Լրահոս
2022-02-25
-
ՏնտեսականՌուբլու արժեզրկումը կազդի հայկական շուկայի վրա․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմն անմիջապես՝ դեռ ժամեր անց, սկսեց իր բացասական հետևանքներն ունենալ տնտեսության վրա։ Երեկ լուրեր տարածվեցին, որ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ։ Մասնավորապես, մոտ 10 ռուբլով ընկել է ռուսական փոխարժեքի գինը՝ հատելով 84 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց։ Եվրոյի դեպքում 96 ռուբլուց բարձր է կուրսը։ Այսպիսի տվյալներ մեկ էլ գրանցվել էին 2014 թվականին։ Մասնագետները կանխատեսում են ռուսական ռուբլու էլ ավելի արժեզրկում։ Այդ ամենն իր անդրադարձն է ունենում նաև հայկական շուկայի վրա։ Ռուբլին հայկական դրամի նկատմամբ ևս սկսել է արժեզրկվել։ Երեկ օրվա վերջին, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, 1 ռուբլին 5.6 դրամ էր, մինչդեռ նախորդ օրերին 6-ից բարձր էր»։09:5125.02.22
-
ՄիջազգայինԿիևն Անկարային խնդրել է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ՌԴ-ի նավերի համար. ԱԳՆիևն Անկարային պաշտոնապես խնդրել է սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ՌԴ ռազմանավերի անցումը։ Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի ԱԳՆ–ից: «Թուրքիան կարող է փակել նեղուցները ռազմանավերի անցնելու համար, բայց նույնիսկ նման իրավիճակում Ռուսաստանն իրավունք կունենա նավատորմը վերադարձնել ռազմակայան», - հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:09:5025.02.22
-
ՀասարակականՋհանգիրյանն ամեն ինչ անում է՝ այսօրվա ժողովը տապալվի․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաշվից դուրս է գալիս, որպեսզի այսօր նշանակված դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալվի: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք արեցին՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։ Արտահերթ ժողով հրավիրելու պահանջի տակ ավելի քան 100 դատավոր է ստորագրել, փետրվարի 18-ին որոշվեց, որ այսօր՝ փետրվարի 25-ին, կգումարվի արտահերթ ժողով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում։ Ջհանգիրյանը փորձում է սպառնալիքների միջոցով դատավորներին հետ պահել ժողովին մասնակցելուց՝ համոզված լինելով, որ միությունը կընդունի դատական իշխանության անկախության դեմ իշխանությունների ոտնձգությունները դատապարտող հայտարարություն։ Ջհանգիրյանը, որից Նիկոլ Փաշինյանն այնքան էլ գոհ չէ՝ համակարգը կառավարել չկարողանալու պատճառով, հերթական քննությունը պետք է հանձնի, որ շարունակի պաշտոնավարել»։09:4925.02.22
-
ՄիջազգայինՄակրոնը զանգել է Պուտինին՝ Զելենսկու խնդրանքովՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով, հաղորդում է Reuters-ը։ «Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, անմիջական, անկեղծ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ»,- խոստովանել է Մակրոնը։ Մակրոնն իր զրույցի գլխավոր նպատակն անվանել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու խնդրանքը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության պահպանումը չափազանց կարեւոր է։09:4425.02.22
-
ՄիջազգայինՎավերագրող է մեկնել ԿիևԱմերիկացի դերասան եւ կինոռեժիսոր Շոն Պենը ժամանել է Կիեւ։ Ռեժիսորն այցելել է Կիեւ՝ որպես վավերագրող Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ֆիքսելու եւ աշխարհին Ռուսաստանի ներխուժման մասին ճշմարտությունը փոխանցելու համար։ Այս մասին հայտնել է Զելենսկու մամուլի ծառայությունը։ «Շոն Պենն այսօր Ուկրաինային աջակցողներից մեկն է: Մեր երկիրը երախտապարտ է նրան նման խիզախության եւ ազնվության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ռեժիսորն այցելել է նախագահի աշխատակազմ եւ մասնակցել աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի եւ փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի մամուլի ասուլիսին։ Վավերագրական ֆիլմի պատրաստման շրջանակում նա այցելել է Մերձազով եւ զրուցել ուկրաինացի զինվորականների հետ։ Նշենք նաեւ, որ Զելենսկին որոշում է կայացրել գերագույն գլխավոր հրամանատարի շտաբ ստեղծելու մասին, ինչպես նաեւ հայտարարել համընդհանուր մոբիլիզացիա։09:4025.02.22
-
ՀասարակականԹուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում առաջին անշարժ գույքը գնել են 2005-ին, Ադրբեջանինը` 2012-ինРУС ՀԱՅ Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում առաջին անշարժ գույքը գնել են 2005-ին, Ադրբեջանինը` 2012-ին 08:28 25.02.2022 0 Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022 Երևան. Արխիվային լուսանկար © Sputnik / Andranik Ghazaryan ԲաժանորդագրվեքGoogle news Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիներն ՀՀ-ում իրենց ձեռք բերած գույքերից 6-ը հետագայում վաճառել են։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում իրենց ձեռք բերած գույքերից որևէ մեկը չեն վաճառել։ ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։ Արդեն հայտնել էինք, որ 2010-2021թթ.-ին ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։ Եվս մեկ հարցմամբ դիմել էինք Կադաստրի կոմիտե` տեղեկանալու, թե ընդհանուր առմամբ ՀՀ–ում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներն անշարժ գույքի առուվաճառքի քանի պայմանագիր են կնքել և երբ են եղել առաջին գործարքները։ Ինչպիսի անշարժ գույքեր են ձեռք բերել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում Այսպես, ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած կոմիտեի տվյալների` մինչև 2010 թվականը Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք ՀՀ–ում ձեռք են բերել 9 հողատարածք, 1 բնակարան և 1 հասարակական նշանակության գույք։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարք վերոհիշյալ ժամանակահատվածում չի իրականացվել։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 83 անշարժ գույք, որից 6–ը հետագայում վաճառվել է։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 6 անշարժ գույք. վաճառք չի եղել։ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։09:3725.02.22
-
ՄիջազգայինՀարվածներ են հասցվել Կիևին. Ուկրաինայի ՆԳՆ (Տեսանյութ)Այսօր առավոտյան սկսվել է ռուսական ուժերի կողմից Կիևի ռմբակոծությունը։ «Քիչ առաջ սկսել են հարվածել Կիևին», - հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ Անտոն Գերաշենկոն։ Նաև հայտարարվում է, որ Կիևի երկրնքում ինքնաթիռ է ոչնչացվել Քաղաքում 9-հարկանի շենք է այրվում։09:3425.02.22
-
ՀայաստանՄարտի կեսին Երևանը նոր քաղաքապետ կունենա. «Հրապարակ»«Հրապարակ» թերթի տեղեկություններով` մարտի կեսին ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կստանձնի Երևանի կառավարումը: Թերթը գրում է նաև, որ դեռևս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք իմքայլական ավագանին օրենքում փոփոխություն է արել և հավելյալ 2 փոխքաղաքապետի հաստիք բացել։ «Օրենքը մի հատ փոխել են պատերազմից հետո, երբ քաղաքապետի` քաղպաշտպանության գծով տեղակալ ավելացրին, մեկ էլ վերջերս, երբ հանվեց գլխավոր ճարտարապետի հաստիքը, և տեղը դրեցին փոխքաղաքապետի հաստիք։ Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1»,- ասել է «Հրապարակի» աղբյուրը։ Ստացվում է` ցանկացած պահի ավագանին կարող է նոր տեղակալ նշանակել։09:3225.02.22
-
ՄիջազգայինՈւկրաինան սգում է․ Զելինսկին հայտնել է մեկ օրում 137 զոհի և 316 վիրավորի մասինՈւկրաինան սգում է․ Զելինսկին հայտնել է մեկ օրում 137 զոհի և 316 վիրավորի մասին03:5025.02.22
2022-02-24
-
ՄիջազգայինՀրատապ․ Կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի անձնակազմը զոհվել էՀրատապ․ Կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի անձնակազմը զոհվել է23:5724.02.22
-
ՄիջազգայինԱրտակարգ դրություն՝ Մոլդովայում․ պատճառը ռուս-ուկրաինական լարվածությունն էԱրտակարգ դրություն՝ Մոլդովայում․ պատճառը ռուս-ուկրաինական լարվածությունն է23:4424.02.22
-
ՀայաստանԱրման Թաթոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԻՊ աշխատակիցների հետԱրման Թաթոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԻՊ աշխատակիցների հետ23:3624.02.22
-
ՄիջազգայինՊատժամիջոցներ և նոր մեղադրանքներ ընդդեմ Ռուսաստանի․ Ի՞նչ լուր է հայտնել ԲայդենըՊատժամիջոցներ և նոր մեղադրանքներ ընդդեմ Ռուսաստանի․ Ի՞նչ լուր է հայտնել Բայդենը23:3124.02.22
-
ՄիջազգայինՀերթական տհաճ լուրն՝ Ուկրաինայից․ Զմեինի կղզում ոչ մի կանգուն շինություն չի մնացելՀերթական տհաճ լուրն՝ Ուկրաինայից․ Զմեինի կղզում ոչ մի կանգուն շինություն չի մնացել23:2224.02.22
-
ՄիջազգայինԱՄՆ-ն, Լեհաստանը և ԵԱՀԿ-ն տարհանում են իրենց առաքելությունների անդամներին ՈւկրաինայիցԱՄՆ-ն, Լեհաստանը և ԵԱՀԿ-ն տարհանում են իրենց առաքելությունների անդամներին Ուկրաինայից23:1524.02.22
-
ՄիջազգայինԳրավել են Չեռնոբիլի ԱԷԿ-ն ու Գոստոմելի օդանավակայանը․ Կիևը հայտնում է նոր կորուստների մասինԳրավել են Չեռնոբիլի ԱԷԿ-ն ու Գոստոմելի օդանավակայանը․ Կիևը հայտնում է նոր կորուստների մասին22:5724.02.22
-
ՄիջազգայինՊուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի հարցըՊուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը22:5124.02.22
-
ՄիջազգայինԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի անձամբ Պուտինի դեմ. BloombergԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի անձամբ Պուտինի դեմ. Bloomberg22:4924.02.22
-
ՄիջազգայինԶելենսկին առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղիԶելենսկին առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի22:4524.02.22
-
ՀասարակականԱմենալավ տեղը երկրի վրա․ Փաշինյանի դուստրը նոր լուսանկարներ է հրապարակելԱմենալավ տեղը երկրի վրա․ Փաշինյանի դուստրը նոր լուսանկարներ է հրապարակել22:2724.02.22