Լրահոս

2022-08-10
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում և մի շարք այլ մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 -ի
    ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ` հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    13:19
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
    Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապ ապահովելու համար իրանական տարածքով իբր նոր այլընտրանքային ճանապարհը «շրջանցելու է» Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան խաբեություն՝ ուղղված մեզ վրա քարոզչական ու քաղաքական ճնշում գործադրելուն և Բաքվի ու Անկարայի վարչախմբերի երազանք տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքն», ի վերջո, կորզելուն։ Այս մասին թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Իրանի տարածքով նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր։ Ուղղակի դա այն ժամանակ անցնում էր Արցախի և Հայաստանի հետ իրանական սահմանին զուգահեռ՝ Արաքսի հարավային ափով։ 44-օրա պատերազմի հետևանքով Արցախի մերձարաքսյան գոտու ադրբեջանական բռնազավթումից հետո այդ ճանապարհի իրանական տարածքով անցնող մասն, ի հաշիվ բռնազավթված արցախյան հատվածի, կրճատվելու է՝ Իրան մտնելով ոչ թե Հորադիսից անդին, այլ հենց Հայաստանի սահմանի մերձակայքում»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական կողմը Նախիջևանին կապվելու առումով այլընտրանքային հաղորդակցություն ունի, պարզապես Հայաստանին հնարավորություն է տրված՝ դուրս չմնալ տարածաշրջանային համագործակցությունից. «Հայաստանը խուսափում է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումից: Հայաստանը խոսքերի մակարդակում ընդունում է (Բաքվի) առաջ քաշած սկզբունքները, սակայն գործնականում ձգձգում է գործընթացը»:
    13:18
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
    Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր: «Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Տեղեկությունը նաև հաստատել էր  Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի գրավոր հարցին, թե արդյոք նշված տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ, եթե այո՝ ապա ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել՝ Արցախի ԱԽ գրասենյակից նշել են. «Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»: Հարցին, թե արդյո՞ք նմանատիպ այցելություններ եղել են Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր՝ ԱԽ գրասենյակից պատասխանել են, որ Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր այցելություն չի եղել: «Արմենպրես»-ի թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին պատշաճ և անվտանգ տարհանումը մինչև օգոստոսի 25-ը կազմակերպելու համար: «Տեղեկացնում ենք, որ մնացյալ հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ», - նշել են Արցախի ԱԽ գրասենյակից:
    13:15
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՄԱԿ-ը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտությունն օգտագործելու «Իսլամական պետության» ծրագրերի մասին
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը զգուշացրել է, որ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կոչ է անում համակիրներին օգտագործել Ուկրաինայի հակամարտությունը Եվրոպայում հարձակումների համար։ «Եվրոպայում ԴԱԻՇ-ը կոչ է արել համախոհներին հարձակվել՝ օգտագործելով համաճարակների և Ուկրաինայի հակամարտության հետ կապված սահմանափակումների թուլացումը»,- ասել է Վորոնկովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Անվտանգության խորհրդում ԻՊ-ի սպառնալիքների վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցների քննարկման շրջանակներում Մոսկվան բազմիցս բարձրացրել է հարցը։ «Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցը թարմացված տեղեկատվություն է պարունակում այս հարցի վերաբերյալ: Մասնավորապես, հաղորդվում է, որ որոշ ահաբեկչական և արմատական ​​խմբավորումներ իրենց կողմնակիցներին կոչ են արել օգտվել Ուկրաինայի իրադարձություններից և ձեռք բերել մատչելի զենք, որն անսահմանափակ մատակարարվում է Կիևին արևմտյան պետություններից»,- ասել է նա:
    13:13
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ոստիկանությունը կրակ Է բացել Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում
    Ոստիկանները ցուցակային զենքով կրակ են բացել Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին այդ մասին հայտնել Է BFM հեռուստաալիքը: «Շառլ դը Գոլ օդանավակայանում հերթապահող ոստիկանները զենք են կիրառել չարագործի դեմ, որը դանակով սպառնացել Է իրենց»,- նշել Է նորությունների թողարկումը վարողը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:12
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 4, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման և շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հոգեկան ներգործության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ֆիզիկական ներգործության, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողութան՝ 2, և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 4 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:05
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 12-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթափ, Նորաբաց, Նոր Խարբերդ, Դաշտավան, Մարմարաշեն, Նորամարգ, Սիփանիկ, Սիս, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Դարբնիկ, Նիզամի, Նոր Կյուրին գյուղերի գազասպառողների, «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա», «Էս-Կա-Վի գազ», «Լիգա», «Էլ Մար», «Ճերմակ Երամ», «Սեգ Շող» ՍՊԸ-ների, «ԱՁ Արման Սահակյան»-ին և «Արտակ» Ա/Կ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «Մետէքսիմ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Մասիս Տոբակո», «Վարիանտ Գրուպ», «Արհովշին», «Փեյփեր Թրեյդինգ», «Գրանտ Մաստեր» ՍՊԸ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
    12:58
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Չինական ռազմանավերը մնում են Թայվանի նեղուցում
    Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի եւ Թայվանի շուրջ 20 նավեր օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ շարունակում են մնալ Թայվանի նեղուցի այսպես կոչված կենտրոնական գծի մերձակայքում: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա հետ մեկտեղ, նրա տվյալներով՝ ՉԺԱԲ-ի ռազմածովային ուժերի մի քանի նավեր շարունակում են գործել նաեւ կղզուց դեպի արեւելք ընկած ջրատարածքում: Ինչպես նշում են դիտորդները, դա նշանակում Է,որ Պեկինն առայժմ չի պատրաստվում դադարեցնելու վարժանքները տարածաշրջանում: ՉԺԱԲ-ի հրամանատարությունը, ինչպես նաեւ Թայվանի պաշտպանական գերատեսչությունն առայժմ հանդես չեն եկել պաշտոնական մեկնաբանություններով այժմ ստեղծված իրադրության առիթով: Չինաստանի զնված ուժերն օգոստսի 4-ին սկսել են հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ Թայվանի ջրատարածքի վեց գոտինեում: Դրանք պետք Է ավարտվեին կիրակի օրը, բայց երկարաձգվել են անորոշ ժամանակով: Վարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:51
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում վերջին 7 ամսում աշխատանքային վատ պայմաններում զոհվել է 1014 բանվոր
    Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում առնվազն 1014 բանվոր է մահացել, որից 169-ը միայն հուլիսին։ Զոհվածներից 39-ը երեխաներ են, 68-ը՝ կին, 55-ը՝ փախստական (24 սիրիացի, 12 աֆղանստանցի, 4 ուզբեկ, 3 իրանցի, 2 թուրքմեն և այլն): Բանվորների մահացության դեպքերն ավելի շատ գրանցվել են գյուղատնտեսության, շինարարության, բեռնափոխադրումների ոլորտում։ Բանվորների մահացության պատճառներից են եղել հիմնականում փլուզումները, բարձրությունից սայթաքումները, ինչպես նաև վթարները:
    12:44
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    «Ուր էլ որ լինես, մահը կհասնի քեզ»․ հենց այս ելույթի ժամանակ էլ արաբ դիվանագետը մահացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Սաուդյան դիվանագետ Մոհամմադ ալ-Քահթանին մահացել է Կահիրեում՝ համաժողովի ժամանակ։ Նա հակակեղծարարության դեմ ելույթ էր ունենում ու ուշաթափվել։ Նրան փրկել չի հաջողվել։ Մահվան պատճառները չեն նշվում։ Վերջին բանը, որ դիվանագետն ասաց միջոցառմանը. «Ուր էլ որ լինես, մահը կհասնի քեզ»։
    12:37
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Ռուսաստանը հետախուզական արբանյակ է արձակել, որը կառուցվել է Իրանի համար. ի՞նչ է հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ռուսաստանը Բայկոնուր տիեզերակայանից հետախուզական արբանյակ է արձակել, որը կառուցվել է Իրանի համար։ Ռուսական մամուլի հաղորդագրություններում հայտնված ապարատի անունը Խայամ է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նման արբանյակները հետազոտում են մակերեսը՝ օգտագործելով տարբեր սենսորներ՝ օպտիկական, ինֆրակարմիր, միկրոալիքային, ռադիոլոկացիոն: Դրանք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Ռուսական մամուլը հայտնում է, որ Խայամը նախագծվել և արտադրվել է Ռոսկոսմոս ձեռնարկություններում։ Մինչ Խայամի արձակումը, Իրանը, ըստ Reuters-ի, ուներ երկու ռազմական արբանյակ՝ Նուր-1-ը, որը արձակվել էր 2020 թվականի ապրիլին (ստույգ տեղեկություններ չկան դրա վիճակի մասին), և Նուր-2-ը՝ ուղեծիր արձակվել 2022 թվականի մարտին։
    12:25
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Աշխարհի չեմպիոն հռչակված գյումրեցի հրաձիգը թարմացրել է աշխարհի ռեկորդը
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում կայացած գնդակային հրաձգության՝ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ: Նշենք, որ ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Գյումրու հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչներ Հովհաննես Մարգարյանը, Արուսյակ Գրիգորյանը և Գոռ Խաչատրյանը: Երիտասարդների մրցապայքարին մասնակցող Գոռ Խաչատրյանը, հավաքելով 386 միավոր, ոչ միայն դարձել է աշխարհի չեմպիոն, այլև կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը։ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը, հավաքելով 367 միավոր, դարձել է բրոնզե մեդալակիր։
    12:17
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ազդարարել է նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մասին երկփուլանի մրցույթի մասին։ Ծրագիրը նախատեսված է տարբեր եղանակներով տոմսերի վաճառքի համար։ Այն պետք է ներառի՝  Էլեկտրոնային տոմսերի տեղեկատվահաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ներառյալ հաշվարկ՝ ըստ սեռերի, տարիքի, տեղացիների և օտարերկրացիների, գնային սեգմենտի,  Մուտքի վերահսկողության հնարավորություն,  Շտրիխ-կոդ և/կամ կրիպտոպաշտպանված QR-կոդ, ինչպես նաև թղթային տոմսի տվյալներ,  Տեխնիկական սարքավորումներով կահավորում: Մանրամասներին կարող եք ծանթանալ www.gnumner.am կայքում։
    12:10
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    5:0-ից հետո հարկավոր չէր ավելորդ ռիսկի դիմել. Դեյան Ստանկովիչ
    ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» խաղից հետո տեղի է ունեցել սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի մամուլի ասուլիսը: «5:0-ից հետո հարկավոր չէր ավելորդ ռիսկի դիմել, ու մեր փորձը մեզ օգնեց, որ այսօր հաղթանակ տանենք: «Փյունիկից» կառանձնացնեմ Հովհաննես Հարությունյանին ու Յուսուֆ Օտուբանջոյին»,-ասել է Ստանկովիչը:
    12:03
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։ Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։
    11:58
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ
    Oգոստոսի 8-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Արարատի մարզի Մասիս, Վայոց ձորի Ջերմուկ, Շիրակի մարզի Արթիկ, Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    11:56
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեկնարկում է ծանրամարտի Մ15 և Մ17 ԵԱ-ն. Հայաստանը կունենա 16 ներկայացուցիչ
    Լեհաստանում այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանը մրցումներին կներկայացնեն 16 ծանրորդներ: Մինչև 15 տարեկանների պայքարին մասնակցելու են Մերի Միսակյանը (57 կգ), Սերյոժա Բարսեղյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (67 կգ)։ Մինչև 17 տարեկանների առաջնությունում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Աննա Ամրոյանը և Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ), Միքայել Չոլակյանը (49 կգ), Ժորա Գրիգորյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (67 կգ), Հայրապետ Հակոբյանը և Հովհաննես Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 73 կգ), Ռոմիկ Պողոսյանը և Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 89 կգ)։
    11:50
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բայդենը հազի պատճառով մոտ 20 անգամ ընդհատել է ելույթը
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ բազմիցս ընդհատել է ելույթը հազի պատճառով՝ չնայած հավաստիացումներին, որ ինքն իրեն լավ է զգում: Կիսահաղորդիչներ արտադրողներին աջակցելու մասին օրենքի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել բացօթյա՝ մի քանի տասնյակ հյուրերի՝ վարչակազմի ներկայացուցիչների, կոնգրեսականների, լրագրողների և ձեռնարկատերերի մասնակցությամբ: Երկուշաբթի Բայդենը հայտարարել էր, որ լավ է զգում տարած կորոնավիրուսից հետո: Բայդենը հիվանդացել էր 2 շաբաթ առաջ: Կիրակի հանձնած նրա թեստի արդյունքները բացասական են եղել, և բժիշկը նրան թույլատրել է վերադառնալ աշխատանքի: Սպիտակ տունը Բայդենի հազն անվանել է COVID-19-ից հետո մնացուկային երևույթ:
    11:44
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում մասնակի զորահավաքի ժամանակ զորակոչվածները զորացրվում են
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին: Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
    11:42
    10.08.22
    Ավելին