն նշանակում, ո՞ր միջոցներն են համարվում «դիվանագիտական խողովակ»։ Այս հարցերին ի պատասխան ԱԳՆ-ն մի տեքստ է ուղարկել, որը ավելի շատ տեքստը կազմողի՝ վաղ մանկությունում ստացած տրավմաների և սխալ դաստիարակության հետևանք է․ «Ի պատասխան ս.թ. մարտի 21-ի Ձեր հարցման հայտնում ենք, որ բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն «Տեղեկատվության ազատության մասի» ՀՀ օրենքի հետ։ Խորհուրդ ենք տալիս Ձեր և Ձեր խմբագրի տրամաչափային հետաքրքրություններով չխանգարել ՀՀ ԱԳՆ աշխատանքներին»։ Պատասխանը ստորագրված է լրատվական վարչության կողմից, կոնկրետ պաշտոնյայի անուն նշված չէ, չի բացառվում, որ հենց Արարատ Միրզոյանը այն գրած լինի։ Փաստորեն ՀՀ ԱԳՆ-ն այսպես է կատարում օրենքի պահանջը։
    11:01
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Այսօր կյանքի և մահվան շեմին էի»․ Անդրեն հիվանդանոցում է
    Երգիչ Անդրեն առողջական խնդիրների է ունեցել և հիվանդանոցում հայտնվել։ Նա այդ մասին հայտնել է ինստագրամյան էջում՝ հիվանդանոցից լուսանկարներ ու կարճ տեսանյութեր հրապարակելով։
    10:56
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեյրան Օհանյանին կանչել են Քննչական կոմիտե․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննում են ՊՆ նախկին եւ ներկա մի շարք զինվորականների մասով հարուցված քրեական գործերի շրջանակում որպես վկա, եւ նախկին նախարարին կոնկրետ հարցադրումներ են արվում զիվորականների, հրամանատարների, նրանց՝ պատերազմի ժամանակ իրականացրած գործողությունների մասով: Օրինակ՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության ՀԿԳ բաժնում քննվում է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթեցման գործը եւ մի շարք այլ զինվորականների գործողությունների մասով հարուցված քրեական գործեր: Չի բացառվում, որ այս եւ այլ պաշտոնյաների դեմ հարուցված գործերով են Սեյրան Օհանյանին կանչում հարցաքննության: Հիշեցնենք, որ մարտի 8-ին գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրան հարցաքննության են հրավիրում տարբեր քրեական գործերով եւ, որպես նախկին նախարար, վկայի կարգավիճակով հարցաքննում: Ի դեպ, Սեյրան Օհանյանը այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, եւ քրեական գործը մնացել է օդից կախված: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց, որ Քննչական կոմիտեում հարցաքննվել է վկայի կարգավիճակով եւ առաջիկայում եւս վկայի կարգավիճակով կրկին գնալու է հարցաքննության»:
    10:52
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական «Су-34» կործանիչները ոչնչացրել են ուկրաինական բանակի ենթակառուցվածքները
    ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի զենքերով և զինտեխնիկայով պահեստների ոչնչացման կադրեր։ ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի անձնակազմերը ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական օբյեկտները և զինտեխնիկան: Զենքի պահեստները խոցվել են ճշգրիտ հարվածով», - հայտնել են ռազմական գերատեսչությունից։
    10:44
    24.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Տավուշի մարզի Ջուջևան, Շիրակի մարզի Լանջիկ-Գյումրի, Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ (բուք է) և Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային (բուք է), Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։ Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքներից ) տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։
    10:41
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավտովթարից 6 տարեկան երեխա է մահացել
    Մարտի 24-ին, ժամը 03։15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Նիզամի-Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Գ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող հուշաքարին և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը, ուղևորներ Ս. Հ.-ն և Ա. Գ.-ն (ծնված 1996 թ․) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, Ա․ Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Ս․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 2016 թ․) հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ վերջինս ճանապարհին մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:
    10:34
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թաթոյանի դիմումի քննությունը հետաձգվել է․ վիրավորանքի քրեականացման հոդվածը մահակ է իշխանության ձեռքում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արման Թաթոյանը, դեռեւս ՄԻՊ-ի պաշտոնում, անցած տարվա հոկտեմբերի 13-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ծանր վիրավորանքի քրեականացման՝ Քրօր․ 137.1 հոդվածը։ Նա գրել է․ «Այս հոդվածը լի է անորոշ ձեւակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով: Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների, ու դրանք գնալով խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու»։ ՍԴ նիստը նշանակված էր նախօրեին, սակայն երեկ տեղեկացանք, որ դիմումի քննությունը հետաձգվել է՝ տեղափոխել են ապրիլի 26-ին։ Թե ինչ պատճառով, ՍԴ-ից չհայտնեցին, ասացին, որ նիստի վերաբերյալ աշխատակարգային որոշումը կայքում կտեղադրվի եռօրյա ժամկետում։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս հոդվածը մահակ է դարձրել ընդդիմախոսների գլխին ու սրանով սահմանափակում է խոսքի ազատությունը, եւ ցանկացած, անգամ անհասցե վիրավորական արտահայտության հեղինակով զբաղվում են իրավապահները, ապա կարելի է կռահել, որ Փաշինյանի ձեռքում գործիք դարձած ՍԴ-ն ամեն ինչ կանի, որ հնարավորինս ձգի այս դիմումի քննությունը, իսկ վերջում իշխանահաճո որոշում կընդունի»։
    10:25
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավշար համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:
    10:22
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը. Freedom House
    Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նման կոչով է հանդես եկել միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը: «Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որը արդեն շաբաթներ է՝ տառապում է սառնամանիքին՝ առանց ջեռուցման ու տաք ջրի», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
    10:19
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն արդարացնում է ադրբեջանցիներին․ ՄԻՊ-ն ու ՊՆ-ն հերքում են միմյանց․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց եւ հակասող հայտարարություններ տարածում: Բանն այն է, որ ՄԻՊ-ը հաստատեց, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայվել են Ներքին Հանդի հարակից տարածքում: Հայտարարության մեջ ասվում է. «Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի եւ Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը եւ իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են»։ ՊՆ-ն, ըստ էության, ընդունում է տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բայց ոչ թե այս տարվա մարտից, այլ նախորդ տարվա գարնանից: «Նախորդ տարի փորվել են խրամատներ, որոնք պատճաշ կահավորման բացակայության պատճառով ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել, նրանք հեռացել են եւ վերադարձել այս գարնանը»,- նշում են ՊՆ-ից։ Բացի այդ, ՄԻՊ-ը շեշտում է՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու առումով։ ՊՆ-ն հակառակն է պնդում՝ հիմնավորելով, որ ադրբեջանցիները չեն կարող դիտարկել Ներքին Հանդը, քանի որ նրանց դիրքերը 2 կիլոմետր հեռու են, բացի այդ, գյուղի եւ նրանց միջեւ մի քանի բարձունք կա։ Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն շարունակում է արդարանալ եւ արդարացնել ադրբեջանական գործողությունները, իսկ նորըտիր օմբուդսմենը ջանում է բարձրաձայնել ճշմարտությունը: Եվ այդ ընթացքում ՀՀ քաղաքացին շարունակում է իր տան մեջ ապրելու համար անհարմարություն ունենալ»:
    10:12
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հիմա էլ մարզպետի խորհրդականն է կառավարում Արագածոտնի մարզը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք քանիցս գրել ենք Արագածոտնի մարզում տիրող կառավարչական խառնաշփոթի մասին։ Գրել ենք, որ ամիսներ առաջ մարզպետ նշանակված նախկին ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը մարզում չի տիրապետում իրավիճակին, եւ որ այս ընթացքում մի քանի դե ֆակտո մարզպետներ են առաջացել, որոնք էլ կառավարում են մարզը։ Նրանք են՝ Աշտարակ, Ապարան համայնքի ղեկավարներ Թովմաս Շահվերդյանը, Կարեն Եղիազարյանը։ Եվ վերջիններս ու անգամ Թալինում նշանակված եւ չկայացած ղեկավար Տավրոս Սափեյանն ավելի շատ հեղինակություն եւ ազդեցություն ունեն, քան Մովսիսյանը: Մեզ պատմում էին, որ Մովսիսյանը միայն մարզպետարանում է մարզպետություն անում: Սակայն օրերս մարզպետարանի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Մովսիսյանը մարզպետարանում էլ է զիջել դիրքերը, այստեղ էլ ղեկն իր ձեռքն է վերցրել մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ով նախկինում շախմատի ուսուցիչ էր, ապա դարձավ պատգամավորի օգնական, հիմա՝ մարզպետի խորհրդական: Խորհրդական Գրիգորյանի նախաձեռնությամբ էլ մարզպետարանի շենքում անվտանգության համակարգ է ներդրվել, եւ նա անձամբ է վերահսկում աշխատակիցների ելումուտը, քանի որ չիպերով են մուտք գործում շենք եւ դուրս գալիս: Խորհրդականը նաեւ կրթական թեմաներով խորհրդակցություններ է հրավիրում՝ մարզի կրթական հաստատությունների ներկայացուցիչների եւ ղեկավարների մասնակցությամբ, նրանց հրահանգում է ներկայանալ։ Իսկ նման բան, մեր աղբյուրի փոխանցմամբ, երբեւէ, որեւէ մարզպետի ժամանակ չի եղել։ Մշտապես մարզպետներն են ներկա գտնվել նման խորհրդակցություններին, վատագույն դեպքում՝ դրանք վարել են մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուները, որը դժգոհության առիթ չի հանդիսացել, ինչպես հիմա: Բացի այդ, խորհրդականի հորդորով մարզպետարանում բոլոր գրությունները հասցեագրվում են իրեն, մինչդեռ, ըստ կարգի, դրանք պետք է հասցեագրված լինեն մարզպետին, մարզպետի տեղակալներին, վարչությունների պետերին»:
    10:09
    24.03.22
    Ավելին