Լրահոս
Հասարակական
13:15
25.06.24
129

Մուղնիում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքում բախվել են «Mercedes» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: