Լրահոս

2022-04-08
  • Img default alt hy
    Հայաստան
    ՄԻԵԴ-ը բավարարել է Նանա Մուրադյանի բողոքը
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նանա Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով այն որոշումը, որով դատարանը բավարարել է Նանա Մուրադյանի բողոքը։ Դատարանն արձանագրել է, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը․ զինծառայողի կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատույի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն։ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20․000 եվրո։ 2009թ. նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ և զինծառայության անցել Արցախում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, ժամը 12:35-ի սահմաններում, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։ 2010թ. մայիսի 31-ին քննիչը նշանակել է դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն՝ մահվանից առաջ Վ. Մուրադյանի հոգեվիճակը պարզելու նպատակով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ծառայակիցներն ու սպաներն իրենց հայտարարություններում նշել են, որ Վալերին չի բողոքել զինծառայությունից և մահվանը նախորդող ժամանակահատվածում լավ տրամադրություն է ունեցել: Ավելին, նա երջանիկ է եղել, ոչ մի անհանգստություն կամ հուսահատություն չի նկատվել նրա մոտ: Նանա Մուրադյանը, դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել իշխանություններին՝ պնդելով, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները: Նանա Մուրադյանը պնդել է, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում իր որդու մահվան համար, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա զինվորական ծառայության մեջ է եղել՝ նրանց բացառիկ հսկողության տակ: Նա վիճարկել է ինքնասպանության վարկածը և պնդել, որ իր որդուն սպանել են։ ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Վալերի Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը:
    12:16
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով
    Վճռաբեկ դատարանը, Համլետ Ասատրյանի նախագահությամբ, ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյնաի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը բեկանել և նրան «Մարտի 1-ի» գործով արդարացնելու որոշում է կայացրել։ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ) Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանվեց։ Նիկոլ Փաշինյան ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց։ Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
    11:56
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ. Գեղամ Գևորգյան
    ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ ՀՀ-ում՝ ոչ։ «Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի գնի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում», - ասել է Գեղամ Գևորգյանը՝ որպես օրինակ նշելով կարագը և ձեթը։ Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի բարձրացմանը, Գևորգյանն ասել է, թե աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։ Անդրադառնալով ձվի շուկային՝ ՄՊՀ նախագահն ասել է, թե եթե Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։ «Մենք պարբերար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի», - ասել է Գեղամ Գևորգյանը։
    11:48
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն ազատվել է աշխատանքից
    Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Լևոն Սարդարյանը։ Ավանի թաղապետ Արա Դանիելյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Պողոսյանն արդեն ազատվել է աշխատանքից։ Ներսես Պողոսյանը, ում մամուլն անդադարձել է մի շարք աղմկահարույց թեմաներով, 2019թ. փետրվարի 20-ին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
    10:52
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ֆուրշետի ֆորմատն էինք ընտրել․ Աննա Հակոբյանի ու զոհվածների ծնողների խնջույքը՝ երգ ու պարով
    Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել😊։ Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար գրեթե միստիկա էր, թե ինչ միջավայր է Պռոշյան փողոցով երկար ձգվող դարպասից ներս։ Երեկ շուրջ 600 հոգի Հայաստանի բոլոր մարզերից ՀՀ վարչապետի կեցավայրում էին։ Տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա են եղել, դրա համար հեռացել են շուտ։ Ամենայն հարգանքով, իհարկե, բայց միջոցառումը բացառապես կանանց համար էր, հրավերը մայրերին էր արված։ Նրանք ոտքի կանգնած էլ մնացին, նստած էլ, ժպտացին էլ, արտասվեցեցին էլ, դժգոհ էլ եղան, ջերմ էլ եղան։ Իրար հետ ապրեցինք այդ օրը։ Այլ բան, որ ֆուրշետի ֆորմատն էինք ընտրել, որ հնարավորինս անկաշկանդ մթնոլորտ լիներ, կանայք զբոսնեին, ծանոթանային, շփվեին նաեւ միմյանց հետ, երեխաները վազվզեին։ Բայց մինչեւ բոլորովին վերջերս միստիկական համարվող տարածքում թերեւս այդքան հեշտ չէ միանգամից անկաշկանդ լինել։ Այնպես որ՝ միայն երեխաները վազվզեցին։ Այն էլ՝ մամաները հավանաբար սաստում էին😊։ Հատուկ շնորհակալություն ՔՊ կին պատգամավորներին, միջոցառմանը ներկա պետական պաշտոնյաների կանանց, պաշտոնյա կանանց, ովքեր տեսնելով, որ հյուրերը ամաչում են մոտենալ հյուրասիրության սեղանին՝ իրենք սկսեցին մատուցել նրանց
    10:45
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում պահարանի կախիչից կախված հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի
    Այսօր՝ ապրիլի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին: Փրկարարները ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված դի են հայտնաբերել: Մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է:
    09:23
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է անում հող մշակել, որ արտադրանքը լավ գնով վաճառվի
    Գյուղացիներին կոչ եմ անում՝ որքան հնարավոր է մեծ ծավալի հողատարածք մշակեք, և ձեր արտադրանքը՝ վստահեցնում եմ, լավ գնով կվաճառվի, լրագրողների հետ զրւոյցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ անասնակերի և թռչնակերի խնդիրը լուծելու համար մյուս շաբաթ գործուղման է լինելու ՌԴ ու այնպես կանի, որ դրա խնդիրը չի լինի։
    09:17
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս իշխանությունը հաշտեցրեց մեզ 18 տարեկանի մահվան հետ, Արցախն Ադրբեջանին հանձնելու մտքի հետ․ «Hraparak.am»
    Այս իշխանությունների գլխավոր մեղքն այն է, որ 4 տարվա ընթացքում մեզ հաշտեցրեց անհաշտելիի հետ: Հաշտեցրեց 18-20 տարեկան երիտասարդների անժամանակ ու ողբերգական մահվան հետ: Հաշտեցրեց թշնամու առաջ փախչելու ամոթալի տեսարանների հետ` մենք ականատես եղանք, թե ինչպես են զինված հայ մարդիկ լքում պոստերը: Հաշտեցրեց նրա հետ, որ մեր վախկոտ ու ողորմելի հարեւանները կարող են ամենօրյա ռեժիմով հայերին հայհոյել ու նվաստացնել, իսկ մենք՝ նրանցից գետնատարած խաղաղություն ու բարեկամություն մուրալ:   Հաշտեցրեց թշնամու հանդեպ ծով հանդուրժողականության, իսկ մեր հայրենակիցների հանդեպ` անհանդուրժողականության եւ խոր ատելության հետ: Մեր առօրյա մտցրեց ատելության խոսքն ու հայհոյանքը: Համոզեց, որ թուրքն ու ադրբեջանցին ավելի ընդունելի են, քան ՀՀ նախկին պաշտոնյաները: Հաշտեցրեց հող հանձնելու, երկիրն անպաշտպան թողնելու, սահմաններից հետ քաշվելու, Արցախն Ադրբեջանին հանձնելու մտքի հետ: Մի ամբողջ ժողովրդի, որի ամենահին կուսակցության գլխավոր լոզունգը «Մահ կամ ազատությունն» է, համոզեց, որ ազատությունը ոչինչ է, իսկ մահվանից ու պատերազմից պետք է խուսափել ամեն գնով` անգամ ստրուկի կարգավիճակում ապրելով:   Համոզեց, որ հայրենիքի համար կռվելն արժանիք չէ, եւ ազգային հերոսները բաքսի ու տուշոնկա գողացողներ են ընդամենը: Իր բանակն ու զինվորին պաշտող հասարակությանը հաշտեցրեց այն մտքի հետ, որ մեզ բանակ պետք չէ, եւ մեր երկրի ամեն մարզ ինքը պետք է մտածի իր պաշտպանության մասին: Հաշտեցրեց բազմաթիվ այլ իրողությունների հետ: Օրինակ, որ տգետ եւ բացարձակապես ապաշնորհ մարդիկ կարող են հսկայական ոլորտներ ղեկավարել, իսկ ամենապատասխանատու պաշտոններում կարելի է տարիներով մարդ չնշանակել: Նշանակվածներին էլ կարելի է թաշկինակի պես փոխել:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/033bff2cbf394bfa1c97cb51503fe932 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:05
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գողացել են Արտաշատի հրապարակում դրած Արցախի դրոշը, ենթադրում ենք՝ թուրք դիվերսանտների կողմից․ հայտարարություն
    Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու երեք խմբակցություններ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Սիրելի՛ հայրենակիցներ 06.04.2022 թվականին Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքի թատրոնամերձ հրապարակում մեր քաղաքացիները, ի համերաշխություն համազգային Դիմադրության շարժման, տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը։ Գիշերը դրոշը գողացվել է, ենթադրում ենք՝ թուրք դիվերսանտների կողմից։ Կոչ ենք անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին մինչև վաղը ժամը 16։00-ը գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնել Արցախի Հանրապետության դրոշը Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։ Արցախը մեր հայրենիքի անբաժանելի մասն է, Արտաշատի թատրոնամերձ հրապարակում տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը պետք է խորհրդանշի մեր միասնականությունն ու համերաշխությունն արցախահայության պայքարի հետ։ Արտաշատ համայնքի ավագանու «Դաշնակցություն» խմբակցություն «Հայրենիք» խմբակցություն «Օրենք և արդարություն» խմբակցություն 07.04.2022 թ. ք. Արտաշատ
    08:56
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը ցույց է տալիս՝ ադրբեջանական զորքերի գործողությունները ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում չի կարող խոչընդոտ լինել․ Աբրահամյան
    Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդած ադրբեջանական ագրեսիան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի լեռնաշղթայի ուղղությամբ փաստորեն իր հանգուցալուծումը չստացավ։ Ասել է թե՝ խնդիրը հրվեց ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների դաշտ և որպես գլխավոր խնդիր մատնանշվեց ոչ թե Ադրբեջանի ներխուժումը, այլ ՌԴ խաղաղապահների անգործությունը։ Այն, որ այդ դրվագով խաղաղապահները արցախցիների ակնկալիքները չեն արդարացրել՝ չեն կանխել ադրբեջանցիների ագրեսիան և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր չեն վերադարձրել, դա ակնհայտ է։ Սակայն մեկ այլ՝ ցավոտ դրվագ կա։ Փաստացի Փաշինյանը մակերեսային մտահոգություն է հայտնում ադրբեջանական զորքերի գործողությունների վերաբերյալ, սակայն ցույց տալիս, որ դա ՀՀ կարգավորման խնդիրը չի և որ դա ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում չի կարող խոչընդոտ լինել, առավել ևս՝ օրակարգային հարց դառնալ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է ամրանալ Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է, ինչը բավականին մշուշոտ, եթե ոչ անիրատեսական է դարձնում ադրբեջանական ստորաբաժանումների՝ ՌԴ-ի հետ բանակցությունների միջոցով ելման դիրքեր վերադարձը։ Սա նշանակում է, որ Քարագլխի շուրջ իրավիճակը կամ շարունակվելու է լարված մնալ՝ անկանխատեսելի զարգացումներով կամ արցախցիներին համոզելու են, որ ճիշտը ստեղծված իրավիճակին և տարածքային կորստին համակերպվելն է։
    08:35
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանին քննադատում են, որ ժպտում էր, Նիկոլ Փաշինյանին քննադատում են, որ չէր ժպտում. Էդմոն Մարուքյան
    Արարատ Միրզոյանը ժպտացել էր Անթալիայում՝ Թուրքիայի արտգործնախարարին բարևելիս, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չէր ժպտում Բրյուսելում։ Արարատ Միրզոյանին քննադատում են, որ ժպտում էր, Նիկոլի Փաշինյանին քննադատում են, որ տխուր էր։ «Առաջին ալիք»-ի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Եթե ժպտար, պիտի ասեին բա ինչ կար ուրախանալու։ Բովանդակային կարևոր հարցերը թողած, ընկած ենք ինչ որ թեմաների մեջ՝ նա աջ նայեց, էն մյուսը՝ ձախ։ Բովանդակային հարցն է․ ՀՀ ներկայիս ծանր վիճակի մեջ փորձել մեր պետական-ազգային շահը ամեն գնով պաշտպանել։ Ով ժպտաց, ում ունքը բարձրացավ, ով թեք կանգնեց, ում կոստյումը ինչ ձևի էր, դա էակա՞ն է այս քննարկման մեջ։ Մարդկանց, մեր ժողովրդին շեղում են կոնկրետ բովանդակային հարցերից»,- նշել է Մարուքյանը։
    08:31
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սգալը անպտուղ գործողություն է․ Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբույքան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով. «Սիրելի՜ մայրեր, կանայք, քույրեր, դուստրեր եւ, իհարկե, տատիկներ, Շնորհավոր ձեր բոլորի Մայրության եւ գեղեցկության օրը։ Այսօր տոնը նշեցինք կառավարական ամառանոցի տարածքում, մեր բակում, արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոսների մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի, տատիկների հետ։ Տեսանյութի իմ խոսքը ուղղված է ոչ միայն նրանց, այլ բոլոր մայրերին, նաեւ նրանց, ում որդիները դեռ փոքր են։ Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։ Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, անբարտավանության, ծուլության, չարության եւ մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երեւույթների նկատմամբ։ Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին՝ հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a300cc3e2c2207efecb3f7981772d5fb?fbclid=IwAR1ViiuXDo148X0Mkzyr3e4vxtwruwvLodfOPX2am0ZMe6UX2muHDkXcZLI © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    08:24
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    76 հոգանոց վաշտից մեկը չի փրկվել,այդ թվում որդիս, մեր խնջույքները վերջացան,երբ պատերազմը սկսվեց. զոհվածի մայրը մերժել է Աննա Հակոբյանի հրավերը
    Ապրիլի 7-ին ընդառաջ, վարչապետի կինը հրավերներ է ուղարկել նաեւ որդեկորույս այն ծնողներին, որոնք նախորդ միջոցառմանը չէին հրավիրվել: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից շատերի ծնողները մերժել են Աննա Հակոբյանի հրավերը: Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր հետ կապվել են Ավանի թաղապետարանից եւ հայտնել, որ ապրիլի 7-ի առթիվ վարչապետը հրավիրել է կառավարական առանձնատուն: Արմինե Հարությունյանը մերժել է հրավերի առաջարկը: «Իմ տղային ուղարկել են գրավված Հադրութ, տղայիս սպանողը եղել է ղեկավարությունը, ոչ թե իր հրամանատարը, որը նույնպես զոհվել է: Քրեական գործ է հարուցված, մինչեւ այսօր մեզ մեկը չի զանգել, ասի, կներեք, չենք գտնում մեղավորին: Ես համարում եմ, որ մեղավորը վարչապետն է, ես ինչո՞ւ պետք է հրավերն ընդունեի, իսկ եթե մեղավոր չի, թող մեղավորներին գտնի, 76 հոգուց կազմված վաշտից մեկը չի փրկվել, դա նշանակում է, որ իրենք գնացել են գրավված Հադրութ, ո՞վ պետք է իմանար Հադրութը գրավված է եղել, թե՞ ոչ, իմ տղային ծուղակ ուղարկողներին ես չեմ ներելու: Էսքան ժամանակ է անցել, իրենք գիտե՞ն, որ ես ապրում եմ էսինչ հասցեում ու հերոսի մայր եմ, մեկուկես տարի է անցել: Անցած տարի էլ է եղել մարտի 8, ապրիլի 7, էդ ո՞նց է հիմա են հիշել, ես իմ երեխու գլուխը ուտողի հետ չեմ նստի խնջույքի սեղանին: Մեր խնջույքներն իրենք վերջացրել են էն ժամանակ, երբ պատերազմը սկսվել է»,- ասաց Արմինե Հարությունյանը:
    08:21
    08.04.22
    Ավելին
2022-04-07