Լրահոս
2022-04-06
-
ՀասարակականԾեծկռտուք՝ երևանյան ռեստորաններից մեկում. կասկածյաը հայտնել է՝ պետական պաշտոնյա էԱպրիլի 3- ին Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այդ օրը՝ ժամը 23:00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 56-ամյա Հարություն Կազարյանից, որը հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 59 հասցեում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հաճախորդները հարձակվել են աշխատակիցների վրա, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ահազանգով ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ «Ջանո» ռեստորանում, ապա ռեստորանի դիմաց հաճախորդներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Արթուր Ֆեդոսևը և նրա եղբայրը՝ ՌԴ քաղաքացի, 46-ամյա Էդիկ ֆեդոսևը և նրանց ընկերը, ում տվյալները ճշտվում են, վիճաբանել են նույն ռեստորանի խոհարարի օգնական, 25-ամյա Գասպար Քէօրօղլյանի և ռեստորանի սեփականատեր Հ. Կազարյանի հետ, որի ժամանակ Է. և Ա. Ֆեդոսևներն ու նրանց ընկերը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել խոհարարին ու ռեստորանի սեփականատիրոջը, պատճառելով մարմնական վնասվածքներ: Կայքի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին Է. և Ա Ֆեդոսևները ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն հրաժարվել են բացատրություն տալուց, որից հետո բաց են թողնվել: Էրեբունու ոստիկանները պարզում են 3-րդ անձի ինքնությունը: Ֆեդոսևը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը պաշտոնյա է, աշխատում է պետական կառույցներից մեկում՝ որպես վարչության պետ:21:4106.04.22
-
Ծառայությունից խուսափածներին հայրենիք վերադարձնելու օրենքը տապալվել էԶինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած տղաների համաներման օրենքը ընդունելուց մեկ տարի, մեկ ամիս անց՝ ՔՊ-ականները խոստովանում են՝ դասալիքներին համաներելով նրանց հայրենիքի հետ կապել չի ստացվել:21:3806.04.22
-
ՔաղաքականՊետք է ճանաչել Արցախի անկախությունը. քաղաքական-քաղաքացիական պահանջԱրցախի անկախության ճանաչման պահանջով այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա է արել «5165 շարժումը»՝ հասարակական-քաղաքական գործիչների հետ: Հավաքվածները վստահ են, որ գործող իշխանությունը փորձում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնել ու, որ այդ ընթացքը կասեցնել հնարավոր է միայն հայկական երկրորդ հանրապետության ճանաչմամբ:21:3806.04.22
-
ՀասարակականԼուսանկարներ՝ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումիցԲրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։21:3106.04.22
-
ՀասարակականՍկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըՀայլուրին կառավարության ներկայացուցիչն ասել է Taron Taron Kokhlikyan որ այս րոպեներին սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը21:1006.04.22
-
ՀասարակականՊատերազմում զոհված Վահեի ու Շուշանի գերեզմանը դեռ կառուցված չէ44-օրյա պատերազմի զոհերից Վահեի ու նրա կնոջ՝ Շուշանի գերեզմանները դեռ կառուցված չեն: պատերազմի ամենաողբերգական դրվագներից մեկն է սա: Շուշանը մահացել է ավտովթարից, երբ ամուսնու մահվան լուրն առած՝ շտապելիս է եղել զբաղվել նրա հուղարկավորության հարցով:19:3706.04.22
-
ՔաղաքականԻ՞նչ օրակարգով և ինչո՞ւ էր Էդմոն Մարուքյանը մեկնել Բրյուսել, ու ինչո՞ւ են դժգոհ Բրյուսելում ՀՀ դեսպանատանը․ «168․am»168․am-ը գրում է․ Մինչ Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, մարտի 24-ին Բրյուսել այց էր կատարել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Էդմոն Մարուքյանը մեկնել էր Բրյուսել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման նախապատրաստությունների օրակարգով: Այս փաստը, մեր աղբյուրների համաձայն, մեծ դժգոհության առիթ է դարձել հատկապես Բրյուսելում ՀՀ դեսպանատանը, քանի որ ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահել այդ գործը տեղի դեսպանությանը, և Էդմոն Մարուքյանը գործուղվել է որպես հատուկ բանագնաց՝ այս այցի հետ կապված որոշ հարցեր քննարկելու և կազմակերպելու համար: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման օրակարգից տեղյակ չէ անգամ Եվրամիությունում ՀՀ դեսպանատունը: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այցի մասին պաշտոնապես հաղորդել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Մարտի 24-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության համաձայն, Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որին մասնակցել է նաև Մարուքյանը: «Բնականաբար, բոլորի մտահոգությունն ու առաջնային քննարկման առարկան ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ մեր պարագայում, բացի նշված ընթացող պատերազմից, օրակարգում են Արցախյան հակամարտության նոր դրսևորումները: Ադրբեջանի կողմից գազային տեռորի միջոցով Արցախում էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունը, ինչի ուղիղ հետևանքն է Արցախում արդեն մի քանի օր շարունակվող հումանիտար աղետը, Ադրբեջանի իշխանությունների թշնամական գործողություններն ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Եվ այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է այն իրողությունը, որ Ադրբեջանը երբեք չի հարգի և առավել ևս չի ապահովի Արցախի ժողովրդի իրավունքները։ Նշված հանգամանքները քննարկելու նպատակով մի շարք հանդիպումներ եմ ունենալու ինչպես Եվրախորհրդարանի «Renew Europe» խմբի առաջնորդների, այնպես էլ «ALDE» դաշինքի ԵՄ երկրների կուսակցությունների առաջնորդների և կարծիք ձևավորող այլ ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ»,- գրել էր Էդմոն Մարուքյանը։ Ստացվում է, որ այցն ունեցել է ինչպես պաշտոնական, այնպես էլ փակ հատված, ինչպես նշում են մեր աղբյուրները: 168.am-ը կապ հաստատեց ԼՀԿ ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ, ով նախ նշեց, որ ներկայումս հարցազրույցներ չի տալիս: Այս այցի առնչությամբ նա ուշադրություն հրավիրեց արդեն իսկ տարածված մամուլի հաղորդագրության վրա: «Ես գնացել եմ՝ որպես կուսակցության ղեկավար, ինչը հաղորդագրությունում գրված է»,- նշեց Մարուքյանը, ով այդ այցի ընթացքում արդեն հատուկ հանձնարարություններով դեսպան էր:19:0806.04.22
-
ՄիջազգայինԳերձայնային զենք են ստեղծում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԱվստրալիանԳերձայնային զենք են պատրաստվում ստեղծել Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները ու Ավստրալիան:18:2506.04.22
-
ՀասարակականՓաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00-ինԲրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը։ Հայաստանի կառավարությունից այս լուրը հայտնել են «Սպուտնիկ Արմենիային»: Ուրիշ տեղեկություն չկա: Հայտնի է, որ մինչև դա կայացել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի առանձնազրույցը: Փաշինյանը ֆեյսբուքում կադրեր է հրապարակել: Հայաստանի վարչապետը երեկ է մեկնել Բրյուսել՝ երկօրյա աշխատանքային այցով: Իսկ Ալիևը հանդիպման վայր է հասել 4 ու կես ժամ առաջ: Երեկ մեր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ընթացքում սեղանին ցավոտ ու սուր հարցեր պետք է դրվեն: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե հույս ունի՝ այս հանդիպմամբ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկը տալ: Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ սա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումն է լինելու, առաջինը անցած տարվա դեկտեմբերին էր:18:0806.04.22
-
ԱրցախԱրցախի անկախությունը ճանաչելու պահանջով ակցիա՝ կառավարության դիմացԱրցախի անկախության ճանաչման պահանջով այսօր կառվարության դիմաց բողոքի ակցիա են արել «5165 շարժումը» և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ:18:0106.04.22
-
ԱրցախՀայաստանը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը․ Արցախի ԱԺ նախագահՉեմ կարծում, որ այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան - Ալիև հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ Արցախի ԱԺ նախագահն անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին։ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է: Սա գիտակցում են և' ՀՀ մեր գործընկերները, և' միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների: Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն զարգացումների մասին, որոնք Արցախում տեղի են ունենում: Իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում, որը պետք է տեղի ունենա Ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա»,-ասել է Թովմասյանը: Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Արցախում խաղաղություն չկա, կա հարաբերական լռություն․ սխալ է խոսել խաղաղության մասին, երբ պարբերաբար խախտվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը: «Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Մենք միասին պետք է մեր ուրույն տեղը գտնենք սրընթաց փոփոխվող աշխարհակարգում, և այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Նախօրեին Խորհրդարանի ընդունած հայտարարությունը ևս այս ուղերձներն էր պարունակում: Սակայն պետք է փաստենք, որ մեր անվտանգային համակարգում անուրանալի է ռուսական խաղաղապահ զորակազմի և, առհասարակ, Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Առանց դրա մենք չենք կարող դիմակայել փլուզվող աշխարհակարգի տարածաշրջանային մարտահրավերներին»,- ասել է Արթուր Թովմասյանը և ընդգծել` պարտվել պատերազմում դեռևս չի նշանակում պարտվել բանակցություններում:17:5806.04.22
-
ՀասարակականԱրարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը երկու օրից կհանդիպենՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում»,- ասել է Զախարովան։17:5306.04.22
-
ԱռողջապահականԿրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կինը մայրացել է. Հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերովՇենգավիթ Բժշկական կենտրոնը ներկայացնում է պատմություն, ինչպես քաղցկեղը հաղթահարած կինը կարողացավ մայրանալ։ «Սա պատմություն է մի կնոջ մասին, ում նոր կյանքը սկսվեց դարի չարաբաստիկ հիվանդության ախտորոշումից հետո։ Լուսանկարի փոքրիկի մայրիկը 31 տարեկանում պլանային ստուգման ժամանակ հայտնաբերում է, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ, և անցնելով երկարատև վիրահատական ու բուժման կուրս՝ հաղթահարում է այն։ Ընտանիքի լիարժեքության համար զույգը որոշում է գնալ ռիսկի և բալիկ ունենալ։ Հրաշքներ լինում են, երբ այդ հրաշքին նպաստում են պրոֆեսիոնալները։ Դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ զույգը որոշում է կայացնում արտամարմնային բեղմնավորմամբ բալիկ ունենալ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի օգնությամբ։ Մայրիկի հետ հավասարապես հուզված Մ․ Գրիգորյանը պատմում է, որ արտամարմնային բեղմնավորմամբ կնոջ հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերով, բայց այնուամենայնիվ, որոշել են փորձել: Շատ կարևոր հանգամանք է այն, որ կնոջը հակացուցված է եղել հորմոնալ խթանիչները, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Մարգարիտա Գրիգորյանի նախաձեռնությամբ արտամարմնային բեղմնավորումը կատարվել է բնական ցիկլով: ԱԲՄ առաջին փորձից գրանցել են երկար սպասված հղիությունը։ Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի պրոֆեսիոնալ, հոգատար մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո։ Հղիության հասուն փուլում իրականացվել է կեսարյան հատում, ծնվել է երիտասարդ ընտանիքի հրաշքը՝ Ելենան: Ինչպես մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է նշում․ «Հղիության ընթացքը հեշտ չի անցել, բայց պատվով ենք հաղթահարել»: Փոքրիկի անունը զույգը միանշանակ է ընտրել՝ Ելենա, ինչպես երջանիկ մայրիկն է ասում՝ նա «Елена Прекрасная»-ն է։ Երիտասարդ կինն իր անսահման շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Շուշանիկ Բախշյանին և Մարգարիտա Գրիգորյանին, և նշում, որ առանց նրանց անհնար կլիներ այսօր գրկելու մի բուռ երջանկությունը, ով լիովին փոխել է իրենց կյանքը»,-տեղեկացնում են ԲԿ-ից։17:4406.04.22
-
ՔաղաքականԵրբ Նիկոլը քայլելով եկավ Գյումրիից, նրա խմբակին միացել էր միայն «Չալո» անունով շունը․ «7or.am»7or.am-ը գրում է․ Ընդդիմության երեկվա հանրահավաքը մարդկանց քանակի, միջոցառման մասնակիցների էներգետիկայի և Հայաստանի ու Արցախի անվտանգության մասին այլընտրանքային պատկերացումների առումներով ստացված կարելի է համարել։ Հանրահավաքին մասնակցում էր շուրջ 20.000 մարդ։ Նիկոլի ընտանեկան թերթոնը, թուրքամետ ՀԿ–ների ներկայացուցիչները հանրահավաքի մեկնարկից առաջ արված մի լուսանկար էին տեղադրել ու գրել. «Ընդդիմությանը հաջողվել է հանրահավաքին ներգրավել ազգաբնակչության ընդամենը 0,37 տոկոսին»։ Իր այդ գրությամբ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ա.տոկոս հաշվել գիտի, բայց նայած թե ՀՀ բնակչության ո՞ր թիվն ենք վերցնում որպես ամբողջ, բ.մնացել է էժանագին խմբագրի կարգավիճակում, գ.վախենում է ցանկացած հանրային ընդվզումից, քանզի փողոցով եկածը վախենում է փողոցից։ Նիկոլը «տոկոս» հրապարակելով փորձել է արժեզրկել հանրահավաքը։ Եվ սա այն իշխանությունն է, որի ղեկավարը պոպուլիստաբար հայտարարում է, թե բա ՀՀ–ում 3 միլիոն վարչապետ կա։ Ահա այդ «3 միլիոնից» շուրջ 20.000–ը երեկ հավաքվել էր Ազատության հրապարակում՝ իր իշխանության դեմ։ Օպերայի բակում հավաքվածները մարդիկ այն չնչին մասն են, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը։ Շատերը տանից էին հետևում հանրահավաքին ու ընդդիմադիր հայացքներ ունեն։ Նիկոլն, ահա, «տոկոս հաշվելով» փորձում է ցույց տալ, թե իր դեմ քիչ մարդ է դուրս եկել։ Եթե նիկոլական տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա իր վիճակը բուրդ է, քանզի երբ ինքն էր 2018–ին դուրս եկել պայքարի, դրա մեկնարկը տրվեց մեր բնակչության 0,0004 տոկոսի միջոցով, այն փոքր խմբակով, որոնք հետագայում տարբեր պաշտոններ զավթեցին կամ պաշտոն չստանալով՝ նեղացան ու հեռացան։ Երբ Նիկոլը քայլելով եկավ Գյումրիից, մինչև Երևան հասնելը նրա խմբակին միացել էր միայն «Չալո» անունով շունը։ Երևան հասնելուն պես Նիկոլը հանրահավաք արեց, որին մասնակցում էր ընդդիմության երեկվա հանրահավքի կեսից քիչը։ Իսկ երբ նրանք այդ հանրահավաքից հետո փակեցին Ֆրանսիայի հրապարակը, քսանապատիկ ավելի քիչ մարդ կար, քան երեկ, երբ ընդդիմությունն Արցախի դրոշն էր տեղադրում նույն այդ հրապարակում։ Այնպես որ Նիկոլը ճիշտ կանի տոկոսներ չհաշվի։ Դրանց տակ կմնա։17:2806.04.22
-
ՀասարակականԾանր հիվանդությունից հետո մահացել է Վլադիմիր ԺիրինովսկինՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է, գրում է ՏԱՍՍ-ը: «Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ։ Մարդ, որը խորապես հասկանում էր, թե ինչպես է աշխարհը կառուցված և շատ բան էր կանխատեսել», - գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ 75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար:17:1906.04.22
-
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուն հեռախոսով խոսել է Բայրամովի հետ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջՓաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով զրուցել է ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։17:1406.04.22
-
ՀասարակականՀերոսների մայրերին զանգում են և հրավիրում Աննա Հակոբյանի նախաձեռնած խնջույքին. Գեղամ ՆազարյանՀերոսների մայրերին զանգում են եւ հրավիրում Աննա Հակոբյանի նախաձեռնած խնջույքի. Գեղամ Նազարյան17:1206.04.22
-
Հայաստան18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում անցումով անցնող 12-ամյա երեխային Урал-ի վարորդը վրաերթի է ենթարկելԵրեկ, ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։45-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 49 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ս․-ն իրա վարած Урал մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող (հետիոտնային զեբրայի վրա) Երևանի բնակիչ 12-ամյա Մարիամ Կ․-ին։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։17:0706.04.22