Լրահոս
2022-02-19
-
ՄիջազգայինԴոնեցկում դադարեցվել է ուսումնական գործընթացըԴոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կրթության ու գիտության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր կրթական հաստատություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կապված հանրապետության ողջ տարածքում իրադրության կտրուկ սրման, կրթական ու գիտական հաստատությունների սովորողների, աշխատակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի հետ, բոլոր կրթական ու գիտական հաստատություններում 2022 թվականի փետրվարի 19-ից դադարեցվում է ուսումնական գործընթացը մինչև համապատասխան կարգադրության հրապարակումը»,- ասվում է հայտարարության մեջ:15:4519.02.22
-
ՄիջազգայինՌուսաստանը ժամանակավորապես փակել է դեպի ԼԺՀ և ԴԺՀ ելքըԱԴԾ սահմանային վարչությունը հաղորդել է ուկրաինական Դոնբասի հետ սահմանին գտնվող Ռոստովի մարզի բոլոր անցակետերի աշխատանքը միայն մուտքի ռեժիմի տեղափոխելու մասին։ Նշվում է, որ վերահկիչ անցակետերում թույլ են տալիս ՌԴ տարածք մուտք գործել ինքնահռչակ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից տարհանվածներին, սակայն Ռուսաստանից այդ շրջաններ մեկնելը ժամանակավորապես արգելվում է։ Ավելի վաղ Ռոստովի մարզի իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել՝ կապված մեծ թվով փախստականների տարածաշրջան ժամանելու հետ։ Փետրվարի 19-ի առավոտյան ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։ 18-55 տարեկան տղամարդիկ պետք է ներկայանան զորակոչային տեղամասեր։ ԼԺՀ-ից հաստատել են, որ այս տարիքային խմբի քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է լքել հանրապետությունը։15:4319.02.22
-
ՀայաստանԵրկու ավտոբուսների վարորդները տուգանվել են 25.000-ական դրամի չափովArmLur.am-ը տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է քաղաքային տրանսպորտը Մաշտոցի պողոտայում երթեւեկում հանդիպակաց գոտիով: Մեր տեսանյութի հետքսերով ՀՀ ոստիկանությունը ուսումնասիրություն էր իրականցրել՝ պարզելու դեպքի մանրամասները: ArmLur.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին. «Զեկուցում եմ, որ ձեր տարածած տեսանյութում երևացող՝ հանդիպակաց գոտիով երթևեկող, երկու ավտոբուսների վարորդները ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողների կողմից հայտնաբերվել են, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ և որոշում է կայացվել վերջիններիս ենթարկել վարչական պատասխանատվության 25000-ական դրամի չափով»:15:1519.02.22
-
ՀասարակականԻնչու՞ է Հադրութի քաղաքապետը բնակվում Երևանում«Հրապարակ օրաթերթ»-ին պատմել են, որ Հադրութի արդեն նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը տեւական ժամանակ է բնակվում է Երեւանում: «Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակչությունը բառի ամենաուղիղ իմաստով հայտնվել է բախտի քմահաճույքին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հադրութից Երեւան ժամանած բնակիչները միանվագ 300.000 դրամից զատ պետության կողմից ոչինչ չեն ստացել: Իսկ ահա վերջին օգնությունը, որ եղել է նրանց, «Կարմիր խաչի» կողմից ընդամենը 15.000 դրամից է տեսքով է եղել, այն էլ միայն անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին: Մենք փորձեցինք կապ հաստատել Վահան Սավադյանի հետ՝ որոշ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին: Հիշեցնենք, որ երեկ էլ արցախցիներն իրականացնում էին բողոքի ակցիա, սակայն, ինչպես տեսնում ենք «սայլը տեղից չի շարժվում»:15:0019.02.22
-
ՀասարակականՀՀ ապագա նախագահ Խաչատրյանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից «ԱՍԱԼԱ»-ի և տարածաշրջանում այլ «արյունահեղությունների» համարԵրևանի նախկին քաղաքապետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար և իշխող կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը դեռևս 2011 թ. հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից տարածաշրջանում արյունալի բախումների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար»։ Թուրքիայի Չուքուրովայի համալսարանի (Ադանա նահանգ) Տնտեսագիտական ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների բաժնի և Թուրքիայի Տնտեսագիտական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (Türkiye Ekonomik ve Sosyal Etütler Vakfı (TESEV)) արտաքին քաղաքականության ծրագրի կողմից կազմակերպված «Ադանայում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների քննարկում» թեմայով ժողովում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ջատագով Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ և Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հանդես էր եկել անգամ թուրքերի համար անսպասելի և հակասական հայտարություններով։ «Հայաստանում ոչ ոք չի ցանկանում հետ նայել, այստեղ նպատակը ազատ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» ստեղծելն է։ Սակայն, ցավոք, այս թեմայով ցօրս ոչ մի դրական արդյունք չի գրանցվել», - ասել էր Խաչատրյանը՝ նշելով, որ դրանում մեծ է տարածաշրջանային ուժերի մասնաբաժինը։ Խաչատրյանը նաև հավանության էր արժանացրել այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «0 խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը։ Ըստ Հայաստանի ապագա նախագահի՝ անկախ ամեն ինչից և տարածաշրջանային ուժերից, Թուրքիան և Հայաստանը իրենց միջև եղած խնդիրները պետք է կարողանան համատեղ լուծել։ Խաչատրյանը նշել էր, որ Հայաստանում տնտեսական և սոցիալական խնդիրները բավական շատ են, այդ իսկ պատճառով երկրի քաղաքացիները չեն կարողանում շատ մտածել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին, իսկ արտասահմանում (Ֆրանսիա և ԱՄՆ) բնակվող հայերը տնտեսական և սոցիալական խնդիրներ քիչ ունեն և ավելի շատ են հետաքրքրվում ցեղասպանության հարցերով։ Խաչատրյանն ասել էր, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության համար մեկ ներողությունը շատ կարևոր է՝ հավելելով. «Այսպիսի մոտեցումը մինչև վերջ կարող է բացել բոլոր դռները։ Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել տարածաշրջանում արյունահեղ հակամարտությունների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար։ Որպես Հայաստան, մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից, բայց այդ ուղղությամբ Թուրքիայում ոչ մի տեղաշարժ չկա։ Հերիք է այսքան վիճաբանություններին, երկու երկների միջև վեճերին պետք է վերջ տրվի», - հայտարարել էր Վահագն Խաչատրյանը։14:5319.02.22
-
ՀասարակականՆաիրա VS Գևորգ. Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակելԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու Գրորգ Պետրոսյանը սեղանի թենիս են խաղում։ Նախկին պատգամավորը տեսանյութ վերնագրել է․ «Նաիրա VS Գևորգ․ ընկերություն-հաղթանակ»։14:4619.02.22
-
Հասարակական34-ամյա տղամարդը դանակահարել էր ինքն իրենՓետրվարի 17-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու։ Ադոնցի փողոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը զննությամբ հայտնաբերել էր արյան հետքերով դանակ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին պարզվել է, որ 34-ամյա տղամարդն ինքն է խոհանոցային դանակով հարվածել իր որովայնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:14:4519.02.22
-
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Չարենցավանի մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանըՓետրվարի 19-ին, ժամը 10:28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին խճուղու թիվ 8 փակուղում՝ «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ալաբ-Մեդ» ՓԲԸ-ի կաթսայատանը (մոտ 50 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:31-ին: Կաթսայատան վառարանում այրվել է յուղի տարայից (200 լիտր տարողությամբ) արտահոսած յուղը։14:4119.02.22
-
ՀասարակականԷդուարդ Աղաջանյանը 5 օրով կգործուղվի ՎիեննաԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը փետրվարի 23-27-ը կգործուղվի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրությունից։ «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի փետրվարի 23-27-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին եւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի–Հակոբյանին»,– ասվում է կարգադրության մեջ։14:3419.02.22
-
ՀասարակականՄենք ծնկել ենք, բայց հայկական հարցը վերջացած չէ․ Քրիստինե ՎարդանյանԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն «Oragir.news»-ի հետ զրույցում խոսել է 2021թ․ հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հռչակագրի, այդ թեմայի շուրջ իրենց խմբակցության առաջադրած օրենքի նախագծի և Լուկաշենկոյի արած հայտարարության մասին։ Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հռչակագրին՝ Վարդանյանն ասել է, որ պետությունները և ազգերը, որոնք չեն ընդունում այս տարածաշրջանում մեր ապրելու իրավունքը, պատրաստվում են վերջնականապես լուծել այդ հարցը, ինչպես դա արել են 100 տարի առաջ կամ այս ամբողջ ընթացքում։ Վարդանյանն ասել է նաև, որ խորհրդարանական ընդդիմության գլխավոր խնդիրն է ցույց տալ իշխանության իրական նպատակները, ցույց տալ, որ առանց միտումի անհնար է 50 սխալ իրար հետևից անել։ Նա նշել է, որ եթե իշխանությունը միտում չունենա, նրանց ոչ ոք չի կարող ստիպել արդարացնել այն, ինչ կորցրել են և անվանել ադրբեջանական տարածք։ Վարդանյանը, անդրադարձ կատարելով Լուկաշենկոյի «Միութենական պետություն» ստեղծելու մասին հայտարարությանը, ասել է․ «Խոսելու այդպիսի ոճը չի կարող ընդունելի լինել արժանապատվություն ունեցող մարդու համար։ Մեր արժանապատվությունը ոտնահարված և փշրված է, բայց դրա փշուրները գենե մի քանի հարյուր հազար մարդու մոտ դեռ կան, և դա չի կարող ընդունելի լինել»,- նշել է պատգամավորը։14:3019.02.22
-
ՀայաստանԿարեն Անդրեասյանը խոստովանում է, որ նախարար դառնալուց հետո ոչ մի գիրք չի կարողացել կարդալՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շատ է կարևորում գիրքն ու ընթերցանությունը: Բոլոր ժամանակներում գիրքը մեծ տեղ է զբաղեցրել իր կյանքում: Շատ է ափսոսում, որ իր այսօրվա զբաղվածությունը մի փոքր հեռացրել է գրքից, կարդալու ժամանակ գրեթե չի մնում: Նա դա համարում է այս շրջանի ամենամեծ կորուստներից մեկը: «Նախարար դառնալուց հետո ոչ մի գիրք չեմ կարողացել կարդալ: Դա իմ ներկայիս կյանքի ամենամեծ կորուստներից է, սակայն մշտապես գիրքն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցրել: Կարդացածներից ինձ համար որպես առանձնահատուկ գիրք կնշեի Նոր Կտակարանը: Այն ես պարբերաբար վերընթերցում եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարար Անդրեասյանը: Արդարադատության նախարարը խորհուրդ է տալիս կարդալ մի շարք գրքեր: «Սոմերսեթ Մոեմի «Թատրոն»-ը կարելի է կարդալ հաճույքի համար, Յուվալ Նոյ Հարարիի «Մարդկության կարճ պատմություն»-ը միֆերից ազատվելու համար»,-նշեց նախարարը: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Այն գրքի մասին խոսելու, ընթերցանությունը կարևորելու լավ առիթ է: Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպում են իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնում թե՛ սեփական, թե՛ այլոց գրադարանները:14:2919.02.22
-
Հասարակական«Էլ ի՞նչ զիջենք, մենք զիջելու բան չունենք, սրանից հետո պետք է մեր բնակավայրերը զիջենք». Գևորգ ՓարսյանԻրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը: «Իրանից Հայաստան եկող երկու ճանապարհ ունեինք, մեկն անցնում էր Որոտանով, մյուսն էլ Տաթեւի այլընտրանքային ճանապարհով, որը հիմա մեր համար օգտագործելի միակ ճանապարհն է։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` բեռնատարների համար Տաթեւի այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է: Այն հատվածները, որոնք որ իրական վտանգներ են առաջացնում բեռնատարների համար, այս պահի դրությամբ կարծես թե կառուցվում է շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Դա Տաթեւ-Լծեն ճանապարհն է եւ Վերին Խոտանանի շրջանցող ճանապարհը»,-ասաց նա: Նշենք, որ դեռ այլընտրանքային ճանապարհը ամբողջությամբ ավարտին չի հասցվել եւ Հայաստան մտնող բեռնատարները հաճախակի են մնում ճանապարհին` ցեխակույտի մեջ: Փարսյանը, չնայած ստեղծված դժվարություններին, հնարավոր համարում է նաեւ Որոտանով անցնող հիմնական ճանապարհի վերադարձնելը մեր վերահսկողության ներքո: Հիշեցնենք, որ այն հակառակորդին էր հանձնվել պատերազմից հետո` բանավոր համաձայնության արդյունքում: «Ամեն ինչ էլ հնարավոր է, ուղղակի պետք է կամք, ցանկություն եւ ճիշտ քաղաքականություն, կարծում եմ, ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասաց նա: Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Կապանի մոտակայքում կրկին դիրքեր են զիջվելու հակառակորդին, Փարսյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի եւ հավելեց. «Մենք որեւիցե խնդրահարույց հատվածներ որպես այդպիսին չունենք, որ տանք, զիջենք: Էլ ի՞նչ զիջենք, մենք զիջելու բան չունենք: Սրանից հետո, որ մի բան զիջենք, պետք է մեր բնակավայրերը զիջենք»: Փարսյանը ստեղծված իրավիճակում կարեւորեց Կապանի մոտակայքում անվտանգային գոտու ստեղծումը: «Թշնամու այդքան մոտ հեռավորությունը Կապանին, արդեն իսկ վտանգներ է ներկայացնում: Այս պարագայում շատ կարեւոր է անվտանգության գոտու ստեղծումը` ադրբեջանական զորքերի հետքաշումով, որովհետեւ նրանք ուղիղ խնդիր են առաջացնում մեր բնակավայրերի համար: Ես չեմ պատկերացնում մեր զորքերի հետ քաշվելը, այստեղ միայն պետք է ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, որովհետեւ ուղիղ սպառնալիք են մեր բնակավայրերի համար»,- հավելեց նա:14:1819.02.22
-
ՄիջազգայինԱնչափահաս եղբայրները մտել են հարևանի տուն ու հրկիզել գույքը․ ոստիկանությունՓետրվարի 17-ին ոստիկանություն զանգած Վեդիի բնակիչը խնդրել էր, որ ոստիկան մոտենա Գևորգ Մարզպետունու փողոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Նշված հասցե մեկնած Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 5-ի ժամը 10.00-ից փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ոստիկանություն զանգած քաղաքացու՝ ՌԴ-ում բնակվող եղբոր տուն և ոչինչ չգողանալով՝ հրկիզման միջոցով վնասել են գույքը: Հարուցված քրեական գործի շրջանակներում Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի սկզբներին Վեդիի բնակիչ երկու անչափահաս եղբայրներ պատուհանը կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և հրկիզման միջոցով պատճառել գույքային վնաս: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին՝ հարցաքննության: Նախաքննությունը շարունակվում է:14:0119.02.22
-
Հասարակական12 օրվա զինծառայողը 44 օր պատերազմել է, մահացել՝ նոյեմբերի 25-ինՌաֆայել Խաչատրյանը 44- օրյա պատերազմի մեկնարկին ընդամենը 12-օրվա զինծառայող էր: Անտեսելով այդ հանգամանքը, հրամանատրության որոշմամբ նա սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից տեղափոխվել է Հադրութ: Նորակոչիկը անցել է ամբողջ պատերազմը, մասնակցել է բազմաթիվ ծանր մարտերի, մահացել է նոյեմբերի 25—ին` հիվանդանոցում: Ռաֆայելի մայրը` Վարդուհի Բաղդասարյանը պատմում է, որ պատերազմի հենց առաջին օրվանից որդին զանգահարել է ծնողներին, ասել, որ ինքը ապահով տեղում է, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում: Ու այդպես 44 օր: Պատերազմի վերջին օրը` նոյեմբերի 9-ին ծնողները լուր են ստացել, որ որդին վիրավոր է, տեղափոխվել է Երեւան եւ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Միայն որդուն հանդիպելուց հետո է պարզվել, որ նա ոչ թե ապահով տեղում է եղել, այլ բազմաթիվ վտանգավոր ու թեժ կետերում: «Պատերազմի վերջին օրը իր հոր ծննդյան օրն էր: Առավոտ շուտ զանգեց: Ժամը ութն էր: Ասացի` Ռաֆուլ ջան, զգույշ կլինեք: Շատ անհանգիստ էի: Ասեց` մամմ, ամեն ինչ նորմալ է, այնքան սիրուն է այստեղ, օրը պարզ, մաքուր, կապույտ երկինքը այնքան սիրուն է… ամեն ինչ այնքան սիրուն է երեւում: Ու ցերեկը ինքը վիրավորվում է: Նրան բերում են Երեւան: Մենք իրան տեսնում ենք, իր գիտակցությունը տեղն էր: Ոտքերը չէր զգում, գոտկատեղից ներքեւ: Բայց մենք չէինք մտածում այդ մասին: Ասում էինք` ոչինչ, մենք ամեն ինչ կանենք, որ ինքը ոտքի կանգնի: Այնքան էր ուրախացել, երբ մեզ տեսավ: Հորն էլ ասեց. «Պապ տեսա՞ր ծնունդիդ ինչ նվեր արեցի, ծնունդիդ եկա», — հիշում է զինվորի մայրը: Այնուհետեւ Ռաֆայելը վիրահատության է ենթարկվել, ողնաշարից հեռացվել են բեկորները: Մոր խոսքով, ամեն ինչ բարեհաջող է անցել, սակայն այլ խնդիր է առաջացել. «Վիրահատությունը շատ լավ էր անցել, բայց հետո գլխացավեր սկսվեցին: Մի օր ասեց` մամ, այստեղ շատ եմ ձանձրանում, գոնե գիրք բեր, որ կարդամ… երբ այդ օրը տարանք գիրքը, արդեն վատ էր, կոմայի մեջ էր: Բեկորների պատճառով գլխի մինինգիտ էր սկսվել ու նա ընկավ կոմայի մեջ… ու էլ չզարթնեց»: «Ժամանակը անցնում է, բայց ավելի է խորանում, որովհետեւ կարոտը խեղդում է: Հա, կողքի մարդիկ երեւի տեսնում են, որ դու ապրում ես, ժպտում ես, կամ ինչ-ճոր տեղ գնում ես, բայց դա իրանք են այդպես տեսնում: Քո մեջ ոչ մի կյանք էլ չի մնում, ոնց որ քո կյանքն էլ իր հետ թաղված լինի»,- զոհված զինվորի մայրը: Ռաֆայել Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով: Երբ ամիսներ առաջ ՊՆ ներկայացուցիչները կապվել են զինվորի ծնողների հետ եւ ցանկություն հայտնել այցելել նրանց տուն, Ռաֆայելի հայրը` Էդուարդը նրանց արգելել է դա անել ու ասել է. «Որտե՞ղ էինք դուք, երբ իմ որդին կռվում էր»:13:5719.02.22
-
ՀայաստանՓետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/19/3240113:5619.02.22
-
ՀայաստանԳիրք նվիրելու օր. մարզերի երեխաները՝ մայրաքաղաքի տպարանումՀայաստանում այսօր գիրք նվիրելու օր է: Տոնի առիթով՝ Արարատի ու Վարդենիսի ընթերցասեր երիտասարդները մայրաքաղաքի տպարաններից մեկում տեսել են, թե ինչ ճանապարհ են անցնում գրքերը մինչև ընթերցողին հասնելը: Այցը կազմակերպել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը:13:5219.02.22
-
ՀայաստանՊայթյուն՝ Արագածոտնի մարզում. պապը, տատը, դուստրը, փեսան և 3 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը Հնաբերդ գյուղից 6 քաղաքացու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Մախմուդովի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի 43 փողոցի 24 տան բնակիչ՝ 61-ամյա Արմենակ Եգոռյանը բենզինի պլաստամասե կիսադատարկ շիշը այրելու նպատակով գցել է տան վառարանի մեջ, ինչի հետևանքով վառարանի խցիկում պայթյուն է առաջացել, որի հետևանքով վնասվել է տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը՝ 58-ամյա Վարդուշ Եգոռյանը, փեսան՝ 34-ամյա Արմեն Օհանջանյանը, ով Արարատի մարզի բնակիչ է, դուստրը՝ 32-ամյա Թամարա Եգոռյանը և թոռները՝ 6-ամյա Մանե Օ-ն, 7-ամյա Սևակ Օ-ն, 7-ամյա Կամո Ե-ն «դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվաքներ են ստացել; Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շնորհիվ «Ծաղկահովիտ» և «Ապարան» բժշկական կենտրոնների բժիշկների օպերատիվ, ճիշտ ու սրտացավ աշխատանքների՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։13:4919.02.22
-
ՄիջազգայինՈւկրաինան հայտնել է երկրի արևելքում իրադրությունը լիարժեքորեն վերահսկելու մասինՈւկրաինայի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունը: «Դոնբասի շփման գծում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում իրադրությունը վերլուծում են մեր երկրի հատուկ ծառայությունները: Աշխատանքային կարգով տեղի է ունենում հետախուզական տվյալների մշտական վերլուծություն և տեղեկատվության փոխանակում գործընկերների հետ: Ուկրաինան պարբերաբար հավելյալ հետախուզական արդիական տվյալներ է ստանում ռուսական ուժերի ակտիվության վերաբերյալ: Երկրի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից»,- ասվում է «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:13:4319.02.22
-
Հայաստան«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայումԱյս օրերին որոշ սուպերմարկետներում հավի ձվի գինը տատանվում է 40-ից մինչև 80 դրամ։ Փոքր և միջին արտադրողներն ահազանգում են` ձվի շուկայում կրկին դեմպինգ է, և եթե պետական մարմինները քայլեր չձեռնարկեն, տասնյակ ընկերություններ են փակվելու։ «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ ձվի ինքնարժեքն այսօր 55 դրամ է, բայց մի շարք սուպերմարկետներում 27 դրամով է արդեն իսկ վաճառվում։ «Պարզ է չէ՞, որ չի կարող որևէ մեկին ձեռնտու լինել ինքնարժեքից ցածր գնով ձու վաճառել։ Առավել ևս, որ կերի արժեքը համաշխարհային շուկայում, Ռուսաստանում բարձրացել է։ Հարցն այն է, որ մի խաղացող է մտել շուկա, որն առաքման ցանց էլ չունի և ուզում է 27 դրամով ձու վաճառել, փոքր ու միջիններին շուկայից դուրս թողնել»,–ասել է Ասլանյանը։ Նրա խոսքով` սա նաև երկրի անվտանգության հարցն է, քանի որ մեկ խաղացողը չի կարող ապահովել բնակչության կարիքները. ձուն հանդիսանում է երրորդ մարտավարական ապրանքը` հացից ու կարտոֆիլից հետո։ Եթե մեկ խաղացող լինի շուկայում, կարող է և՛ բարձրացնել, և՛ իջեցնել ապրանքի գինը։ Ասլանյանն ասում է նաև, որ բացի սրանից մեծ ընկերությունների պահեստներում միլիոնավոր ձվերի կուտակումներ կան։ Հայաստանում ձվի օրական պահանջարկը 2800-3000 արկղ է` 1 մլն 100 հատ ձու, սակայն այսօր օրական 2 միլիոնից ավելի ձու է արտադրվում։ Ընկերության տնօրենը նշում է` ձուն 21 օր հետո արդեն օրգանիզմին վնաս է, իսկ շուկայում հայտնվում է ձու, որը մեկ ամիս առաջ է մակնշված։ «Հորդորում ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որ քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում տասնյակ ձեռնարկություններ կփակվեն, 1000-ից ավելի մարդ գործազուրկ կմնա ու երկիրը կլքի։ Ամեն օրը փոքր և միջի ընկերությունների համար վիճակագրական է` ամեն օր նրանք մեկ արտադրողի են կորցնում»,–ասում է Ասլանյանը։ Նա հավելեց, որ փոքր և միջին ձեռնարկություններով քննարկել են հարցը։ Դրանից հետո դիմել են մրցակցության պաշտպանության հանձնաժողով, վարչապետի աշխատակազմ, բայց մինչ օրս որևէ պատասխան չկա։ Ասլանյանն ասում է, որ եթե խնդրին լուծում չտան, ծայրահեղ քայլերի կդիմեմ` պատրաստ են ձվի արկղերով գնալ ու Բաղրամյան պողոտան, օդանավակայան տանող ճանապարհը փակել։ Ձեռնարկատերը նշում է` պետք է գնային քաղաքականություն լինի, ներքին սանդղակ սահմանվի, որ դրանից ցածր գնով չվաճառեն ձուն։ Ասլանյանն իր խոսքն ամփոփում է` հավելելով, թե վերջերս պարզաբանումներ էին հնչել, թե որոշ ընկերություններ ձվի գինն իջեցրել են, որ թոշակառուներն էլ կարողանան այն գնել, սակայն մարդ միայն ձվով չի ապրում` ՀՀ–ում ամեն ինչն է թանկացել։ Մրցակցության հանձնաժողովից լրատվականին հայտնեցին` հարցի առնչությամբ հանձնաժողովին գրավոր դիմել է «Աշտարակ ձու» ընկերությունը, թեժ գծով՝ Հրայր Ասլանյանը: «Այս պահին կարող ենք ասել, որ եթե խնդիրը հանձնաժողովի տիրույթում լինի, հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա»,–հայտնեցին մրցակցության հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ «Աշտարակ ձու», «Արաքս» և «Արզնի» թռչնաֆաբրիկաներին մրցակցության հանձնաժողովը 2021 թվականի մարտին ձվի գնի չհիմնավորված բարձրացման համար տուգանել էր: «Աշտարակ ձու» ընկերությունը վարչական դատարանում վիճարկել էր հանձնաժողովի սահմանած ավելի քան 15 միլիոն դրամ տուգանքը: Վարչական դատարանը մերժել էր ընկերության հայցը։13:2919.02.22
-
ԱրցախԹիրախավորելով Արցախի նախագահին` Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս․ Արցախի թեմի առաջնորդԱրցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը անդրադարձել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին: Այս մասին հայտնում են Արցախի թեմից: «Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը, որպես հայկական վերացնի: Եվ պատահական չէ գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և վերջապես պետական այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը: Որովհետև ի դեմս Արցախի պետության Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը: Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով ԱՀ նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս: Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին եւ պատրաստ ենք ապահովվել մեր նախագահի անվտանգությունը»,- ասել է նա:13:2719.02.22