Լրահոս
Սպորտ
23:30
19.04.24
168

Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը

Img default alt hy

«Հենրիխ Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում հաղթելու գործում». այսպիսի վերնագրով հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է ապրիլի 22-ին կայանալիք խաղին:

Պարբերականը հիշեցրել է, որ Մխիթարյանի դուբլն ու երկու գոլային փոխանցումներն Իտալիայի առաջնության առաջին շրջանի խաղում «Ինտերին» օգնել էին 5-1 հաշվով հաղթել «Միլանին»:

Ի դեպ, 35-ամյա կիսապաշտպանն Իտալիայի ընթացիկ առաջնությունում գրավել է միայն «Միլանի» դարպասը:

Իտալական պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակը կարծում է, որ Մխիթարյանը միլանյան դերբիում «Ինտերի» համար շարժունակություն կապահովի խաղադաշտի կենտրոնում և կնպաստի «Ինտերի» հաղթանակին, որն էլ վաղաժամ չեմպիոնություն կբերի Ինձագիի թիմին:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության ավարտից 6 տուր առաջ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 69 միավորով երկրորդ տեղում է «Միլանը»: