Լրահոս

2022-04-08
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում հարցվածների 68 %-ը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը
    Հայաստանի բնակիչների 68 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, շուրջ 26 տոկոսը՝ կողմ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցոլոգիական հարցման արդյունքները։ «Կո՞ղմ եք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը» հարցին բնակիչները տվել են հետևյալ պատասխանը. Միանշանակ դեմ եմ - 59.3% Ավելի շուտ դեմ եմ - 8.7 % Ավելի շուտ կողմ եմ - 15.1 % Միանշանակ կողմ եմ - 11.2%։
    15:27
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենի ձորակում հայտնաբեվել է կնոջ դի
    արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում սովետական տարիեներից հայտնի, սակայն չգործող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են այս տարվա մարտի 28-ից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի բնակիչ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։ Նրա անհետ կորելու փաստով Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկաններն ու քնիչներն ունեն կասկածներ, որ հայտնաբերված դին Ասիա Օ․-ն է եղել։
    15:22
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ահազանգ. «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրված
    ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
    15:17
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը Արցախից բաժանել չուզողը պարզապես կողքը ՀՀ դրոշ կդներ․ Քրիստինե Վարդանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձելէ Ազգային ժովորդավարական Բևեռի կողմից Ապրիլի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը ներկելուն։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
    15:06
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2018 թվականի հեղափոխությունից հետո ավանցին ազատվեց ծանր կապանքներից․ Ներսես Պողոսյան
    «Հեղափոխական արժեքներն անդավաճան կրող» Ներսես Պողոսյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ դիմումի համաձայն այսօր վայր եմ դրել լիազորություններս։Այս տարիների ընթացքում մենք միասին բավականին արդյունավետ աշխատանք ենք կատարել, իրագործել բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել բարելավվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու, մասնավորապես ավանցիների կյանքի որակը տարբեր բնագավառներում։2018 թվականի հեղափոխությունից հետո ավանցին ազատվեց այն ծանր կապանքներից, որ տիրում էր նախկին ռեժիմի ընթացքում։Ես, լինելով հեղափոխական արժեքների անդավաճան կրող, այս ընթացքում արել եմ ամեն ինչ ի շահ եւ ի բարօրություն Ավանի եւ ավանցու։Առաջնորդվել եմ, ոչ թե պաշտոնը, աթոռը ծառայեցնելու ինձ, այլ հակառակը ծառայեցրել եմ հանուն ընդհանուր բարօրության։Ինձ փոխարինողին, նույնպես ցանկանում եմ արդյունավետ աշխատանք, ի շահ համյանքի։
    14:52
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    22-ամյա Էդուարդ Շահբազյանը որոնվում է որպես անհետ կորած
    22-ամյա Էդուարդ Շահբազյանը որոնվում է որպես անհետ կորած: Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին։
    14:46
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տենց եմ ուզել, ես անկանխատեսելի մարդ եմ․ Ներսես Պողոսյան
    Տենց եմ ուզել, ես անկանխատեսելի մարդ եմ, միշտ էդպիսի մի բան անում եմ։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի իր պաշտոնից ազատվելու պատճառին։ Դիտարկմանը, թե ճնշումների ներքո՞ է ազատման դիմում գրել, Պողոսյանն ասել է. «Ինձ ոչ ոք չի կարող ճնշել, էդպիսի մի հոգի չի եղել, որ կարողանա ինձ ճնշել, երբեք»։ Ներսես Պողոսյանը նշել է, որ աշխատանքից ազատվելու որոշումը կապ չունի իր հետ տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերի հետ։
    14:33
    08.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Երևի ինչ որ մեկին լավ խանգարում է». Ավանի փողթաղապետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
    Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ինչպես գիտեք, Ավանի փոխթաղապետի դեմ մարտի կեսերին քրեական գործ է հարուցվել, նրա մոտ կաթուցիչ էին հայտնաբերել, Պողոսյանն ասել էր, թե կաթուցիչը գետնից է գտել:
    14:22
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի․ Արմեն Աշոտյան
    «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այն, որ ծռեր կոչվող էն մարդասպաների ծյունինգ արած "բևեռը" Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը: Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի սպոնսորներով չի սահանափակվել: Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում: Բրյուսելյան հանդիպումից հետո, որում չի արծարծվել Արցախը, այդ դրոշը առավել անցակալի է նիկոլական ոհմակի և հայրենիքը վաճառող այլ չարչիների համար: Ուստի վստահ եմ, որ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղղիղ ցուցումի արդյունք է: Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլի աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի»:
    14:11
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սասուն Միքայելյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով
    Վճռաբեկ դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Վճռաբեկ դատարանը ճանաչել և հռչակել է Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում: Մինչ այդ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է նաև Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։ Դատարանը ճանաչել ու հռչակել է Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։
    13:55
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
    Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ըստ աղբյուրի, նեկայում տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
    13:51
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատվիրակության անդամներին՝ աղոթելով տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և մարդկության կյանքում համերաշխության և փոխգործակցության ոգու զորացման համար։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ղրիմի պատմության մեջ հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանն ու ներդրմանը և համայնքի ներկայիս ազգային-հոգևոր աշխույժ կյանքին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Ղրիմի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև եկեղեցաշինությանը ցուցաբերվող զորակցության համար։
    13:39
    08.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վճռաբեկ դատարանն արդարացրել է Նիկոլ Փաշինյանին՝ «Մարտի մեկի» գործով
    Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով արդարացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
    13:37
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Էս ամեն ինչից նիկոլական պատվերի գարշահոտ է փչում․ Նարեկ Սամսոնյան
    «Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: Այս միջադեպին անդրաձարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Ըստ տեղեկությունների սասնա ծռեր ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: Կապիտուլյանտի ողորմածությամբ ազատության մեջ գտնվող ահաբեկիչների կողմից նման պղծություն անելը անակնկալ չէ», - գրել է Նարեկ Սամսոնյանը։
    13:24
    08.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Միրզոյանն ու Լավրովն այսօր կհանդիպեն Մոսկվայում
    Այսօր Մոսկվայում Արարատ Միրզոյանը հանդիպելու է ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: Ըստ Հայաստանի արտգործնախարարության խոսնակի՝ Միրզոյանը հանդիպում կունենա նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ:
    13:20
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
    «Ազատություն» ռադիոկայանը մանրամասներ է հրապարակել Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումից։ «Ազատության» հարցին՝ արդյոք ապագա քննարկումները ներառելու են նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բանակցություններին մասնակցած պատգամավորներից մեկն ասել է․ «Այդ արտահայտությունը պատահմամբ չէր այնտեղ», - ասել է դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով, և ընդգծել՝ «այն, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ և շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից»։ Երկու օր առաջ Բրյուսելում ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո հաղորդվեց՝ կողմերը պայմանավորվել են նաև մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի դելիմիտացիայի, դեմարկացիայի և սահմանի երկայնքով կայունության և անվտանգության հարցերով։ Արդյո՞ք մինչ այդ ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու Հայաստանի տարածից, ինչպես պահանջում էր Հայաստանի կառավարությունը՝ «Ազատության» հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն արձագանքել է՝ կա ըմբռնում, որ երկու կողմից էլ պետք է զորքերի հետքաշում լինի։ «Վիճահարույց մի շարք տարածքներ կան, որտեղ մենք պետք է աշխատենք՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Բայց նախ պետք է ինչ-որ համաձայնության հասնել համատեղ սահմանային հանձնաժողովի շուրջ, իսկ հետո՝ որպես առաջնահերթություն, փորձել նվազեցնել լարվածությունը վիճահարույց տարածքներում», - ասել է նա։
    13:13
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա. Իլհամ Ալիև
    Ալիևը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ,իջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ կայացված որոշումները՝ Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ, ներառյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարվելը։«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է Ալիևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
    12:48
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի գործող իշխանությունը ենթարկվում է ադրբեջանական օրակարգին. 5165 շարժում
    «5165 շարժում»-ը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Հանրապետության գործող վարչապետի կողմից Արցախի հարցում միակողմանիորեն զիջումների գնալու այս կործանարար ուղեգիծը ևս մեկ անգամ պահանջում է հանրային համախմբում հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և ազգային արժանապատվության։ Հանրապետության գործող վարչապետի կողմից Արցախի հարցում միակողմանիորեն զիջումների գնալու այս կործանարար ուղեգիծը ևս մեկ անգամ պահանջում է հանրային համախմբում հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և ազգային արժանապատվության»․ նշված է հայտարարույան մեջ։ 5165 շարժման հայտարարությունը Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 2022թ․ ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն հանձնարարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա։ Թե՛ Շառլ Միշելի հետ հանդիպման, թե՛ եռակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հումանիտար խնդիրներ, սակայն որևէ ակնարկ անգամ չկար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ։ Սույն հանդիպման հայտարարության մեջ չկա նաև որևէ անդրադարձ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի սկզբունքներին կողմերի հավատարմության վերաբերյալ։ Ավելին, պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք անգամ չկար Լեռնային Ղարաբաղի մասին։ Սա, նշանակում է հետևյալը․ • Փաստացի խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու Ադրբեջանի կողմից առաջադրված 5 սկզբունքների վրա։ • Նիկոլ Փաշինյանը միանում է Իլհամ Ալիևի երկարամյա ջանքերին՝ կազմալուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, վիժեցնելու կարգավորման 30-ամյա գործընթացը և փոշիացնելու հայ դիվանագիտության գործադրած երկարամյա ջանքերը։ • Հայաստանի գործող իշխանությունը ենթարկվում է ադրբեջանական օրակարգին՝ մոռացության տալով Արցախը և Արցախի ժողովրդի իրավունքները։ Ելնելով վերոնշյալից և դատելով այն փաստից, որ Արցախն ընդհանրապես հիշատակված չէ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ, որ հայկական կողմը ընդհանրապես չի ակնարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, իսկ Ադրբեջանն էլ չի խմբագրել իր դիրքորոշումը Արցախի հարցի «գոյություն չունենալու» մասին, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության այնպիսի պայմանագիր, որը նախատեսում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Հանրապետության գործող վարչապետի կողմից Արցախի հարցում միակողմանիորեն զիջումների գնալու այս կործանարար ուղեգիծը ևս մեկ անգամ պահանջում է հանրային համախմբում հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և ազգային արժանապատվության։ Չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանին՝ տնօրինելու Արցախի ճակատագիրը։ Արցախն ինքնորոշվել միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան։ Արցախում՝ իրենց պատմական հայրենիքում, ապրում են մեր բազմահազար հայրենակիցները։ Ուստի 5165 շարժումը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պահանջը ՀՀ Ազգային Ժողովից՝ վիժեցնել Արցախի հանձնման և հայաթափման գործընթացը՝ ճանաչելով Արցախի անկախությունը և աշխատանքներ սկսելով նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։
    12:32
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Էդմոն Մարուքյանը»՝ վիրավորա՞նք
    Ինչպես գրում է «Politik.am»-ը, Վանաձորում իրար հետ վեճի բռնված երիտասարդները միմյանց «Էդմոն Մարուքյան» են անվանել, որից հետո մեծ քաշքշուկ է սկսել։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ կողմերը ստիպված են եղել դիմել քաղաքում մեծ հարգանք վայելող անձանց, որոնց միջնորդությամբ էլ հարթվել է կոնֆլիկտը, բայց միայն այն բանից հետո, երբ դիմացինին «Էդմոն Մարուքյան» անվանած կողմը ներողություն է խնդրել։
    12:25
    08.04.22
    Ավելին