Լրահոս
2022-05-23
-
ԱշխարհԻրաքը պատուհասել է սաստիկ ավազամրրիկ. տուժել է ավելի քան 2000 մարդԻրաքում ավելի քան 2000 մարդ է տուժել երկրին պատուհասած ամենաուժեղ ավազամրրկի հետևանքով։ Նման տվյալներ է ներկայացրել Al Arabiya հեռուստաալիքը։ Դրա փոխանցմամբ՝ տուժածների մոտ շնչառական խնդիրներ, շնչահեղձության նշաններ կան։ Երկուշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ միայն Քերբալայում և Նաջաֆում ավելի քան 300 իրաքցի բժշկական օգնության է դիմել: Կիրակի երեկոյան ավազամրրիկը պատել է Իրաքի մեծ մասը: Ինչպես հայտնել են երկրի օդերևութաբանական ծառայությունից, եղանակային վատ պայմանները կպահպանվեն 48 ժամ։ Նախօրեին իշխանությունները երկուշաբթին ոչ աշխատանքային օր էին հայտարարել բոլոր պետական հիմնարկներում, բացառությամբ առողջապահության, անվտանգության ուժերի, արտակարգ իրավիճակների և հանրային ծառայությունների հետ կապված հաստատությունների։ Մի շարք ուսումնական հաստատություններում կրկին չեղարկվել են քննությունները, փակվել են ֆոնդային բորսաները։17:1023.05.22
-
ԱռողջապահականԿապիկի ծաղիկի վիրուսի գաղտնի շրջանը տևում է 5-21 օր, փոխանցվում է միայն սերտ շփման արդյունքում․ մասնագետԿապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն սերտ շփման արդյունքում, օդակաթիլային եղանակով փոխանցումը հնարավոր չէ, ըստ գիտնականների՝ այն համավարակ առաջացնելու հակում չունի, իսկ Հայաստանում դեռ կասկածելի որևէ դեպք չի նկատվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Վերջին տվյալներով 13 երկրում՝ այդ թվում Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի 92 դեպք: Տվյալներն ամեն պահի կարող են փոխվել: «Այս վիրուսը նոր չէ, հայտնաբերվել է դեռևս 1958 թվականին, 1970-ականներից հետո արդեն մարդկանց շրջանում դեպքեր արձանագրվում են: Ընդ որում, դեպքեր արձանագրվել են նաև եվրոպացիների շրջանում, որոնք ճանապարհորդել են աֆրիկյան երկրներ: Մինչև սա էլ եվրոպական մի շարք երկրներում կապիկի ծաղիկի դեպքեր գրանցվել են: Վերջին շրջանում եվրոպական երկրներում նկատվող դեպքերի հետ կապված անհանգստությունը մեծ է, քանի որ դրանք կապված չեն ճանապարհորդական պատմության հետ: Միայն Մեծ Բրիտանիայում արձանագրված առաջին դեպքն էր, որը ճանապարհորդել էր Նիգերիա: Մյուսների մոտ այդ ճանապարհորդական պատմությունը չկա: Մինչև այս Եվրոպայում մարդուց մարդու փոխանցումը չէր արձանագրվել»,-պարզաբանեց Պարոնյանը՝ հավելելով, որ այս իրավիճակով պայմանավորված՝ մի շարք երկրներում հսկողությունն ուժեղացվել է: Կապիկի ծաղիկի վիրուսի գաղտնի շրջանը տևում է 5-21 օր, դրանից հետո առաջանում է ջերմություն, հոգնածություն, գլխացավեր, մկանացավեր, կարող է լինել ավշային հանգույցների մեծացում: «Այդ ախտանշաններն առաջանալուց 1-3 օր հետո կարող է առաջանալ ցան, որը նմանեցնում են բնական ծաղիկի ցանին: Առաջանում են բշտիկներ»,-ասաց մասնագետը: Հիվանդությունը տարածվում է հյուսվածքային հեղուկների միջոցով: Սրա համար անհրաժեշտ է սերտ, դեմ առ դեմ երկարատև շփում: Ըստ մասնագետի՝ ի տարբերություն օրինակ կորոնավիրուսի՝ այն ավելի քիչ վարակիչ է: «Օդակաթիլային փոխանցումը հնարավոր չէ, միայն սերտ շփում է անհրաժեշտ: Գիտնականների կարծիքով՝ քանի որ սա ԴՆԹ վիրուս է, համավարակ առաջացնելու հակում չունի: ԴՆԹ վիրուսներով պայմանավորված` հիվանդություններն իրենց գաղտնի շրջանում վարակիչ չեն: Թեև կոնկրետ այս վիրուսի ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, սակայն, գիտնականները գտնում են, որ քանի որ դա ԴՆԹ վիրուս է, այն գաղտնի շրջանում վարակիչ չէ»,-ասաց Պարոնյանը: Օրինակ կորոնավիրուսը, գրիպը ՌՆԹ վիրուսներ են, որոնք շատ արագ փոփոխվելու հակում ունեն: Մասնագետը վստահեցնում է, որ ԴՆԹ վիրուսների դեպքում փոփոխվելու հավանականությունը շատ անգամներ ավելի ցածր է, դրանք ավելի երկար ժամանակահատված են պահանջում՝ փոփոխվելու համար: Դրա համար, մասնագետի խոսքով, վարկած կա, որ դա այդքան հեշտ չի տարածվի: Ըստ մասնագետի՝ մինչև այժմ գրանցված դեպքերն ընթանում են թեթև: Կապիկի ծաղիկ վիրուսն արձանագրվել է երկու տեղ. Կենտրոնական Աֆրիկայի շրջանում արձանագրվող դեպքերն ավելի ծանր են, իսկ մյուսը՝ Արևմտյան Աֆրիկայի շրջախումբն ավելի թեթև է: Վերջին շրջանում արձանագրված դեպքերը պատկանում են այդ թեթև տեսակին: Վիրուսի մահացությունը համարվում է 1-10 տոկոս: Պարոնյանի խոսքով՝ ծանր դեպքերի կամ մահացության առումով ավելի ռիսկային են իմունային համակարգի հետ խնդիր ունեցող անձինք և երեխաները: Աշխարհում կապիկի ծաղիկի կանխարգելման համար հատուկ պատվաստանյութ առկա չէ: Սակայն, ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ թե բնական ծաղիկը և թե կապիկի ծաղիկն ունեն խաչաձև իմունիտետ առաջացնելու հատկություն: Եվ բնական ծաղիկի պատվաստանյութերը մոտ 85 տոկոս արդյունավետություն են դրսևորում կապիկի ծաղիկի կանխարգելման գործընթացում: «Հետազոտությունները փաստում են, որ բավականին արդյունավետ են: Այս պատվաստանյութերը նախատեսված են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, հաստատվել են և ԱՄՆ դեղերի և պարենի գործակալության և Եվրոպական դեղերի գործակալության կողմից»,-ասաց Գրիգորյանը: Բնական ծաղիկի դեմ մասսայական պատվաստումներ իրականացվել են մինչև 1980 թվականը: Այնուհետև դրանք հանվել են, քանի որ համարվել է, որ վիրուսը վերացել է: Այսինքն՝ այն անձինք, որոնք նախկինում պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանություն ունեն կապիկի ծաղիկի առումով, քանի որ կա խաչաձև իմունիտետ առաջացնելու հատկություն: Բնական ծաղկի դեմ պատվաստանյութ հիմա էլ արտադրվում է, սակայն դա նախատեսված է խիստ սահմանափակ թվով կիրառման համար, օրինակ` այն անձանց համար, որոնք աշխատում են լաբորատորիաներում՝ այդ հարուցիչների առումով ռիսկի խմբում են: Մասնագետի խոսքով՝ դեռևս գրանցվել են կապիկի ծաղիկի եզակի դեպքեր, տարածման տեմպերը դեռևս այդքան էլ բարձր չեն, այս պարագայում լայնածավալ պատվաստումների իրականացումը դեռ նպատակահարմար չի համարվում: Հայաստանում ԲԿ-ներին շրջաբերական է իջեցվել, որ, ատիպիկ ցանավորում կամ նման ախտանշաններ ունեցող անձանց նկատմամբ ուշադիր լինեն: Որևէ կասկածելի դեպք առայժմ չի նկատվել: Այսպիսով` մասնագետի վստահեցմամբ՝ Հայաստանում ԲԿ-ների հետ են աշխատում, որ հնարավոր դեպքերն արագ հայտնաբերվեն: Աշխատանք է տարվում նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որոնք սահմանային անցման կետերում հսկողություն են իրականացնում՝ էկզոտիկ կրծողներ և կապիկներ Հայաստան բերելը արգելելու համար: Վիրուսի ախտորոշման համար գոյություն ունեն թեստեր: ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են ՝ եթե կասկածելի դեպքեր լինեն, կկազմակերպեն ախտորոշումը:17:0023.05.22
-
ԱշխարհՈւզբեկստանում ոստիկանները զբոսաշրջիկներին էլեկտրաշոկի են ենթարկելՈստիկանության աշխատակիցները Սամարղանդում էլեկտրաշոկ են կիրառել ղազախստանցի զբոսաշրջիկների հանդեպ եւ գիշերը հասցրել ոստիկանական տեղամաս, երկուշաբթի տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը Սամարղանդի պարեկապահակակետային ծառայության աշխատակիցները Միրզո Ուլուգբեկի փողոցում, զբոսաշրջիկների անձը պարզելու ընթացքում, կոպտորեն խախտելով պրոֆեսիոնալ էթիկայի կանոնները, չարաշահել են ծառայողական դիրքն ու լիազորությունները եւ հատուկ տեխնիկական միջոցներ կիրառել»,- նշվել է ՆԳՆ-ի Թելեգրամ-ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ ներկայում երկրի ՆԳՆ-ն, դատախազության մարմինների հետ համատեղ, տվյալ փաստով ստուգում է իրականացնում։ «Ստուգման արդյունքներով կդիտարկվի հակաիրավական գործողություններ կատարած բոլոր աշխատակիցների, ինչպես նաեւ գործողության համար պատասխանատու ղեկավարների ազատման եւ պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։16:4923.05.22
-
ԱշխարհՊուտինը քաղցկեղ ուներ. ՌԴ նախագահի հետ աշխատած Օլիվեր Սթոունը մանրամասներ է ներկայացրելԱմերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում: Նման հայտարարություն նա արել է լրագրող Լեքս Ֆրիդմանի փոդքասթում, գրում է newsweek.com-ը։ Այսպիսով, պատասխանելով այն հարցին, թե Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը խենթությո՞ւն էր, թե՞ ռազմավարական հաշվարկ, Սթոունը նշել է.«Ես չեմ կարող ձեզ հստակ պատասխանել, նախ՝ մենք չգիտենք, թե նրան ինչ են ասել, արդյոք հետախուզությունը նրան ճի՞շտ գնահատականներ է տվել, գուցե նա լավ տեղեկացված չի եղել Ուկրաինայում բնակվող ռուսների համագործակցության աստիճանի մասին։ Սա կարող էր լինել այն գործոններից մեկը, որով նա սխալ է գնահատել հետևանքները (պատերազմի)»: «Եվ մի մոռացեք այն բանի մասին, որ Պուտինը քաղցկեղ ուներ, և ես կարծում եմ, որ նա հաղթահարել է այն: Բացի այդ, նա մեկուսացված էր Covid-ի ժամանակ… Նա կարող էր կտրված լինել իրականությունից: Բայց ես ենթադրություններ եմ անում, ես հստակ չգիտեմ: Միգուցե նա կարծում էր, որ (Ուկրաինա ներխուժելը) արագ լուծում կլինի»,- հավելել է Սթոունը։ Հայտնի է, որ Սթոունը հանդիպել է Պուտինին 2015 թվականին, իսկ 2017 թվականին թողարկվել է նրա «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմի չորս դրվագ։ Դրանում նրանք, մասնավորապես, քննարկում են ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։16:4423.05.22
-
ՔաղաքականՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - այս մասին ասվում է Ալեն Սիմոնյանի հայտարարությունում։ Հիշեցնենք՝ Անուշ Բեղլոյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։16:4023.05.22
-
ԻրավականԱնչափահասներին խոշտանգելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ոստիկանների նկատմամբԽաղաղ ակցիաներին մասնակցելու համար բերման ենթարկվելու ժամանակ երկու անչափահասի ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Փաստաբան Միքայել Շխիմյանը նշել է, որ մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ խոշտանգման հատկանիշներով է գործ հարուցվել: Մայիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո քննիչը դատաբժշկի ուղեգիր էր տվել անչափահասներին, երեխաների մոտ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել։ Ոստիկաններին սպառնում է յոթից տասներկու տարվա ազատազրկում:16:3623.05.22
-
ՀասարակականՎնասներ՝ քամու հետևանքով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՄայիսի 23-ին, ժամը 08։53-ից 13:03-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։ *** Մայիսի 23-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդին ընկել է «Mercedes-Benz C-Class» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա, վնասել էլեկտրական լարեր․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթապահել՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։ *** Մայիսի 23-ին, ժամը 08։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի տանիքից թիթեղ է կախվել․ առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են երկու թիթեղ (մոտ 12 քմ)։16:2823.05.22
-
ՔաղաքականԿհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին. Իշխան ՍաղաթելյանԻնչպես և հայտարարել էինք` այսօր վաղ առավոտվանից շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը: Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։ Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք: Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը: Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը: Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում։16:2523.05.22
-
ԻրավականՀարուցվել է քրեական գործ՝ 10-ամյա տղա երեխայի մահվան դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 10-ամյա երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում 10 տարեկան երեխայի՝ ծառից կախված լինելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 21-ին` ժամը 19:45-ին. անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված տղա երեխան Արամուս գյուղի բնակիչ է՝ ծնված 2011թ.: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դիակի զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է խուզարկություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:16:2323.05.22
-
ՀասարակականԿախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքելAravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել: Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա, փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով, ինչը փաթաթվել է քներակին ու երեխան շնչահեղձ է եղել: Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը հայտնաբերել է 18 ամյա քույրը: Երեխան ապրում էր մոր եւ 18 ամյա քրոջ հետ: Հայրը մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։16:1223.05.22
-
ՔաղաքականԲրյուսելյան հանդիպումը վերջնականապես բացահայտեց վարչապետ կոչեցյալի նպատակը. Ավետիք ԻշխանյանԵԹԵ... Բրյուսելյան հանդիպումը վերջնականապես բացահայտեց, վարչապետ կոչեցյալի նպատակը, հանձնել և հայաթափել Արցախը, Ձանգեզուրի միջանցքի անվան տակ հանձնել Սյունիքը, հանձնել հայկական 7 գյուղերը։ Միթե՞ չեք հասկանում, որ սա Հայաստանի մահն է։Այլևս բոլոր նրանք, ովքեր կբարբաջեն նախկիններ, սրանք, նրանք և ոտքի չեն կանգնի հեռացնելու թշնամական իշխանությանը, լինեն նրանք իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, թե անտարբերներ, բոլորը պատասխանատու կլինեն Հայաստանի կործանման համար։16:1023.05.22
-
ՀասարակականՆոր Նորքում քամու հետևանքով ծառն արմատախիլ է եղել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀայաստանում ուժեղ քամու հետևանքով ծառեր են արմատախիլ եղել։ Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Միկոյան 10 հասցեում, քամու հետևանքով ծառը պոկվել է արմատից։ Վնասների մասին տվյալներ չկան։16:0523.05.22
-
Իրավական«Պետական դավաճանության գործով» դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվելՊետական դավաճանության գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն է այսօր ներկայացվել: Գործով տուժողների իրավահաջորդների՝ զոհված զինվորների հարազատների փաստաբանը հայտարարել է, որ գործը Բիշարյանին միտումնավոր են մակագրել ձեռքով։ Փաստաբանի պնդմամբ՝ զոհված զինվորների հարազատները չեն վստահում դատավորին, նրա վարկանիշի վրա ազդող բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք, սակայն, Դատախազության ներկայացուցչի պնդմամբ՝ չեն կարող ինքնաբացարկի հիմք լինել: Ինքնաբացարկի որոշումը կհայտարարվի այսօր ժամը 17-ին:16:0223.05.22
-
ԻրավականԱրտաշատի քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել. մեկ անձ կալանավորվել էՄարտի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի տներից մեկի դուռը կոտրված է, և հեռուստացույցը չկա: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ վերջին հինգ ամսվա ընթացքում, օգտվելով տանտերերի բացակայությունից, ցանկապատի վրայով անցել էին, բարձրացել տան երկրորդ հարկ, մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել էին հեռուստացույց, մեքենայի մարտկոց և այլ իրեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արտաշատի Խանջյան փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն: Գողացված հեռուստացույցը հայտնաբերվեց նրա բնակարանում: Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությանը մասնակցել էր նաև Արտաշատի 37-ամյա մի բնակիչ: Մայիսի 16-ին նա նույնպես բերման ենթարկվեց ու ներկայացվեց նախաքննական մարմնին: Երկուսն էլ ձերբակալվել են, այնուհետև նրանցից մեկը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:15:5923.05.22
-
ՔաղաքականԱյսօր հանրահավաք չի լինելու․ Գեղամ Մանուկյան3 շաբաթ է, ինչ «Դիմադրության» շարժումը բուռն փողոցային պայքար է մղում, բողոքի անհնազանդության ակցիաներ, ճանապարհներ են փակվում, ավտոերթեր, ինչն էլ ամենօրյա ռեժիմով ամփոփվում է Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի տեսքով և «Դիմադրության» քայլերթով։ Այսօր ևս տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ, քաղաքի տարբեր հատվածներից ավտոերթեր են իրականացվել և որոշ ժամանակով դադարեցվել էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքը։ Սակայն սպասվող հանրահավաքի մասին ընդդիմադիր ուժերը, որևէ հայտարարություն չէին տարածել։ «Hraparak.am»-ը խոսել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, ճշտելու՝ այսօր հանրահավաք լինելու՞ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նշել է՝ «ոչ» և հավելել․ «Ֆիքսված չէ, որ ամեն օր հանրահավաք է լինելու»։15:4823.05.22
-
ՔաղաքականՓաշինյան-Ալիև հանդիպումը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլև ՀՀ-ի կազմաքանդման մասին է. ԳալստյանԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կատարած հայտարարությունը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլև Հայաստանի կազմաքանդման և պետականության վերջնական կապիտուլյացիայի մասին է։ Ըստ էության․ 1․ Ոչ մի խոսք արդեն մեկ տարի շարունակվող ադրբեջանական ագրեսիայի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման և ադրբեջաբական զորամիավորումների ներկայության մասին։ 2․ Ոչ մի խոսք գերիների վերադարձի մասին։ 3․ Ոչ մի խոսք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի մասին․ հիմնահարցի տոտալ ուրացում և փակում։ Արցախի հիմնախնդրի կարգավորումն իջեցվել է <<հարցերի>> մակարդակի, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ /այսինքն, եթե հայ մնա՝ դասագիրք, պարախումբ, պատի թերթ․․․/ 4․ Պարտադրվում է սահմանազատման արագ ընթացակարգ, որն ուղղված է Հայաստանից տարածքներ պոկելուն, Արցախն Ադրբեջանին թողնելուն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։ 5. Կոմունիկացիաներ կետի տակ հստակ է, որ Հայաստանն արձանագրելու է տարածքային, ավելի շատ ինքնիշխանության նոր կորուստներ։ Ադրբեջանն ու Թուրքիան տրանսպորտային թրատման են ենթարկելու Հայաստանը, որը նշանակում է, որ սահմանափակվելու է Հայաստանով մեր ազատ տեղաշարժը։ Սա հայաթափման և անվտանգային աներևակայելի սպառնալիք է։ 6. Խաղաղության համաձայնագիր. Բնականաբար, սա արդեն վերջնագծվել է, և այն ազդարարելու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիան։ Մի բան, ինչի համար <<Ժողովրդավարության>> անգլոսաքսական պրոյեկտը 2018-ին Հայաստանում իշխանության բերեց այս ազգակործան պատուհասին։ 7. Այս ամենին զուգահեռ ընթանում են Ռուբինյան-Քըլըչ բանակցությունները, որոնք իրենց հերթին նպաստում են Հայաստանի քաղաքական նոքդաունին։ 8․ Սոցիալ-տնտեսական զարգացման ԵՄ խոստումները մոտավորապես համարժեք են Աֆղանստանում և արաբական աշխարհում ԱՄՆ -ի կողմից հաստատվող ժողովրդավարությանը։ Ձեր խորհուրդները մեր կործանման գինն ունեցան։ Եվ մինչ վիրտուոզորեն ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունն ու երկիրն էլ հետը, ոմանք շարունակում են դեռևս իրենց պատկանող բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը, իմ մարզական կոշիկները, հրապարակից հնչող <<Զարթիր լաո>>երգի մշակումը կամ խարույկներից բարձրացող ծուխը։ Դատաստան կա, կա դատաստան!!!!!15:4423.05.22
-
ՔաղաքականԻսկ Արցախը նախագահ ունի՞․ Արթուր ՂազինյանՄի անհամեստ հարց. իսկ Արցախը նախագահ ունի՞՞, Արցախի ժողովուրդը համաձայն է՞ ապրել ադրբեջանական լծի տակ, Արցախի նախագահը չի՞ ցանկանում իր դիրքորոշումն արտահայտել նիկոլի Բրյուսելյան վոյաժների մասին: Սպասում ենք Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, եկել է հստակ դիրքորոշում հայտնելու ժամանակը . . .15:3323.05.22
-
ՍպորտԱրցախի դրոշը՝ բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացմանըԱկտիվիստները ակցիա են արել նաև նախօրեին Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Երկու երիտասարդ Արցախի դրոշներով անսպասելի բարձրացել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ այն պահին, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատրաստվում էր ընթերցել վարչապետի ողջույնի խոսքը: «Երիտասարդի ձայն» կազմակերպության անդամները բեմից հայտարարել են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և որ լինելու է «Առանց թուրքի Հայաստան»: Հանդիսատեսը ծափերով ողջունել է ակցիան:15:2223.05.22
-
Տարածաշրջան21-ամյա ռուս զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել ուկրաինացու սպանության համարՈւկրաինայում դատարանը 21-ամյա ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ինչպես հայտնում է meduza.io-ն, զինծառայողը մեղադրվում է պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու համար: «Մեղավոր ճանաչել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված քրեական հանցագործություն կատարելու համար և դատապարտել ցմահ ազատազրկման»,- նիստի ժամանակ ասել է դատավորը։ Նշվում է, որ վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։ Ավելի վաղ Կրեմլն արձագանքել էր ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինի դատավարության հետ կապված իրավիճակին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը տարբերակներ է փնտրելու զինծառայող Շիշիմարինին պաշտպանելու համար։ Նա նշել է, որ Ռուսաստանն այժմ զրկված է «իր շահերը տեղում պաշտպանելու» հնարավորությունից։ Նշենք, որ զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել ուկրաինական Բուչայում անզեն քաղաքացիական անձի սպանության գործով։ Շիշիմարինն իրեն մեղավոր է ճանաչել դատարանում և ներողություն խնդրել հանգուցյալի այրուց։ Նա հայտարարել է, որ չէր ցանկանում սպանել Շելիպովին և սպայի կարգադրությամբ է կրակելտղամարդու վրա։ Դատարանում ներկայացված ապացույցների համաձայն՝ փետրվարի 28-ին գնդակոծության է ենթարկվել ավտոշարասյունը, որում եղել է Շիշիմարինը։ Փորձելով փախչել՝ նա և մի քանի զինծառայողներ խլել են մարդատար ավտոմեքենան՝ ճանապարհին ծակելով դրա անիվը։ Ճանապարհին նրանք մայթեզրին տեսել են մի տղամարդու, որը խոսում էր հեռախոսով։ Մյուս զինվորականը, ենթադրելով, որ նա կարող է այդ մասին հայտնել ուկրաինացի զինվորականներին, հրամայել է Շիշիմարինին սպանել տղամարդուն, ինչից հետո զինծառայողը մեքենայի պատուհանից ավտոմատից կրակել է ուկրաինացու վրա։15:1823.05.22