Լրահոս
Հայաստան
15:00
30.03.24
789

Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը

Img default alt hy

Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը:

Հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացավ Ռուսաստանի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց:

Նշվում է, որ նա «Կրոկուս» էր գնացել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել էր շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ էր շնչել, նա իր բաճկոնը տվել էր ուրիշներին` օգնելու համար, մնացել առանց բաճկոնի և մրսել։

Երբ Ենգիբարյանը տուն էր գնացել, նրա ինքնազգացողությունը վատացել էր, իսկ երկրորդ օրը կինը շտապօգնություն էր կանչել։

Նա մահացել է հիվանդանոցում։