Լրահոս

2019-10-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան

    Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ 

    11:11
    16.10.19
    Ավելին
2019-10-15
  • Առողջապահական
    Գործադուլ դիսպանսերում. ստացիոնար բաժանմունքը փակում են

    Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները 4 ժամ գործադուլ ե արել ընդդեմ կենտրոնի ստացիոնար բաժանմունքը փակելու որոշման: Բժիշկները չեն հանել սպիտակ խալաթները, բայց մտադիր են ահազանգել այնքան, որ բոլորին պարզ լինի՝ Առողջապահության նախարարությունը օպտիմալացման անվան տակ մտադիր է փակել մի բաժանմունք, առանց որի տուբերկուլյոզով հիվանդների սպասարկումը սովորական պոլիկլինիկաներում է արվելու, իսկ դա անթույլատրելի է:

    23:18
    15.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Կուսումնասիրեն 50 մլն դրամից ավել արժեցող գույքը. աղմկոտ օրինագիծ

    Մեկ շաբաթից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սկանդալային նախագիծը կառավարությունում կլինի: Արդարադատության նախարարությունը այսօր էլ է հայտարարել, որ օրենքը հավասար է լինելու բոլորի համար, բայց շատ փորձագետներ չեն համոզվում, կասկած կա, որ այն դառնալու է կուլակաթափման մտրակ իշխող քաղաքական ուժի ձեռքին:

    23:17
    15.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Բնակիչներն իրենց բակում շուկա չեն ուզում

    Երևանի տարբեր մասերում 50 մինի շուկա կառուցելու քաղաքապետարանի որոշումը դեռ չիրականացած մեգա-բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Քաջազնունի 3 հասցեում ապրողները չեն հասկանում, թե ով է մայրաքաղաքի քարտեզի վրա տեղ որոշելիս մատը դրել հենց շենքին կպած փոքր տարածքի վրա: Գիտեն միայն, որ քթի տակ շուկայի հոտն ու խնդիրները չեն հանդուրժելու:

    23:15
    15.10.19
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի գործով դատական նիստը

    Քանի որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է և այսօր չէր մասնակցում հրավիրված դատական նիստին, այն հետաձգվեց: Անննախադեպ լռություն էր դատարանի բակում: Քոչարյանի համակիրներին ու հակառակորդներին բոլոր նիստերի ընթացքում բաժանող ոստիկանական պատը այս անգամ բաժանում էր ամեն կողմից միայն մեկ մարդու:

    23:14
    15.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Իմ քայլում «հակաթովմասյանական» նոր քայլեր են մտածում

    Այսօր առավոտյան՝ մոտ 9.45-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մտել է աշխատավայր՝ ավելի սրելով իրենից ազատվելու՝ խորհրդարանական «իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների ցանկությունը: Մինչև սահմանադրական դատարանը վերադառնում է բնականոն աշխատանքային ռեժիմի: «Իմ քայլում» նոր՝ հակաթովմասյանական քայլեր են մտածում: Օրինակ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, որ կոչ էր անում Թովմասյանին հեռանալ պարզապես, որովհետև իրեց դեմ խաղ չկա, վստահ է, որ դեռ կգտնվեն բարձր դատարանի նախագահին չեզոքացնելու օրինական ուղիներ:

    23:10
    15.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրիայի կառավարական ուժերը թուրքերին չեն կանգնեցնում

    Սիրիայի հյուսիսում թուրքական բանակը շարունակում է քրդական խաղաղ բնակչության սպանդը, այս պահի տվյալով սպանվել է 30 քուրդ: Ռազմական գործողությունների միայն 6-րդ օրը՝ Վաշինգթոնը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին,, բայց դա միայն ավելի է գրգռել Անկարայի ախորժակը: Այսօր Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները գնացել են Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ հարցնելու՝ վերջապես մեկը կբռնի՞ թուրքի արյունոտ, ցեղասպան ձեռքը:

    23:09
    15.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի իրական աճի տեմպի վրա չեն ազդել

    Անցյալ տարիների համեմատ մարդիկ այսօր ավելի քիչ փող են ներդնում բիզնեսի մեջ: Այս կարծիքն են հայտնել տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի մասնագետները երկար վերլուծություններից հետո:

    23:06
    15.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Էկվադոր.Նախագահը փողոցի ճնշման տակ հետքայլ է անում

    Էկվադորում երկու շաբաթ տևած բողոքի կատաղի ակցիաներից, ոստիկանների հետ բախումներից և 8 զոհերից հետո, նախագահ Մորենոն որոշեց հետքայլ անել՝ վառելիքը կրկնակի չի թանկանա:

    23:05
    15.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Վիտալի Բալասանյանը բացահայտումներ է անում

    Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որի հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ վերջին շրջանում չափազանց սրված են, այսօր նոր սկանդալային հայտարարություններ է արել; Նա կասկած ունի, որ կա Արցախը բանակցային սեղանից հեռու պահելու՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն: 

    23:04
    15.10.19
    Ավելին
  • Մշակույթ
    Նոյեմբերին «Միստերիա-Հիստերիա» չի լինի

    Այս ամիս վերջին անգամ բեմադրվել է Վահրամ Սահակյանի Այս ամիս վերջին անգամ բեմադրվել է Վահրամ Սահակյանի «Միստերիա Հիստերիա» ներկայացումը: Հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց Սահակյանն է: Նա անրադառնում է վերջին 2 տարվա ընթացքում մարդկանց մտածելակերպին ու արարքներին: Ներկայցումը ունի տարիքային սահմանափակում, բայց դա չի նշանակում որ բեմադրության ընթացքում հնչում են հայհոյանքներ: 

    23:03
    15.10.19
    Ավելին
  • Իրավական
    Դավիթ Սանասարյանը վրաերթի ենթարկե՞լ է 9-ամյա երեխային

    Հեմոդիալիզի սարքերի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Դավիթ Սանասարյանը, որ հենց այդ սկանդալի ֆոնին թողեց ՊՎԾ պետի պաշտոնը, նոր մեղադրանքների մեջ է ընկել: Ոստիկանությունն ուսումնասիրում է կապ ունի՞ Սանասարյանը 9-ամյա երեխայի վրաերթի հետ թե, ինչպես ինքն է ասում շառ են անում վրան:

    23:01
    15.10.19
    Ավելին
  • Առողջապահական
    Արտաշատում 25 աշակերտ հոսպիտալացվել է

    Արտաշատի 5-րդ դպրոցի բուֆետում պիցցա ուտելուց հետո 25 աշակերտ հոսպիտալացվել է: Սննդային թունավորման դեպքով հարուցվել է քրեական գործ: Դպրոցի բուֆետի դուռը այսօր կողպել են, մինչև փորձաքննությունը պարզի թունավորման բոլոր մեղավորներին:

    23:00
    15.10.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց

    Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու, գործի քննությունը չի կարող շարունակվել։ Դատարանը հետաձգեց նիստը, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։

    13:39
    15.10.19
    Ավելին