Լրահոս
Իրավական
19:30
22.03.25
616

Մտահոգիչ է խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու տեղեկությունը

Img default alt hy

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մտահոգիչ ենք համարում խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու մասին մամուլում առկա տեղեկությունը։

Անկախ այդ տեղեկության բովանդակությունից՝ անկողմնակալ դիտորդի մոտ անխուսափելի է այն կասկածը, որ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ։ Դա հանգեցնելու է խոշտանգումների ու իրավապահ մարմիններում ապօրինությունների նոր դեպքերի, քանի որ դրանց զոհերն ու փաստաբաններն իրենց աչքի առջև ունենալու են բողոքող քաղաքացու պաշտպանին պատժելու օրինակ»։