Լրահոս
Հասարակական
18:46
17.02.25
385

Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ

Img default alt hy

Մոտ 300 հայկական բեռնատար է սպասում  Վերին Լարսի անցակետի մոտ, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով   Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհը փակվել է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1014 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 280-ը հայկական են։