Լրահոս
Քաղաքական
17:30
15.05.24
94

Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

Img default alt hy

Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա):

Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: